Ռեբեկա (վեպ)
Ռեբեկա անգլ.՝ Rebecca | |
---|---|
Հեղինակ | Դաֆնա Դյումորիե |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական վեպ, romantic suspense fiction?, սիրավեպ և գոթական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Mrs. Danvers?, Maxim de Winter? և Jasper? |
Նկարագրում է | Մոնակո և Միացյալ Թագավորություն |
Հաջորդ | Rebecca's Tale? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Victor Gollancz? |
Հրատարակման տարեթիվ | 1938 |
Rebecca (novel) Վիքիպահեստում |
Ռեբեկա, վեպ, որը գրվել է անգլիացի գրող Դաֆնա Դյումորիեի կողմից և հրապարակվել 1938 թվականին։ Այս վեպը անմիջապես բերեց հայտնիություն գրողին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը։ Վեպի մեծ մասը գրվել է Ալեքսանդրիայում, որտեղ Դյումորիեն գտնվում էր իր ամուսնու հետ[1]։
2000 թվականին վեպը արժանացել է Էնթոնի մրցանակի[2] և ճանաչվել հարյուրամյակի լավագույն վեպ[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անանուն գլխավոր հերոսուհին իր ծնողների մահից հետո որպես ուղեկցուհի աշխատանքի է անցնում հարուստ և գռեհիկ ամերիկուհի տիկին Վան Հոպպերի մոտ։ Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է Լազուր ափում. Մոնտե Կառլոյում պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր (անգլ.՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ։ Սկզբում նոր ծանոթը թվում էր նրան մռայլ ու ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարից հետո նա կորցրել էր իր կնոջը՝ Ռեբեկային, ով մահացել է նավով զբոսնելու ժամանակ։ Սակայն, Դե Վինթերի հետ Մոնտե Կառլոյի մոտակայքում հանդիպումների և զբոսանքների ընթացքում աղջիկը հասկանում է, որ իրեն հաճելի է նրա ընկերակցությունը։ Հերոսների միջև առաջանում է համակրանք, և անդադար խնամքից հետո Մաքսիմիլիանն առաջարկություն է անում։ Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ`չնայելով տիկին Վան Հոպպերի հավաստիացումներին, որ նա ընդհանրապես չի սիրում իրեն, այլ պարզապես մենակությունից փրկություն է փնտրում իր հսկա առանձնատանը։
Հարսանիքից հետո նորապսակները գալիս են Մենդեռլի, որտեղ մանկամարդ տիկին դե Վինթերը անմիջապես հանդիպում է տնային տնտեսուհու՝ տիկին Դենվերսի արհամարհական ու թշնամական վերաբերմունքին։ Նաև ինքը անվստահ ու անհարմար է իրեն զգում ծառաների ներկայությամբ, ովքեր շարունակում են իրականացնել մահացածի պատվերները` հետևելով տան մեջ մտցված սովորույթներին ու ծեսերին` կերակուրը պատրաստել ըստ Ռեբեկայի ճաշակի, դասավորել ծաղիկներն այնպես, ինչին Ռեբեկան էր սովոր, վառել բուխարիները այն սենյակներում, որտեղ նա էր գտնվել։
Հերոսուհին տառապում էր անվստահությունից իր մեջ և ենթադրում էր, որ Ռեբեկայի կերպարը դժվար կլինի ջնջել նաև ամուսնու հիշողությունից։
Ըստ լուրերի` Ռեբեկան ոչ միայն տարբերվում էր իր բացառիկ գեղեցկությամբ, նա նաև հրաշալի տանտիրուհի էր, կարողանում էր մնալ հասարակության մեջ, քայլում էր զբոսանավի առագաստի տակով և կազմակերպում էր շքեղ ընդունելություններ Մենդեռլիում, նա էր գլխավորում ամբողջ տունը։ Հերոսուհին ինքն է տանջվում իր անհարմարությունից, ամաչկոտությունից, մարդկանց հետ ծանոթանալու անունակությունից և վախենում է ծառաներից։
Մենդեռլիում ամեն ինչ հիշեցնում է մահացած Ռեբեկային. ամենուրեք գտնվում են նրա իրերը, տան արևմտյան թևում անձեռնմխելիորեն պահպանվում է նրա սենյակը։ Աստիճանաբար նորապսակը սկսում է մտածել, որ չի կարող մրցակցել Մաքսիմի մահացած կնոջ հետ, որ նա առաջվա պես սիրում է նախկին կնոջը, և ցավում է հապշտապ հարսանիքի համար։ Նրանց հարաբերությունների ճեղքը հանդիսանում է հանդերձանքի միջադեպը երեկույթի ժամանակ, որն առաջին անգամ էր կազմակերպվել Մենդեռլիում Ռեբեկայի մահվանից հետո։ Ըստ տիկին Դենվերսի խորհրդի՝ գլխավոր հերոսուհին տոնակատարության համար զգեստ է պատվիրում, որը պատկերված էր դե Վինթեր տոհմի ներկայացուցիչներից մեկին ներկայացնող նկարում, որ կախված էր տան միջանցքում։ Ավելի ուշ պարզվում է, որ նույնպիսի զգեստ էլ Ռեբեկան է կրել իր վերջին երեկույթին։ Հերոսուհին հասկանում է, որ հենց տիկին Դենվերսն է չար կատակ արել իր հետ` ցանկանալով վրեժ լուծել նորապսակներից նրա համար, որ Մաքսիմն արգելել էր առանձնատուն ընդունել Ռեբեկայի զարմիկին` Ջեք Ֆավելին։ Երեկույթի հաջորդ օրը տիկին Դենվերսի և հերոսուհու մեջ տեսարան է լինում, ինչի ընթացքում տնային տնտեսուհին պատմում է Ռեբեկայի կյանքում իր կերպարի մասին. նա դեռ մանուկ հասակից գիտեր Ռեբեկային և ուղեկցել է նրան ամբողջ կյանքի ընթացքում։ Տիկին Դենվերսը համոզում է հերոսուհուն նրանում, որ նա անարգ է` համեմատած իր նախորդի հետ, իսկ դե Վինթերը երբեք երջանիկ չի լինի նրա հետ։ Նա գրեթե դրդում է աղջկան ինքնասպանության` կրկնելով, որ առանց նրա ներկայության` ամեն ինչ ավելի լավ կլիներ։ Խեղճին փրկում է մառախլապատ երկնքում պայթող հրթիռը, որը աղետի ազդանշան էր ծանծաղուտի մեջ գտնվող շոգենավից։ Այն սթափեցնում է երկուսին էլ։
Շոգենավը, որի վրայից ուղարկվել էր հրթիռը, նստել էր Մենդեռլիի մոտակայքում գտնվող ծանծաղուտի վրա։ Վնասը գնահատելու համար ծովածոցի հատակ են իջեցնում ջրասույզի, ով ավելի սարսափելի իր է գտնում։ Այդ իրը զբոսանավ էր, որի նավախցիկում մարդու կմախք կար։ Բոլոր փաստերը խոսում էին այն մասին, որ դա Ռեբեկայի աճյունն էր, սակայն Մաքսիմը արդեն ճանաչել է իր կնոջ մարմինը, որը ափ էին նետել պատահած ողբերգությունից ոչ շատ ուշ։ Նոր կմախքի մասին նորություններն անհանգստացնում են Մենդեռլին և ամբողջ վարչաշրջանը։ Դե Վինթերը որոշում է պատմել կնոջը ամբողջ ճշմարտությունը իր և նախորդ կնոջ հարաբերությունների մասին։ Ըստ նրա` նա երբեք չի սիրել Ռեբեկային, իսկ Ռեբեկան չի սիրել ոչ մեկին։ Նրա փայլուն արտաքինի և հրաշալի բարքերի տակ թաքնված էր իսկական հրեշ` դաժան, անմարդկային և ամուր կին։ Մաքսիմը պնդում էր, որ սադրանքների միջոցով Ռեբեկան ստիպել է նրան սպանել իրեն։ Զբոսանավը ինքնուրույն չի սուզվել. հանդիպելով խութերին` նրան ծով է տարել և խեղդել դիակի հետ հենց ինքը, իսկ ինքը փրկվեց, ցամաք հասավ նավակի միջոցով։ Իմանալով սարսափելի իրականությունը` գլխավոր հերոսուհին չի հեռանում իր մարդասպան ամուսնուց, այլ ընդհակառակը, իմանալով այն մասին, որ նա երբեք չի սիրել Ռեբեկկային, սակայն սիրում է իրեն, ավելի է մտերմանում նրա հետ։
Սկսվում է հետաքննություն։ Զբոսանավը կմախքի հետ բարձրացնում են ծովածոցի հատակից։ Ակնհայտ է դառնում, որ սպանություն է տեղի ունեցել, սակայն Մաքսիմի դեմ չկան ապացույցներ։ Հանցագործությունը տեղի է ունեցել գիշերով, ականատեսներ հնարավոր չէ գտնել, ինչի արդյունքում դատարանը և երդվյալ ատենակալները կկայացնեն դատավճիռ։ Ռեբեկան իրակացրել է ինքնասպանություն` վնասելով զբոսանավի երեսապատումը և բացելով փականը։ Սակայն այս դատավճիռը չի գոհացնում Ռեբեկայի զարմիկին` հենց այն Ֆավելին, ում հետ Մենդեռլիի սեփականատերը գտնվում էր թշնամական հարաբերությունների մեջ։ Տեղ հասնելով` նա ասում է, թե եղել է Ռեբեկայի սիրեկանը, և մեղադրում է դե Վինթերին նրա սպանության մեջ։ Որպես ապացույց նա ներկայացնում է գրություն, որը ստացել էր Ռեբեկայից նրա մահվան օրը։ Տեղեկությունը, որը պարունակում էր գրությունը, ըստ Ֆավելի վկայում է այն մասին, որ կինը չի ունեցել ոչ մի մոտիվ ինքնասպանության համար։
Ռեբեկայի սենյակում հաջողվում է գտնել վերջինիս օրագիրը, որտեղ նա գրանցել է բոլոր չնախատեսված հանդիպումները։ Այդ օրը, երբ տեղի է ունեցել ողբերգութունը, նա հանդիպել է ոմն բժիշկ Բեյքերի հետ։ Գտնելով բժշկին Մաքսիմը, նրա կինը, Ֆավելլը և ոստիկանության դատավորը Արթուր Ջուլիան գնում են քաղաք, որտեղ այդ պահին բնակվում էր Բեյքերը, որոշ ժամանակ առաջ տեղափոխված Լոնդոնից։ Հանդիպման ժամանակ բժիշկը հիշում է, որ այդ օրը նրա մոտ է եկել կին, իրեն անվանելով տիկին Դենվերս(Ռեբեկկա գերադասեց չասել իր իսկական ազգանունը). արտաքինի նկարագրությունը համընկնում էր բժշկի տված նկարագրության հետ։ Ի լրումն նա հիշեցնում է, որ կնոջ մոտ անբուժելի փուլի քաղցկեղ կար։
Վեպը ավարտվում է նրանով, որ Վինթերները վերադառնում են Մենդեռլի։ Աղջիկը սկսում է մտածել, որ նրանց անհրաժեշտ է մոռանալ անցյալը, սկսել կյանքը նոր էջից` թողնելով այս սարսափելի պատմությունը հեռավոր անցյալում։ Ճանապարհին կանգնելով Լոնդոնյան ռեստորաններից մեկում` Մաքսիմը զանգում է Ֆրենկին` իր ընկերոջը և կառավարչին։ Նա պատմում է, որ զանգից որոշ ժամանակ առաջ տանից անհետացել է տնային տնտեսուհին։ Այս լուրից հետո ամուսինը անհանգստանում է, սակայն նրա կինը ուրախ էր` կարծելով, որ նրա գնալու հետ կանցնեն նաև Ռեբեկայի հետ կապված հիշողությունները։ Մոտենալով կալվածքին` հերոսները հորիզոնում տեսնում են կարմիր գույն, չնայած մայրամուտի համար դեռ շուտ էր։ Աստիճանաբար լույսը լցնում է ամբողջ երկինքը։ Ամուսինները կանգնում են, դուրս են գալիս մեքենայից և կանգնելով բլրի գագաթին` նայում են ներքև։ Պարզվում է` դա մայրամուտ չէ։ Դա այրվող Մենդեռլին էր։
Ամբողջ վեպի ընթացքում գլխավոր հերոսուհու անունը ոչ մի անգամ չի հնչեցվում և մնում է անհայտ։
Գրագողության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուտով «Ռեբեկա» վեպի հրատարակությունից հետո Բրազիլիայում քննադատ Ալվարո Լինսը և շատ ընթերցողներ մեծ նմանություն գտան Դաֆնա Դյումորիեի և բրազիլացի գրող Կարոլինա Նաբուկոյի գրքի հետ։ Նաբուկոյի «Ժառանգորդուհի» վեպի հիմքում ընկած էր նման սյուժե` ներկայացնելով երիտասարդ կնոջ, ով ամուսնանում է այրի տղամարդու հետ, նաև նախորդ կնոջ տարօրինակ ներկայությունը, որն ավելի շուտ օգտագործվել է «Ջեյն Էյր» վեպում։ Նինա Աուերբախը իր «Դաֆնա Դյումորիե. կախարդված ժառանգուհի» գրքում հաստատում է, որ Դյու Մորիեն կարող էր կարդալ բրազիլական գիրքը, երբ առաջին բնագիրը ուղարկվել էր Անգլիա հրատարակության համար։ Դաֆնա Դյումորիեն ժխտեց գրագողութան և բրազիլացի գրողի աշխատանքի պատճենման բոլոր մեղադրանքները։ Նույն կերպ վարվել է նաև հրատարակիչը` հայտնելով, որ «Ռեբեկայի» սյուժեն բավականին սովորական է[4]։
Մշակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը մի քանի անգամ նկարահանվել է, հատկապես հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի` 1940 թվականի «Ռեբեկա» ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Լոուրենս Օլիվիեն և Ջոան Ֆոնտեյնը։ Հոլիվուդյան Հեյսի օրենսգիրքը պահանջում էր, որ ֆիլմերում մարդասպանը իր կատարած հանցքանքների համար անպատիժ չմնա, այդ պատճառով Ռեբեկայի մահը Հիչքոքի ֆիլմում նկարագրվում է որպես դժբախտ պատահար։
2012 թվականի սկզբին DremWorks ընկերությունը հայտարարեց, որ պատրաստում է վեպի նոր նկարահանումները։ Սցենարը գրելու է Սթիվեն Նայթը[5]։
«Ռեբեկայի» մոտիվներով հեռուստասերիալներ նկարահանել են Բի-Բի-Սի-ն, Քարլթոն հեռուսաընկերությունը (Carlton Television) և 1997 թվականին PBS ընկերությունը, որի գլխավոր դերում նկարահանվել է Էմիլիա Ֆոքսը։ Միքայել Կունցեն և Սիլվեստեր Լևան ստեղծել են «Ռեբեկա» մյուզիքլը, որը ներկայացվել է 2006 թվականին Վիեննայում և երեք տարի անց Մոսկվայում։
Վեպի շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լեդին Կիլմարտից» հոդվածի հեղինակ Քրիս Սիմոնսը, հենվելով 1977 թվականի հարցազրույցի վրա, ապացուցում է, որ մի անգամ Դաֆնա Դյումորիեին դիմել է ոմն ամերիկացի գրող՝ նրա «Ֆրանսիական ծովախորշ» վեպի շարունակությունը գրելու թույլտվության խնդրանքով։ Դյու Մորիեն անհապաղ հեռագրում է մերժում պարունակող պատասխանը։ Նա կտրականապես դեմ էր ուրիշ գրողների, հատկապես, դեռ ապրողների ստեղծագործությունների սիկվելների ստեղծմանը։ Այնուամենայնիվ, Դաֆնայի կողմից նման կտրական վերաբերմունքը չխանգարեց նրա ժառանգներին՝ թույլտվություն տալու ամերիկացի գրող Սալի Բաումանին «Ռեբեկա» վեպի սիկվելի ստեղծման համար։ Գիրքը լույս տեսավ 2001 թվականին՝ «Ռեբեկայի պատմությունը» վերնագրով(անգլ.՝ Rebecca's Tale)[6]: Մինչ այս գիրքը հրատարակչության կողմից 1993 թվականին հրատարակվել էր անգլիացի գրող Սյուզեն Հիլլի[7] «Տիկին Դե Վինթեր։ Դաֆնա Դյումորիեի «Ռեբեկա» վեպի շարունակությունը» վեպը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Afterword by Sally Beauman to «Rebecca» (2003 ed. ed.). Virago Press. 2003 թ․ հունվարի 30. ISBN 1-84408-038-2.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года
- ↑ «Award-Winning Books by Daphne Du Maurier» (անգլերեն). Fiction Data Base. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Bull's-Eye for Bovarys» (անգլերեն). Time. 2 февраля 1942. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ ««Альфред не против»». Киносайт КГ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012-15-02-ին.
- ↑ «Sally Beauman on Rebecca's Tale» (անգլերեն). Harper Collins. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Susan Hill Mrs. De Winter The Sequel to Daphne du Maurier’s Rebecca. — Macmillan.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա (վեպ)» հոդվածին։ |
|