Jump to content

Հեյսի օրենսգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյսի օրենսգրքի կազմը

Հեյսի օրենսգիրք (անգլ.՝ Production Code, Hays Code), Հոլիվուդում ֆիլմերի արտադրության բարոյագիտական օրենսգիրք։ Ընդունվել է 1930 թվականին Ֆիլմ արտադրողների և կինովարձակալների ասոցիացիայի (անգլ.՝ Motion Picture Producers and Distributors of America (MPPDA)) կողմից (այժմ Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիա)։ 1934 թվականին դարձել է ԱՄՆ գործող, ոչ պաշտոնական ազգային ստանդարտ[1]։ Ոչ ստանդարտով ֆիլմ նկարահանել հնարավոր էր, բայց հավանականություն, որ նա կինովարձույթով կցուցադրվեր՝ չնչին էր։ 1960-ական թվականներին կինոթատրոնները սկսեցին հրաժարվել հնացած օրենսգրքից, և 1967 թվականին նա չեղյալ համարվեց։ Օրենսգիրքը անվանվել է հանրապետական քաղաքան գործիչ Ուիլիամ Հարիսոն Հեյսի անունով (անգլ.՝ William Harrison Hays), ով 1922—1945 թվականներին գլխավորում էր ասոցիացիան։

Հիմնական սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարահանողները պարտավոր էին պահել երեք հիմնական սկզբունք՝

  • Հանդիսատեսի բարոյական հիմքերը խաթարող կինոնկարները անթույլատրելի են։ Հետևաբար չէր կարելի ցույց տալ հանցագործություն, ոճրագործություն, արատներ և մեղսագործություն, որ դրանք հանդիսատեսի համակրանքին չարժանանան[2]։
  • Հարկավոր էր ցույց տալ կյանքի ճիշտ, բարոյական մոդելը։
  • Չէր կարելի ծաղրել օրենքը, չէր կարելի հանցագործների և մեղավորների հանդեպ հանդիսատեսի մոտ համակրանք առաջացնել[3]։

Մասնավոր դրույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ ռեժիսորներ գտնում էին օրենքը շրջանցելու ձևերը՝ Ալֆրեդ Հիչքոքը երեք վայրկյանը մեկ ընդհատելով, երկուսուկես րոպե համբույրի տեսարան է նկարել, չխախտելով կանոնը
  • Արգելվում էր ծաղրել կրոնը։ Կրոնավորը չէր կարող չարագործ կամ կոմիկական կերպար լինել։
  • Չէր կարելի ցույց տալ թմրադեղերի օգտագործում, իսկ ալկոհոլի օգտագործումը միայն այնտեղ, որտեղ պահանջում էր սյուժեն։
  • Չէր թույլատրվում բացահայտել հանցագործության մեթոդները։ Սպանության տեսարանները պետք էր այնպես նկարահանել, որ կյանքում հնարավոր չլիներ դրանք կրկնել[1]։
  • Մերկ մարմին և պրովոկացիոն պարեր արգելված էր ցուցադրել։ «Կրքի տեսարաններ» (այսինքն՝ համբույր և գրկախառնություն) թույլատրվում էին միայն շատ կարևոր սյուժետային էպիզոդներում, բայց նրանց տևողությունը և բացությունը սահմանափակված էր։
  • Ամուսնական կյանքը ամենաբարձր արժեքն էր, արտամուսնական կապերը, անգամ եթե թելադրված էին սյուժեով, պետք է ներկայացվեին, որպես խարանելի երևույթ։ Խառնամուսնությունների (տարբեր ռասաների միջև) ցուցադրումն արգելված էր։
  • Արգելված էին համասեռականության և վեներական հիվանդությունների մասին ցանկացած տիպի, անգամ հպանցիկ ակնարկները։ Մարդու ծնվելը, անգամ ոչ պարզ, ցուցադրելն արգելված էր։
  • Հայհոյանքների, արգելված բառերի մեծ ցուցակ կար։
  • Արգելված էր սպիտակ ստրկության ցուցադրումը։
  • «Ակն ընդ ական» սկզբունքի ցուցադրումը չէր ողջունվում։

Օրենսգիրքը ընդունել են հոլիվուդյան հինգ հիմնական կինոընկերությունները՝ որպես ինքնասահմանափակում։ Փաստորեն նա կարգավորում էր նախկին գրախոսության արգելքները, որոնք մտցվել էին գործողության մեջ տարբեր կրոնական խմբավորումների պահանջով տարբեր նահանգներում։ Օրենսգրքի գործելու հետ կապված են բազմաթիվ կոմիկական դեպքեր։ Օրինակ՝ Տարզանի դերակատարին պարտադրել էին սափրել կուրծքը, իսկ դերասանուհիների փարթամ մարմինները ստուգվում էին հատուկ «կրծքերի վերահսկիչներ»-ի կողմից, թե արդյոք համապատասխանո՞մ են բարեվայելչության նորմերին, թե ոչ[4]։

Ըստ Միխայիլ Տրոֆիմենկովի՝ 1960-ականներին օրենսգրքի վերացումը այն պատճառով էր, որ

Գրաքննության կորսետով ձգված կինոն չէր կարող մրցակցել Ամերիկան հեղեղող Իտալական նեոռեալիզմի և Ֆրանսիական նոր ալիքի կինոնկարների հետ, որոնք բնական էին, անվայելուչ չէին և հոլիվուդյան արտադրանքից ավելի ազատ և ճշմարտացի էին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Thomas Doherty (2006 թ․ մայիսի 20). «The Code Before 'Da Vinci'». washingtonpost.com. The Washington Post Company. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին. (անգլ.)
  2. Leff, Leonard L. & Simmons, Jerold L. The Dame in the Kimono: Hollywood, Censorship, and the Production Code. Weidenfeld and Nicolson, 1990 (reprinted University Press of Kentucky, 2001); ISBN 0-8131-9011-8, pp. 270-271, 286-287 (անգլ.)
  3. Thomas Doherty (2006 թ․ մայիսի 20). «The Code Before 'Da Vinci'». washingtonpost.com. The Washington Post Company. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.(անգլ.)
  4. 4,0 4,1 Ъ-Weekend — Բոլոր արվեստներից ամենաոչարվեստը մեր համար կինոն է (ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]