Ռաֆայել Բաբայան (նկարիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռաֆայել Բաբայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Բաբայան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1927[1] |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | ապրիլի 18, 1994 (66 տարեկան) |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրքային գրաֆիկա[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ռաֆայել Սուրենի Բաբայան (Ռաֆիկ Բաբայան, դեկտեմբերի 27, 1927[1], Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 18, 1994), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Եղել է դերասանուհի Լեյլի Խաչատրյանի առաջին ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]։
Աշխատել է հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում։ Լավագույն աշխատանքներից են՝ Ն. Գիլենի (1956), Հենրի Լոնգֆելլոյի (1958), Ավետիք Իսահակյանի (1959-1964), Հովհաննես Թումանյանի (1969) ստեղծագործությունների մոտիվներով կատարած գրաֆիկական գործերը։
Հեղինակ է նաև ֆիլմերի ձևավորումների՝
- Բարև, ես եմ (1965)
- Պայթյուն կեսգիշերից հետո (1969)
- Անցյալի արձագանքները (1970)
- Տտիպ խաղող
- Իմ սիրտը լեռներում է (1975)
- Օգոստոս (1976)
- «Նահապետ» (1977)
- Արևիկ (1978)
- Ապրեցեք երկար (1979)
- Կտոր մը երկինք (1980)
- «Երջանկության մեխանիկան» (1982 ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1983)
- «Մենավոր ընկուզենի», (1986)
- «Պատանդներ» (1991)
Մասնակցել է Բրյուսելի (1958), Մոնրեալի (1967) համաշխարհային ցուցահանդեսներին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ С․ И․ Юткевич (1986). Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. էջ 33.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 187)։ |