Լեյլի Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մայիսի 2, 1930 |
|---|---|
| Ծննդավայր | Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | ապրիլի 30, 2015[1] (84 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լեյլի Խաչատրյան (մայիսի 2, 1930, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 2015[1], Երևան, Հայաստան), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2003 թվական)։
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր դուստրն է։ Առաջին ամուսինը եղել է նկարիչ Ռաֆայել Բաբայանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 2-ին, Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Երաժշտական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Վախթանգովի թատրոնին կից ուսումնարանում։ Սովորել է նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում[2][3]։
Կյանքի վերջին տարիներին Լեյլի Խաչատրյանը հրատարակել է իր դիտումների ու ապրումների մասին պատմող գիրք[4]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղում է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Նրա հերոսուհիները չեն կորցնում հումորի զգացումը, հոգու քնքշությունը, լիրիզմը, կյանքի ընկալման գեղեցկությունը, որը բնորոշ է նրան նաև որպես անձնավորության[5]։
- Բարտարա` «Հեքիաթ սիրո մասին»
- Փեփրոն՝ «Արտասահմանցի փեսացուն»
- Աֆրոդիտե՝ «Հերակլեսի 13-րդ սխրանքը»
- Լիդիա Վասիլևնա՝ «Հնաոճ կատակերգություն»
- Գոլդա՝ «Հիշատակման աղոթքը»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ ժողովրդական արտիստ, 2003
- Առաջինն է արժանացել ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակին՝ թատերական արվեստում ունեցած մեծ ավանդի համար, 2000
- Մովսես Խորենացու մեդալ
- «Պատվո նշան» շքանշան, 1976
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 92 ISBN 978-99930-1-133-0
- Մայիսի 2 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Կրասնոդար քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 30 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասանուհիներ
- Հայ դերասաններ