Ռաուլ Խուլյա
Ռաուլ Խուլյա իսպ.՝ Raul Julia | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1940[1] |
Ծննդավայր | Սան Խուան, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1994[2] (54 տարեկան) |
Մահվան վայր | Մանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Պուերտո Ռիկո |
Կրթություն | Colegio San Ignacio de Loyola? |
Քաղաքացիություն | Պուերտո Ռիկո և ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռաուլ Խուլյա (իսպ.՝ Raúl Rafael Juliá y Arcelay, մարտի 9, 1940[1], Սան Խուան, ԱՄՆ - հոկտեմբերի 24, 1994[2], Մանհասսեթ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), պուերտոռիկացի դերասան։ Խուլյայի ներդրումը համաշխարհային կինոարվեստում գնահատվել է միայն նրա մահից հետո։ 1995 թվականին նա հետմահու արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների՝ «Կրակոտ սեզոնը» հեռուստաֆիլմում տղամարդու լավագույն դերի համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանում՝ ռեստորանի սեփականատիրոջ ընտանիքում։ Ավարտելով Պուերտո Ռիկոյի համալսարանը՝ Խուլյան որոշել է ընտրել դերասանական կարիերան և 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք՝ չնայած ծնողների ցանկությանը, որոնք ուզում էին, որ նա իրավաբան դառնա։
ԱՄՆ-ում Խուլյան սկսել է խաղալ թատրոնում և հեռուստատեսությունում։ 1970-ական թվականների սկզբից նկարահանվել է կինոյում։ Նկարահանվել է բազմազան դերերում՝ մարմնավորելով չարագործների, սիրահարների և կատակերգական կերպարների։ Հատկապես կոլորիտային է ստացվել Ադամսների ընտանիքի էքսցենտրիկ և իմպուլսիվ ղեկավարի դերը համանուն դիլոգիայի մեջ։ 1994 թվականի սկզբին՝ սուշիի թունավորումից հետո, Խուլյայի մոտ ստամոքսի քաղցկեղ է ախտորոշվել։ Հոկտեմբերի վերջին դերասանին անտանելի ցավի պատճառով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անսպասելի կաթված է ստացել և կոմայի մեջ ընկել։ Հոկտեմբերի 24-ին Ռաուլ Խուլյան հեռացավ կյանքից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուլյան ամուսնացած է եղել երկու անգամ.
- Վասալո Մոլինելիի հետ (1965-1969),
- դերասանուհի Մերել Պոլոուեյի (1976 թվականից մինչև Խուլյայի մահը։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու որդիներ՝ Ռաուլ Զիգմունդը և Բենջամին Ռաֆայելը)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1968 | ս | Նյու Յորքի ոստիկանությունը | N.Y.P.D. | պարեկ |
1969 | ֆ |
Ստիլետտո |
Stiletto | երեկույթի հյուրը |
1969 | ս | Կյանքի սերը | Love of Life | Միգել Գարսիա |
1970 | ս | Մակկլաուդ | McCloud | հայր Ավգուստո Նիվզ |
1971 | ֆ | Նիդլ-Պարկի խուճապը | The Panic in Needle Park | Մարկո |
1971 | ֆ | Ես այնքան երկար էի ներքևում, որ ինձ թվում էր, թե վերևում եմ | Been Down So Long It Looks Like Up to Me | Խուան Կառլոս Ռոզենբլում |
1971 | ֆ | Կազմակերպությունը | The Organization | Խուան Մենդոզա |
1971-1972 | ս | Սեզամ փողոց | Sesame Street | Ռաֆայել |
1974 | ս | Բոբ Նյուհարթի շոուն | The Bob Newhart Show | դոկտոր Գրեգ Ռոբինսոն |
1974 | ս | Մեծ ներկայացումներ | Great Performances | Էդմունդ |
1975 | հս | Մահվան ճիչ | Death Scream | խուզարկու Նիք Ռոդրիգես |
1976 | ֆ | Մաստակի մրցավազք | The Gumball Rally! | Ֆրանկո |
1978 | ֆ | Լաուրա Մարսի աչքերը | Eyes Of Laura Mars | Մայքլ Ռեյսլեր |
1979 | ֆ | Օթելլո | Othello | Օթելլո |
1979 | ֆ | Մեղսավոր կյանք | A Life of Sin | Պաուլո |
1980 | կֆ | Հասած ելակ | Ripe Strawberries | անունը չի նշվում |
1981 | ֆ | Հզոր դեղամիջոց | Strong Medicine | անունը չի նշվում |
1982 | ֆ | Ի սրտե | One from the Heart | Ռեյ |
1982 | ֆ | Փախուստի վարպետ | The Escape Artist | Սթյու Կինոնես |
1982 | ֆ | Փոթորիկ | Tempest | Կալիբան |
1983 | ս | Ամերիկյան թատրոն | American Playhouse | Արամ Ֆինգալ / Ռիկ Բլեյն |
1984 | ս | Նոր շոու | The New Show | տարբեր կերպարներ |
1985 | ֆ | Սարդ-կնոջ համբույրը | Kiss of the Spider Woman | Վալենտին Արեգուի |
1985 | ֆ | Վարկաբեկող դիրքեր | Compromising Positions | Դեյվիդ Սուարես |
1985 | ս | Մուսսոլինի | Mussolini: The Untold Story | Գալեացցո Չիանո |
1986 | ֆ | Մեծ կուսակցություն | La gran fiesta | Ադոլֆո |
1986 | հֆ | Ֆլորիդայի նեղուցը | Florida Straits | Կառլոս Ջեյն |
1986 | ֆ | Հաջորդ առավոտյան | The Morning After | Խոակին Մաներո |
1987 | հֆ | Ալամո. փառքի երեսուն օրերը | The Alamo: Thirteen Days to Glory | գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա-Աննա |
1987 | ֆ | Տանգո բար | Tango Bar | Ռիկարդո |
1988 | հֆ | Օնասսիս՝ աշխարհի ամենահարուստ մարդը | Onassis: The Richest Man in the World | գեներալ Արիստոտել Օնասսիս |
1988 | ֆ | Ապաշխարողը | The Penitent | Ռամոն Գերոլա |
1988 | ֆ | Սրտերի փոխանակում | Trading Hearts | Վիննի Յասոնա |
1988 | ֆ | Լուսինը Պարադորի վրա | Moon Over Parador | Ռոբերտո Ստրաուսմանն |
1988 | ֆ | Հարբած լուսաբաց | Tequila Sunrise | Կարլոս |
1989 | ֆ | Ռոմեռո | Romero | արքեպիսկոպոս Ռոմեռո |
1989 | ֆ | Մեկի դանակ | Mack the Knife | Մակհիթ |
1989 | ֆ | Անմեղության կանխավարկած | Presumed Innocent | Սեդի Սթերն |
1990 | ֆ | Ազատ Ֆրանկեյնշտեյնը | Frankenstein Unbound | Վիկտոր Ֆրանկեյնշտեյն |
1990 | ֆ | Նորեկը | The Rookie | Սթրոմ |
1990 | ֆ | Հավանա | Havana | Արտուրո Դյուրան |
1991 | ֆ | Ադամսների ընտանիքը | The Addams Family | Գոմես Ադամս |
1992 | ֆ | Ժանտախտ | La peste | Քոթթար |
1993 | ֆ | Ադամսների ընտանեկան արժեքները | The Addams Family Values | Գոմես Ադամս |
1994 | հֆ | Կրակոտ սեզոն | The Burning Season | Չիկո Մենդես |
1952 | ս | Փողոցային մարտիկ | Street Fighter | Մ. Բայսոն |
1995 | ֆ | Փողոցային մարտիկ. ֆիլմ | Street Fighter: The Movie | Մ. Բայսոն |
1995 | ֆ | Եվ իջավ ագռավը | Down Came A Blackbird | Թոմաս Ռամիրես |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/1994/10/25/obituaries/raul-julia-broadway-and-hollywood-actor-is-dead-at-54.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուլ Խուլյա» հոդվածին։ |
|
- Մարտի 9 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 24 մահեր
- 1994 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Պուերտոռիկացի դերասաններ
- Կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Կաթվածից մահացածներ
- Հնչյունավորողներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ