Ռայմոնդս Վեյոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդս Վեյոնիս
լատիշ․՝ Raimonds Vējonis
 
Կուսակցություն՝ Latvian Green Party?
Կրթություն՝ University of Latvia Faculty of Biology? (1989) և Լատվիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կենսաբան
Դավանանք հեթանոսություն[1]
Ծննդյան օր հունիսի 15, 1966(1966-06-15)[2][3] (57 տարեկան)
Ծննդավայր Q18792640?, Պսկովսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Լատվիա
Ամուսին Iveta Vējone?
 
Պարգևներ
Նիդերլանդական արյուծի շքանշան, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Վիեստուրա շքանշան, Ճանաչման Խաչ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով և Իսլանդական բազեի պարգև

Ռայմոնդս Վեյոնիս (լատիշ․՝ Raimonds Vējonis,հունիսի 15, 1966(1966-06-15)[2][3], Q18792640?, Պսկովսկի շրջան, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի քաղաքական գործիչ։ 2015 թվականի հունիսի 3-ին ընտրվել է Լատվիայի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոնդս Վեյոնիսը ծնվել է 1966 թվականի հունիսի 15-ին Պսկովում։ Նրա հայրը լատիշ է, իսկ մայրը` ռուս։ 1989 թվականին Ռիգայում ավարտել է Լատվիայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։

Քաղաքականություն և ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական կարիերան սկսել է Մադոնա քաղաքից, որտեղ եղել է քաղաքային խորհրդի պատգամավոր։

Երկար տարիներ եղել է բնապահպանության նախարար։ Այնուհետև զբաղեցրել է տարածքային զարգացման նախարարը։ 2014 թվականի հունվարին նշանակվել է Լատվիյի պաշտպանության նախարար։ Լատվիայի Սեյմի 9-րդ և 10-րդ գումարման պատգամավոր է։

Նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 3-ին Սեյմի ընտրությունների արդյուքնում ընտրվել է Լատվիայի նախագահ։ Նրա օգտին է քվեարկել 99 պատգամավորից 55-ը։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք աստղերի շքանշան` Լատվիայի Հանրապետության պետական բարձրագույն շքանշան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ 1990 թվականից անդամակցում է Լատվիայի կանաչների կուսակցությանը։

Լատիշերենը Վեյոնիսի մայրենի լեզուն է։ Տիրապետում է նաև անգլերենի և ռուսերենի[4]։ Ռայմոնդս Վեյոնիսը հեթանոս է[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://eng.lsm.lv/article/politics/president/latvia-provides-eus-first-green-president-raimonds-vejonis.a132316/
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Президенту Латвии посоветовали перестать говорить по-русски» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Зарубежные СМИ о Вейонисе: язычник с хорошей репутацией». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  6. «Latvia elects Vejonis, EU's first Green president». Վերցված է 2015 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]