Ռազմիկ Խոսրոև
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 3, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Գյոլայսոր |
Կրթություն | ՎՊՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ասորի |
Մասնագիտություն | Դերասան |
Երեխա(ներ) | Անահիտ Խոսրոևա |
Պարգևներ և մրցանակներ | |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/%D4%B9%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6_%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80_%D5%80%D4%B9%D4%B3%D5%84_%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4_%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF.jpg/220px-%D4%B9%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D6%80%D5%BE%D5%A5%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6_%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%AE%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80_%D5%80%D4%B9%D4%B3%D5%84_%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A4_%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF.jpg)
Ռազմիկ Նիկադիմի Խոսրոև (մայիսի 3, 1949, Գյոլայսոր), ազգությամբ ասորի՝ հայաստանցի դերասան, ռեժիսոր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008)։
Պատմական գիտությունների թեկնածու Անահիտ Խոսրոևայի հայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ավարտել է Վարդան Աճեմյանի դպրոցը։ 1974-1979 թվականներին սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում, որտեղ խաղացել է ներկայացումներ հայ, ռուս և համաշխարհային դասականների՝ Շիրվանզադեի, Սունդուկյանի, Մուրացանի, Շանթի, Լերմոնտովի, Չեխովի, Դոստոևսկու, Օստրվսկու, Շեքսպիրի, Բրեխտի, Մետեռլինգի, Ֆիլիպոյի. Յուժինի, Քամյուի գործերից։
Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ մայրաքաղաքներում, Ժնևում, Փարիզում, Ստրասբուրգում, Լիսաբոնում, ԱՄՆ-ում։ Կերտել է բազմաթիվ դերեր՝ Ռիչարդ Երկրորդ, Մարութխանյան, Սաղաթել, Անհայտ, Համտուն, Շմագա, Մարմելադով, Լինյաև, Շերեա, Հայր Դուասո։
Հեղինակել է «Ասորուհին», «Մոռացվածները» պիեսները։ 1997 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։ 1966 թվականից Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է։ 1999 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2001 թվականից՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դոցենտ է[1]։
Պարգևատրվել է Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալով և թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար ՀԹԳՄ Արտավազդ մրցանակով ։
ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների մշակույթը համակարգող խորհրդի նախագահն է։ Զբաղվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակույթի պահպանման և զարգացման գործով, որի շրջանակներում տպագրել է բազմաթիվ հոդվածներ հայաստանյան մամուլում, ելույթներ է ունեցել հեռուստատեսությամբ և միջազգային համաժողովներում։ ՀՀ Հանրային Խորհրդի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի անդամ է[2]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես սցենարիստ և ռեժիսոր, ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, նկարահանել է «Ասորիները Հայաստանում» վավերագրական ֆիլմը, որը 2011 թվականին մասնակցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, իսկ 2012 թվականին՝ Ղազախստանում կայացած ԱՊՀ երկրների ազգագրական ֆիլմերի առաջին փառատոնին։
Որպես ռեժիսոր, բեմականացրել է`
- «Ասորուհին»
- «Բարի գիշեր մամա»
- «Մեծ անտառի զավակները»
- «Խաթաբալա»
- «Երևակայական հիվանդ»
- «Հատակում»
- «Հրադադար»
Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Եվս հինգ օր», «Հայֆիլմ»
- «Ռիչարդ II» ֆիլմ- ներկայացում
- «Անավարտ Ղարաբաղի օրագիր» , « Հայֆիլմ »
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Հայֆիլմ»
- «Ոտքի, դատարանն է գալիս» ֆիլմ-ներկայացում
- «Տղամարդկային գործ», «Մոսֆիլմ»
- «Ադամանդներ որոնողները», «Մոսֆիլմ»
- «Դժվար ապրուստ» հայկական հեռուստասերիալ
- «Կյանքի գինը» հայկական հեռուստասերիալ
- «Հայրեր», (Ռուսաստան)
- «Հարևաններ», (Հայաստան)
- «Իմ խաչը», (Հայաստան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ռազմիկ Խոսրոևի կենսագրությունը ՀՊՄՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Ռազմիկ Խոսրոևի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».