Ջուզեպպե Ձանարդելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Ձանարդելլի
իտալ.՝ Giuseppe Zanardelli
 
Կուսակցություն՝ Ձախ
Կրթություն՝ Պավիայի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 26, 1826(1826-10-26)[2][3]
Ծննդավայր Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 26, 1903(1903-12-26)[3] (77 տարեկան)
Վախճանի վայր Տոսկոլանո Մադերնո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Թաղված monumental cemetery of Brescia
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia
Ի ծնե անուն իտալ.՝ Giuseppe Zanardelli
 
Պարգևներ
Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Knight of the Order of the Most Holy Annunciation, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Ջուզեպպե Ձանարդելլի (իտալ.՝ Giuseppe Zanardelli, հոկտեմբերի 26, 1826(1826-10-26)[2][3], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 26, 1903(1903-12-26)[3], Տոսկոլանո Մադերնո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի լրագրող, պատմաբան, քաղաքական և պետական գործիչ, եղել է Իտալիայի վարչապետը 1901 թվականի փետրվարի 15-ից մինչև 1903 թվականի նոյեմբերի 3-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Ձանարդելլին կամավոր մասնակցել է Ավստրո-իտալական պատերազմին, սակայն 1849 թվականին, Նովարի ճակատամարտից հետո, որը հանգեցրել է Պիեմոնտից սարդինյան բանակի ծանր պարտությանը և նահանջին, վերադարձել է հայրենի Բրեշիա քաղաք, որտեղ զբաղվել է դասախոսական գործունեությամբ։

Նապոլեոնի բանակի և իշխանության տապալումից հետո Բրեշիան հեռացել է Ավստրիայից և ենթարկվել հալածանքների նոր իշխանության կողմից։ Ձանարդելլի կտրականապես մերժել է ավստրիական ոստիկանության իրազեկիչ դառնալու առաջարկը, որի համար զրկվել է դասախոսական աշխատանքից՝ որպես «անվստահելի տարր»։

Դրանից հետո Ջուզեպպե Ձանարդելլին մուտք է գործում քաղաքականություն։ 1876 թվականին Ագոստինո Դեպրետիսայի կառավարությունում Ձանարդելլին կատարել է հասարակական աշխատանքների նախարարի պարտականությունները, իսկ 1878 թվականին Բենեդետտո Կայրոլիի երկրորդ կառավարությունում ստանում է Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ պաշտոններում Ջուզեպպե Ձանարդելլին ցույց է տվել հրաշալի հմտություններ, որոնք կիրառել է՝ զբաղվելով երկրի ընտրական իրավունքի բարեփոխումների հարցերով։

Ջուզեպպե Ձանարդելլին բազմիցս տարբեր նախարարական պաշտոններ է ստացել Իտալիայի տարբեր վարչապետների օրոք, իսկ 1901 թվականի փետրվարի 15-ին ձևավորել և գլխավորել Է սեփական կառավարությունը[4]։ Ակտիվորեն լոբբինգ է իրականացրել ամուսնալուծության մասին օրենքի համար, բայց վատ առողջությունը թույլ չի տվել նրան կատարել իր ծրագիրը։ 1903 թվականի նոյեմբերին անցել է թոշակի, իսկ նույն տարվա դեկտեմբերին մահացել Տոսկոլանո-Մադերնո քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://storia.camera.it/deputato/giuseppe-zanardelli-18261126
  2. 2,0 2,1 http://legxv.camera.it/organiparlamentarism/6558/6561/6597/documentotesto.asp
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Վասիլի Վասիլևիչ (1890–1907). «Занарделли, Джузеппе». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]