Ֆեռոնիի համար դեբյուտային էր 1936 թվականին նկարահանված Պոմպեյ ֆիլմը։ Իր առաջին սարսափ ֆիլմը, իսկ դրանք երկուսն էին, եղել է 1960 թվականին նկարահանված «Քարե կանանց հողմաղացը»։ Ֆիլմը պարունակում էր գոթական սարսափի ժանր և պատմում էր մի արտիստի և մի աղջկա սիրո մասին։ Արտիստը սովորում է կոնսերվատորիայում, իսկ աղջիկն այդ կոնսերվատորիայի ուսուցիչներից մեկի դուստրն է։
Աղջիկը ապրում է հոր հետ հողմաղացում, որտեղ սպանվում են երիտասարդ աղջիկներ։ 1972 թվականին դուրս է գալիս «Սատանաների գիշերը» ֆիլմը, որը համարվում է Վուրդալակ էպիզոդի ռեմեյքը[5]։ Սյուժեով ֆիլմը նման է էպիզոդին․ դեպքերը կատարվում են 20֊րդ տարի 70֊ական թվականներին։