Ուիլյամ Գլադստոնի կառավարությունում եղել է պետական քարտուղար, 1878 թվականից՝ Կանադայի գեն-նահանգապետ։ 1895 թվականին հիմնադրել և ցմահ եղել է Շոտլանդա-հայկական ընկերակցության (որի նպատակն էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի կառավարության վրա Հայկական հարցը լուծելու համար, օգնություն կազմակերպել կոտորածներից փրկված արևմտահայերին և այլն) նախագահը։ 1894 թվականի Սասունի ջարդերի կապակցությամբ բողոքի հանրահավաք է կազմակերպել Լոնդոնում։
«Արևելյան հարց» (1879), «Փաստագրական և պատմագրական վկայություններ հայ ժողովրդի նկատմամբ գործադրված սարսափների համար Անգլիայի պատասխանատվության» (1896), «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար» (1896) աշխատություններում քննադատել Է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, գտել, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրըԿիպրոսի կոնվենցիայով (1878) ու Բեռլինի դաշնագրով (1878) փոխարինելը, հայկական գործերից Ռուսաստանի հեռացումը «ազգային ծանր պարտավորություններ են դնում Մեծ Բրիտանիայի վրա»։ Արգայլի կարծիքով 1890-ական թվականների հայկական ջարդերն ու կոտորածները Մեծ Բրիտանիայի «եսապաշտ» քաղաքականության հետևանքն էին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։