Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ
George Douglas Campbell, 8th Duke of Argyll by George Frederic Watts.jpg
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող
Ծննդյան օր ապրիլի 30, 1823(1823-04-30)[1][2][3]
Ծննդավայր Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր ապրիլի 24, 1900(1900-04-24)[1][2][3] (76 տարեկանում)
Վախճանի վայր Արրգայլ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Inveraray Castle, Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Դինաստիա Քեմփբել կլան
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր John Campbell, 7th Duke of Argyll
Ամուսին Էլիզաբեթ Քեմփբել
Զավակներ Կոլին Քեմփբել, Արչիբալդ Քեմփբել, Ջոն Քեմփբել, Frances Balfour և Lord Walter Campbell
 
Պարգևներ

Knight of the Garter, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և Knight Companion of the Order of the Thistle

Ջորջ Դուգլաս Արգայլ Քեմփբել, (Argyll) (ապրիլի 30, 1823(1823-04-30)[1][2][3], Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 24, 1900(1900-04-24)[1][2][3], Արրգայլ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Inveraray Castle, Argyll and Bute, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական քաղաքական ու հասարակական գործիչ, դուքս։ Ու. Գլադստոնի կառավարությունում եղել է պետական քարտուղար, 1878 թվականից՝ Կանադայի գեն-նահանգապետ։ 1895 թվականին հիմնադրել և ցմահ եղել է Շոտլանդա-հայկական ընկերակցության (որի նպատակն էր ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի կառավարության վրա Հայկական հարցը լուծելու համար, օգնություն կազմակերպել կոտորածներից փրկված արևմտահայերին և այլն) նախագահը։ 1894 թվականի Սասունի ջարդերի կապակցությամբ բողոքի հանրահավաք է կազմակերպել Լոնդոնում։

«Արևելյան հարց» (1879 թ.), «Փաստագրական և պատմագրական վկայություններ հայ ժողովրդի նկատմամբ գործադրված սարսափների համար Անգլիայի պատասխանատվության» (1896 թ.), «Մեր պատասխանատվությունը Թուրքիայի իրադրության համար» (1896 թ.) աշխատություններում քննադատել Է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հայկական հարցում, գտել, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը Կիպրոսի կոնվենցիայով (1878 թ.) ու Բեռլինի դաշնագրով (1878 թ.) փոխարինելը, հայկական գործերից Ռուսաստանի հեռացումը «ազգային ծանր պարտավորություններ են դնում Մեծ Բրիտանիայի վրա»։ Արգայլի կարծիքով 19-րդ դ. 90-ական թթ. հայկական ջարդերն ու կոտորածները Մեծ Բրիտանիայի «եսապաշտ» քաղաքականության հետևանքն էին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Eastern Question, 2v„ L, 1879։
  • Documentary and Historical Evidence of England՝ s Responsibility for the Honors Inflicted upon the Armenian People, Manchester, 1896։
  • Our Responsibilities for Turkey. Facts and Memoires of Forty Years, L, 1896.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 International Music Score Library Project — 2006.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png