1892-1893,1903-1905, 1906-1909, 1911-1914 և 1920-1921 թվականներին եղել է Իտալիայի պրեմիեր մինիստր։ Չափավոր զիջումներով (պետ․ ապահովագրություն, բանվորների գործադուլային իրավունքի ճանաչում և այլն), ձգտել է ընդլայնել բուրժ․ վարչակարգի սոցիալական հենարանը։ Սանձազերծել է 1911-1912 թվականների պատերազմը Թուրքիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, զգուշանալով Իտալիայի համար պատերազմի անհաջող ելքից, դեմ էր պատերազմին մասնակցելուն։ Ջոլլիտին պաշտպանել է Մուսոլինիի ֆաշիստ․ կառավարությունը, բայց 1924 թվականից ընդդիմադիր դիրք է գրավել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։