Ջոսի Լորեն (անգլ.՝ Josie Loren, մարտի 19, 1987(1987-03-19)[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է՝ «Մարմնամարզուհի» հեռուստասերիալում Քեյլի Քրուզի դերի շնորհիվ։
Ջոսին ծնվել է ՄայամիիՖլորիդա նահանգում, ունի կուբայական ծագում։ Նա ունի ավագ քույր և երկու եղբայրներ։ Մերսի Լոպեզը՝ դերասանուհու մայրը, աշխատել է որպես ուսուցչուհի ավագ դպրոցում։ Ավագ եղբայրը՝ Խավիեր Լոպեզը, Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։ Ավագ դպրոցում (New World Performing Arts Center) Ջոսին ուսումնասիրել է դերասանական վարպետություն, իսկ քոլեջում Կալիֆորնիական համալսարանի, Լոս Անջելեսի-հաղորդակցություն և իսպաներեն։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել է, որ նա ցանկանում է աշխատել Շոն Փենի հետ։ Ջոսին խաղացել է «Մեդիում», «Վերոնիկա Մարս», «Դրեյկ և Դժոշ», «Panthatar ճակատամարտում», «Տուն», «Դարձիր խելացի», «Մարդիկ, ովքեր օգտագործում են մարդկանց», «Սուրբ Ծնունդ դրախտում», «Պիտ Ճուտիկ», «Հայրիկը նորից 17 տարեկան է»։ 2009 թվականից նա խաղում է Քեյլի Քրուզի դերը, կինոսերիալում «Հասնել կամ ձախողվել», «ABC Family» ալիքով։ 2010 թվականի ապրիլին Ջոսի Լորենը և Քեսսի Սերբոն նկարահանվել են «Հաղթողը ստանում է ամեն ինչ» հեռուստասերիալի սերիայում «10 Things I Hate About You», որտեղ և խաղացել է իր դերը «Հասնել կամ ձախողվել» կինոսերիալում։