Ջոնաթան Քիմբլ Սիմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
անգլ.՝ J. K. Simmons
Ծնվել էհունվարի 9, 1955(1955-01-09)[1][2][2][…] (69 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան[3]
ԿրթությունՄոնտանայի համալսարան, Օհայո նահանգի համալսարան և Thomas Worthington High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացիներ
Մասնագիտությունկինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
ԸնտրանիՄոլեգնություն (ֆիլմ, 2014) և Սարդ-Մարդ
Ամուսին(ներ)Միշել Շումախեր
Պարգևներ և մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Ջոնաթան Քիմբլ «Ջեյ Քեյ» Սիմոնս (անգլ.՝ Jonathan Kimble «J. K.» Simmons, հունվարի 9, 1955(1955-01-09)[1][2][2][…], Դետրոյթ, Միչիգան[3]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է բժիշկ Շկոդայի դերով «Կարգ ու կանոն» սերիալից, նեոնացիստ Շիլինգերի դերով HBO«Օզ բանտ» ֆիլմից, Ջոն Ջեյմոնսի դերով «Սարդ մարդ» ֆիլմաշարից և Քոեն եղբայրների «Ջենթլմենների խաղը» ֆիլմից։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA-ի, ինչպես նաև «Օսկարի» «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում դիրիժորի դերը կատարելու համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնսը ծնվել է 1955 թվականին ադմինիստրատոր Պատրիսիա Քիմբլի և քոլեջի դասախոս Դոնալդ Սիմոնսի ընտանիքում. բացի նրանից՝ ամուսինները ևս երկու երեխա ունեն[4][5]։ Ավարտելով դպրոցը՝ Ջոնաթանը ընդունվել է Մոնտանայի համալսարան[6]։ Բացի այդ՝ Սիմոնսը երկար ժամանակ աշխատել է թատրոնում, մասնակցել է այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են «Տղաներ և տիկնիկներ»-ը և «Carousel»-ը։

1990-ական թվականներին Սիմոնսը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ Հայտնիությունը եկավ նրա մոտ «Կարգ ու կանոն» ֆիլմի բժիշկ Շկոդայի՝ ոստիկանական հոգեբանի դերից և «Օզ բանտ» ֆիլմի նեոնացիստ բանտարկյալի դերից հետո։ Սիմոնսը նաև նկարահանվել է «Սարդ մարդը» ֆիլմաշարում, որտեղ կատարել է Ջեյ Ջոնա Ջեյմսոնի դերը։

Վերջապես, Սիմոնսի ձայնով է խոսում դեղին M&M's-ը երկու կոնֆետների մասին հանրահայտ գովազդից։ Ջոնը կատարել է հակակոմունիստ նախագահ Ակերմանի դերը «Command & Conquer: Red Alert 3» տեսախաղում[7] և Aperture Science-ի հիմնադիր և նախագահ Քեյվ Ջոնսոնի դերը Portal 2 տեսախաղում, ինչպես նաև մի շարք կերպարների «Սիմփսոնները» մուլտսերիալից։

2014 թվականին կատարել է նվագախմբի բռնակալ դիրիժորի դերը «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում։ Սիմոնսի աշխատանքը արժանացել է բազում մրցանակների և կինոքննադատների բարձրագույն գնահատականների, որոնք այն համարել են իր բազմամյա կարիերայի ուժեղագույն դերերից մեկը։

2015 թվականից սկսած՝ հնչունավորում է Սթենֆորդ Փայնսին "Գրավիթի Փոլզ" մուլտֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #134949307 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «J. K. Simmons Biography». FilmReference.com.
  5. «Jonathan Kimble ("J. K.") Simmons». rootsweb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  6. «J. K. Simmons Biography». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  7. Red Alert Universe > Factions > Factions, Units, & Characters Արխիվացված 2009-07-24 Wayback Machine, President Ackerman character information.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Քիմբլ Սիմոնս» հոդվածին։