M&M's (կարդացվում է՝ էմ էնդ էմս), հայտնի շոկոլադե կոնֆետներ, որոնք արտադրվում են Mars LLC ընկերության կողմից։ Առաջինը հայտնվել են ԱՄՆ-ում՝ 1941 թվականին և այժմ վաճառվում են ավելի քան 100 երկրներում։ M&M's անվանումը վերծանվում է, ինչպես Mars & Murrie’s (Մարս էնդ Մյուրրի'զ, հայերենով՝ Մարս և Մյուրրի)։ Սրանք ընկերության հիմնադիրների ազգանուններն են։ Կոնֆետները գույնզգույն դրաժեներ են, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է M տառը՝ որպես բրենդի եզակիության ցուցանիշ։ Գոյություն ունեն M&M's կոնֆետների բազմազան համեր և լցուկներ։
Կապույտ - Հայտնվում է մուգ ակնոցներով։ Գովազդում է նշով կոնֆետները։ Ի հայտ է եկել 2013 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանում։
Շոկոլադե սալիկ - նեղմիտ կերպար, մտածում է, թե մաչո է։ Տանել չի կարողանում շոգ եղանակը, քանի որ հալվում է։ Հայտնվել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ որպես ամառային կերպար։ Նկատվում է նաև 1966 թվականի գովազդներից մեկի մեջ։
Մոխրագույն - նեղմիտ կերպար, գովազդային բնույթի։ Սրա օգնությամբ հնարավոր էր ստանալ փոքրիկ նվերներ։ Բայց ակցիայից հետո գործածության մեջ չի լինում։
Վարդագույն - նեղմիտ կերպար՝ սահմանափակ արտադրությամբ։ Գովազդում է կոնֆետներ՝ աղջիկների համար։
Կարմիր կոնֆետների արտադրությունը դադարեցվեց 1976 թվականին՝ վնասակար գունանյութերի պատճառով։ Կարմիր ներկին փոխարինեց նարնջագույնը։
Տասը տարի անց՝ 1980-ական թվականներին, փոփոխվեց կարմիր գունաներկերի բաղադրությունը և այն նորից հայտնվեց տուփերի վրա։
Մինչև 2013 թվականը Ռուսաստանում վաճառվում էին կանաչ տուփերով M&M's-ներ՝ անտառային ընկույզի համով, որտեղ, բացի շագանակագույն, դեղին և նարնջագույն կոնֆետներից, կային նաև դեղնականաչավունները, չնայած նրան, որ M&M's-ի պաշտոնական կայքում այդպիսի ապրանքատեսակ չկար։