Jump to content

Ջեք Կաչկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեք Կաչկար
Ծնվել էփետրվարի 19, 1963(1963-02-19) (61 տարեկան)
ԾննդավայրԴամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունգործարար

Ջեք Կաչկար (փետրվարի 19, 1963(1963-02-19), Դամասկոս, Սիրիա), սիրիահայ ձեռնարկատեր և գործարար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաչկարը ծնվել է 1963 թվականի փետրվարի 19-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրող հայկական ընտանիքում (հայրը՝ Միհրան Կաչկար)։ Նրա ծնողները Սիրիայում ապրող հայեր են եղել։

Կաչկարը 1969 թվականին Լիբանանից Կանադա է տեղափոխվել։ Ավարտել է դպրոցը և ընդունվել է Կանադայի Էդմոնտոն քաղաքում գտնվող Ալբերտայի համալսարան։ Համալսարանը ավարտելուց հետո սովորել է Հունգարիայում, որտեղ բժշկություն է սովորել և ստացել է բժշկական գիտական կոչում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Իռլանդիայի Գերագույն դատարանը Կաչկարի դիմաց սահմանափակումներ է դրել՝ համաձայն Ընկերությունների մասին «Mitek Holdings Ltd v Companies Act [2005] IEHC 63» օրենքի[1]։ Հրամանը ուժի մեջ է մտել Իռլանդիայի Գերագույն դատարան դիմելուց հետո[2]։

2007 թվականի մարտի 1-ին հայտարարվել է, որ Կաչկարը փորձել է ձեռք բերել ֆրանսիական Մարսելի Օլիմպիկ ֆուտբոլային ակումբը[3]։ Ակումբի մարզիչը չեղարկել է Կաչկարի հետ բանակցությունները, երբ նա լրացուցիչ ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա 115,000,000 եվրո հավաքել և հաստատել իր պարտավորությունները։ 2007 թվականի մարտի 22-ին ֆուտբոլային ակումբի ղեկավարը վերջապես խզել է Կաչկարի հետ բանակցությունները, որը պաշտոնապես հայտարարվել է 2007 թվականի մարտի 29-ին[4]։ Նույն թվականին Կաչկարը մեղադրվել է Ռոբերտ Լուիս Դրեյֆուսին (Օլիմպիկի բաժնետոմսերի մեծամասնության ղեկավար) կեղծ բանկային հաշիվներ տրամադրելու և նրան չֆինանսավորվող հաշվի վերաբերյալ փոխանցման հանձնարարական ներկայացնելու մեջ։ Նա դատապարտվել է տասը ամսվա պայմանական ազատազրկման, 50,000 եվրո տուգանքի և 500,000 եվրո փոխհատուցման Դրեյֆուսի կնոջը՝ Մարգարիտա Լուի Դրեյֆուսին, որը ամուսնու մահից հետո դարձել է ֆուտբոլային ակումբի սեփականատերը[5][6]։

Դատական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2007 թվականներին Կաչկարի դեղագործական Inyx ընկերությունը իբրև փաստաթղթեր է կեղծել, որոնք ուղղված են եղել Պուերտո Ռիկոյում գտնվեղ Westernbank բանկին, որից ընկերությունը 142 միլիոն դոլար է խնդրել տրամադրել։

Կաչկարին դատապարտել են 2019 թվականի փետրվարի 4-ին՝ դրամական ութ խարդախությունների մեղադրանքներով։ Դատավարությունը տևել է երեք շաբաթ։ 56-ամյա Կաչկարի դատավարությունը վարել է ԱՄՆ-ի շրջանային դատավոր Դոնալդ Գրեհեմը, որը Կաչկարին պարտավորեցրել է վճարել 103,490,005 դոլար վճարել Ավանդների ապահովագրական դաշնային կորպորացիային (FDIC), որը Westernbank-ի դատական կատարածուն է։ Դատարանը Կաչկարին մեղադրել է ֆինանսական հաստատության շահերին դիպչող թղթային ութ խարդախության կետով[7]։ Կաչկարը, որը եղել է Ֆլորիդայի Քի-Բիսքեյնի բնակիչ և այժմ սնանակացած դեղագործական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, դատապարտվել է երեսուն տարվա ազատազրկման, իսկ ազատ արձակվելուց հետո հինգ տարի շարունակ 100 միլիոն դոլար պետք է վճարի բանկին հասցված վնասների համար։ Կաչկարի պատճառած կորուստները բանկին հանգեցրել են անվճարունակությանը և վերջնական փլուզմանը։

Դատավարության ժամանակ ներկայացրած ապացույցների համարձայն՝ 2005-2007 թվականներին Կաչկարը եղել է Inyx դեղագործական ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։ 2005 թվականի սկզբին նա Westernbank բանկին ստիպել է մի շարք վարկային պայմանագրեր կնքել։ Դատարանին ներկայացված ապացույցներում նշվել է, որ Կաչկարը բանկին խաբելու հատուկ սխեմա է կազմել։ Նա իր ընկերության աշխատակիցներին ստիպել է ստեղծել կեղծ հաճախորդների հաշիվ-ապրանքագրեր, որոնց համար, իբր, վճարում են Միացյալ Թագավորության, Շվեդիայի և այլ տարածաշրջանների հաճախորդները։ Արդյունքում այդ բոլոր ապրանքագրերը բանկում ներկայացվել են որպես վավեր ապրանքագրեր։ Կաչկարը կեղծ խոստումներով փորձել է հավաստիացնել բանկի ղեկավարությանը, որ հաշիվները շուտով մարվելու են Միացյալ Թագավորության, Լիբիայի, Նորվեգիայի և այլ երկրների վարկատուների կողմից, որպեսզի բանկը դադարի անհանգստացնել նրան ր շարունակեն Inyx ընկերությանը գումար տրամադրել. այս ամենը ցույց են տվել ապացույցները։ Սակայն վարկատուները հրաժարվել են բանկին վճարելուց։ Ըստ ներկայացված ապացույցների Կաչկարը կեղծ փաստաթղթերով համոզել է բանկին, որ օժանդակ հանքեր ունի՝ բանկին դրդելով լրացուցիչ միջոցներ տրամադրել։ Սակայն նրա իրական երկրորդական եկամուտի աղբյուրները կազմում էին նրա ներկայացրածի հազիվ մի մասը։ Հաճախորդների կեղծած և խարդախ հաշիվների վրա հիմնվելով՝ Westernbank-ը մոտ 142 միլիոն դոլար վարկ է տրամադրել։ Կաչկարը տասնյակ միլիոնավոր դոլարներ է յուրացրել՝ այդ թվում գնելով անձնական մասնավոր ինքնաթիռ, շքեղ առանձնատներ Քի-Բիսքեյնում, Բրիքելում և Մայամիում, շքեղ մեքենաներ, նաև հյուրանոցներում մնալու և շքեղ զարդեր և հագուստներ գնելու վրա[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ireland, Courts Service of. «Mitek Holdings Limited & Companies Acts : Judgments & Determinations : Courts Service of Ireland». www.courts.ie. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  2. The Irish Times, "Canadian bidding for Marseille football club to appeal Companies Act restriction", January 30, 2007
  3. «OM: Kachkar fait bonne figure Արխիվացված 2008-05-03 Wayback Machine», www.sports.fr.
  4. «Exclusif: l'OM ne sera pas vendu à Kachkar », Le Point, document archivé sur Archive.today.
  5. «10 mois avec sursis pour Kachkar Արխիվացված 2011-08-28 Wayback Machine», L'Équipe,
  6. « Jack Kachkar condamné », 20 minutes,
  7. Iannelli, Jerry (2019 թ․ փետրվարի 6). «Miami Drug Company CEO Guilty of Fraud So Large He Crashed a Puerto Rican Bank». Miami New Times. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Jack Kachkar, l'ex-candidat au rachat de l'OM, condamné à 30 ans de prison», RMC Sport,