Ջեսի Ռեյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսի Ռեյես
Բնօրինակ անունանգլ.՝ Jessie Reyez
Ի ծնե անունանգլ.՝ Jessica Reyez
Ծնվել էհունիսի 13, 1991(1991-06-13) (32 տարեկան)
Տորոնտո, Կանադա[1]
Երկիր Կանադա[1]
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտություներգերի հեղինակ, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ, երգչուհի և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records
ԿրթությունSt. Thomas Aquinas Secondary School?
Պարգևներ
Կայքjessiereyez.com
 Jessie Reyez Վիքիպահեստում

Ջեսիկա «Ջեսի» Ռեյես (անգլ.՝ Jessica "Jessie" Reyez, հունիսի 13, 1991(1991-06-13), Տորոնտո, Կանադա[1]), կանադացի երգչուհի, երգերի հեղինակ-կատարող։ Մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր, այդ թվում նաև 2018 թվականի Juno Awards մրցանակաբաշխության «Բեկումնային արտիստ» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի հունիսի 12-ին Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում, կոլումբական ծագմամբ ընտանիքում[2][3]։

2017 թվականին նա առաջադրվել է Polaris Music Prize մրցանակաբաշխությունում և երկու անվանակարգում iHeartRadio Much Music Video Awards մրցանակաբաշխությունում[4][5]։

2017 թվականի հունիսի 25-ին Ջեսին BET Awards-ի ժամանակ ելույթ է ունեցել «Figures» երգով[6]։ Նույն թվականի օգոստոսի 8-ին ելույթ է ունեցել Ջիմմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ[7] : Նույն ամսին նա ելույթ է ունեցել Օսլոյում գտնվող Tøyenparken փառատոնի ժամանակ «Mama» չհրապարակված սինգլով[8][9]։

2018 թվականին Juno Awards-ի ժամանակ հաղթել է «Բեկումնային արտիստ» անվանակարգում[10]։ Ավելի ուշ նա առաջադրվել է SOCAN Songwriting Prize-ում «Cotton Candy» երգի համար[11]։

2018 թվականին նա համագործակցել է Էմինեմի հետ «Nice Guy» և «Good Guy» երգերով՝ «Kamikaze» ալբոմի համար[12]։ Նա նաև առաջադրվել է MTV Video Music Award-ում 2018 «Լավագույն արտիստ արվեստում» և «Տարվա տեսահոլովակ՝ սոցիալական ուղերձով» «Gatekeeper» երգի համար[13]։

2020 թվականի մարտի 27-ին Ջեսին թողարկել է իր դեբյուտային՝ «Before Love Came to Kill Us» ստուդիական ալբոմը[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kiddo (2017)[15]
  • Being Human in Public (2018)[16]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Before Love Came to Kill Us (2020)[14]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2017 iHeartRadio Much Music Video Awards Լավագույն նոր կանադացի արտիստ Ինքն իրեն Առաջադրված
Երկրպագուների կողմից ընտրված հոլովակ «Shutter Island» Առաջադրված
2017 Polaris Music Prize Երկար երգացանկ Kiddo Առաջադրված
2018 Juno Awards Բեկումնային արտիստ Ինքն իրեն Հաղթանակ
Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն Kiddo Առաջադրված
Տարվա հոլովակ «Gatekeeper» Առաջադրված
Juno Fan Choice Award Ինքն իրեն Առաջադրված
MTV Video Music Awards Push Artist of the Year Ինքն իրեն Առաջադրված
Տարվա տեսահոլովակ՝ սոցիալական ուղերձով «Gatekeeper» Առաջադրված
MTV Europe Music Award Լավագույն նոր արտիստ Ինքն իրեն Առաջադրված
2019 Juno Awards Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն Being Human in Public Հաղթանակ
SOCAN Awards Բեկումնային երգահան մրցանակ Ինքն իրեն Առաջադրված
2020 Գրեմմի Լավագույն ժամանակակից քաղաքային ալբոմ Being Human in Public Առաջադրված
Juno Awards Տարվա արտիստ Ինքն իրեն Սպասվող
Տարվա R&B/Սոուլ ձայնագրություն «Feel It Too» (Թորի Լեյնզի և Tainy-ի հետ համատեղ) Սպասվող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://noisey.vice.com/en_us/article/jessie-reyez-was-saved-by-the-remix-project
  2. Patsuk, Slava. «Toronto's Jessie Reyez Connects with King Louie on Unlikely Terms». Noisey (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  3. «Jessie Reyez is the Star we Need right Now (Canadian Hot 100)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Fan Fave Video Nominee Jessie Reyez Drops Personal Short Film 'Gatekeeper'». MMVAs. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  5. «Watch the iHeartRadio MMVAs Sunday June 18 @ 9E/6P». MMVAs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  6. «Beyoncé Reigns Supreme At 2017 BET Awards - Canyon News». Canyon News. 2017 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  7. Cantor, Brian (2017 թ․ օգոստոսի 8). «Jessie Reyez Delivers Excellent Performance On Jimmy Fallon's "Tonight Show"». Headline Planet. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Helen Canda (2017 թ․ օգոստոսի 27). «Jessie Reyez | Mama». Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Mama by Jessie Reyez Song Statistics | setlist.fm». www.setlist.fm. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Arcade Fire and Daniel Caesar lead 2018 Juno Award nominations». CBC Music, February 6, 2018.
  11. «2018 SOCAN Songwriting Prize Nominees Revealed». Exclaim!, May 24, 2018.
  12. Elias Leight, Elias Leight (2018 թ․ օգոստոսի 31). «Eminem Producer Explains Why 'Kamikaze' Is a Throwback to Slim Shady» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  13. Variety Staff, Variety Staff (2018 թ․ օգոստոսի 21). «MTV Video Music Awards: The Complete Winners List» (անգլերեն). Variety. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  14. 14,0 14,1 Reyez, Jessie (2020 թ․ հունվարի 20). «My debut album #BeforeLoveCameToKillUs Pre order it on Thursdaypic.twitter.com/tQ8eDYl181». @Jessiereyez (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  15. ‎Kiddo - EP by Jessie Reyez (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020-03-13-ին
  16. ‎Being Human In Public by Jessie Reyez (ամերիկյան անգլերեն), Վերցված է 2020-03-13-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսի Ռեյես» հոդվածին։