Ջեյմս Էռլ Ջոնս
Ջեյմս Էռլ Ջոնս անգլ.՝ James Earl Jones | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1931[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Արկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի |
Կրթություն | Միչիգանի համալսարան և Ranger School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան և հնչյունավորող |
Ընտրանի | Աստղային պատերազմներ. Էպիզոդ IV. Նոր հույս և Առյուծ արքան |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Էրլ Ջոնս |
Ամուսին(ներ) | Cecilia Hart? |
Երեխա(ներ) | Flynn Earl Jones? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ջեյմս Էռլ Ջոնս(անգլ.՝ Sir James Earl Jones, հունվարի 17, 1931[1][2][3][…], Արկբուտլա, Թեյտ շրջան, Միսսիսիպի), ամերիկացի դերասան։ Հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաներում Դարթ Վեյդեր կերպարի հնչյունավորմամբ։ 2011 թվակին կինեմատոգրաֆում իր գործունեության համար դարձել է «Օսկար» մրցանակի դափնե-կիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Էռլ Ջոնսը ծնվել է 1931 թվականի հունվարի 17-ին Արկբատուլեյում` Միսիսիպի նահանգում։ 5 տարեկան հասակում տեղափոխվել է մոր ծնողների ֆերմա Ջեքսոնում(Մաչիգան նահանգ)։ Սակայն նա սկսում է կակազել։ Հիվանդությունն այնքան է խորանում, որ 8 տարեկանում նա չի կարողանում խոսել և գրեթե դառնում է համր[8]։
Նա ընդունվում է քոլեջ, որտեղ ուսուցիչ Դոնալդ Կռուչը նրա մոտ բանաստեղծական տաղանդ է հայտնաբերում։ Կռուչը նրան ստիպում էր ամեն օր դասարանի առաջ մի վեպ կարդալ և սովորեցնում էր ելույթ ունենալ հասարակության մեջ, հուսալով, որ դա Ջեյմսին ավելի ինքնավստահ կդարձնի։ Ջեյմսը սկսում է հմտանալ դերասանական արվեստի մեջ[9], որից հետո ավելի քան 40 տարի շատ ֆիլմերում գլխավոր դերեր է ունեցել, սկսած ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ Ինչպես ես դադարեցի վախենալ և սկսեցի սիրել ռումբը» (1964)։ Առավել հայտնի է Դարթ Վեյդերի դերում(հնչյունավորում) «Աստղային պատերազմներ» (1977-2016) կինոէպոպեայում, ինչպես նաև Տուլս Դումայի դերում, որը նա խաղացել է «Քոնան բարբարոս»(1982) ֆիլմում։ Մի քանի անգամ հայտնվել է «Սիմփսոնները» սիթքոմում, նաև «Առյուծ արքան» մուլտֆիլմում հնչյունավորել է Մուֆասին(1994)։ Վերադարձել է որպես Դարթ Վեյդերի ձայնը հնչյունավորող «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը»(2005) ֆիլմում, «Աստղային պատերազմներ։ Ապստամբները»(2014- ներկա ժամանակ) մուլտֆիլմում և «Առաջին վտարվածը. Աստղային պատերազմներ։ Պատմություններ»(2016) ֆիլմում։
2011 թվականի նոյեմբերի 12-ին Ջեյմս Էռլ Ջոնսը ստացել «Օսկար» մրցանակ, կինոարվեստում իր ներդրած ավանդների համար[10]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 թվական - ԱՄՆ-ի ազգային մեդալ` մշակութային բնագավառում
- 1971 թվական - «Լավագույն տղամարկային դեր» («The Great White Hope»)
- 2011 թվական - «Օսկար» մրցանակ, կինեմատոգրաֆում լավագույնս դրսևորվելու համար
- 1971 թվական - առավել խոստումնալից սկսանկը տղամարդկանց մեջ («The Great White Hope»)
- 1975 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը(կատակերգություն կամ մյուզիքլ) («Claudine»)
- 1991 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Gabriel’s Fire»)
- 1992 թվական - Լավագույն տղամարդկայնին դերը հեռուստատեսությունում («Pros and Cons»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ https://harvardfoundation.fas.harvard.edu/media-gallery/detail/141956/137071
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ http://www.imdb.com/name/nm0000469/bio
- ↑ http://os.colta.ru/news/details/23953/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Էռլ Ջոնս» հոդվածին։ |
|
- Հունվարի 17 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Օսկարակիրներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ