Jump to content

Ջեյմս Ալգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ալգար
անգլ.՝ James Algar
Ծնվել էհունիսի 11, 1912(1912-06-11)[1][2]
ԾննդավայրՄոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էփետրվարի 26, 1998(1998-02-26)[1][3][2][…] (85 տարեկան)
Մահվան վայրՔարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան[2] և Modesto High School?
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մուլտիպլիկատոր, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱշխատավայրThe Walt Disney Studios[2]
Պարգևներ և
մրցանակներ
 James Algar Վիքիպահեստում

Ջեյմս Ալգար (անգլ.՝ James Algar, հունիսի 11, 1912(1912-06-11)[1][2], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - փետրվարի 26, 1998(1998-02-26)[1][3][2][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և մուլտիպլիկատոր, որն աշխատել է Ուոլթ Դիսնեյում։ Վայրի բնության մասին նրա ռեժիսորական աշխատանքները արժանացել են 8 «Օսկար» մրցանակի։ 1998 թվականին ստացել է «Disney Legends Award» մրցանակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգարը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում, սովորել է Սթենֆորդի համալսարանում, եղել է ուսանողական հումորային ամսագրի խմբագիր։ Ջիմը ամսագրի համար նկարազարդումներով անելով՝ հետաքրքրվել է անիմացիայով, 1934 թվականին լրագրողի դիպլոմը ստանալուց հետո աշխատանքի է անցել Ուոլթ Դիսնեյ ստուդիայում։ Որպես մուլտիպլիկատոր աշխատել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի վրա։

Ալգարը մուլտիպլիկատորի աշխատանքից անցում է կատարել ռեժիսուրային, ստեղծել է «Կախարդի աշակերտը», որը դարձել է «Ֆանտազիա» դասական մուլտիպլիկացիոն ֆիլմի էպիզոդը, որը պատմում է Միկի Մաուսի արկածների մասին։ Ջիմը նաև աշխատել է «Բեմբի» մուլտֆիլմի էպիզոդների վրա, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ВВС-ի համար նկարահանել է «Ուժի միջոցով հաղթանակ օդում» վավերագրական ֆիլմը։

Պատերազմից հետո Ուոլթ Դիսնեյը սկսել է ֆիլմեր նկարահանել վայրի բնության մասին, և ստուդիայի այս ժանրում գլխավոր ռեժիսորը դարձել է Ջիմ Ալգարը, որը ստուդիային 8 «Օսկար» մրցանակ է բերել։ Նրա ֆիլմերից մեկն է դարձել «Սպիտակ պարապուտը», լայնորեն հայտնի է որպես զանգվածային արտագաղթի ժամանակ լեմմինգների ինքնասպանության առասպելի ֆաբրիկացիա։ Արտագաղթի և ինքնասպանության ողջ տեսարանն ամբողջությամբ բեմադրված է։

1960-ականներին Ալգարը աշխատել է «Դիսնեյի զարմանալի աշխարհը» հեռուստասերիալի վրա։ Ջիմը նախագծել է նաև պարոն «Պարոն Լինքոլնի մեծագույն պահերը» ատրակցիոնը 1964 թվականի համաշխարհային ցուցահանդեսի համար և մասնակցել է Դիսնեյլենդի ստեղծմանը։

43 տարի աշխատելով Ուոլթ Դիսնեյի ստուդիայում՝ Ալգարը թոշակի է անցել 1977 թվականի հոկտեմբերի 31-ին։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1937՝ Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները — անիմատոր
  • 1940՝ Ֆանտազիա («Կախարդի աշակերտը» էպիզոդ) — ռեժիսոր
  • 1948՝ Փոկերի կղզի — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
  • 1949՝ Իկաբոդի և պարոն Թոդի արկածները — ռեժիսոր
  • 1950՝ Բիվեր Վելլիում — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար
    Բեռլինի առաջին միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում
  • 1951՝ Արջերի երկիր — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմի համար
  • 1953՝ Անհետացող պրերիաներ — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար
  • 1985՝ Սպիտակ պարապուտը — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն խաղարկային կարճամերտաժ ֆիլմի համար
  • 1985՝ Գրանդ Կանյոն — ռեժիսոր
    «Օսկար» մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Algar, James Nelson // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. 3,0 3,1 3,2 In MemoriamThe Animation Guild.
  4. https://d23.com/walt-disney-legend/james-algar/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ալգար» հոդվածին։