Ջեյկոբ Թրամբլե
Ջեյկոբ Թրամբլե | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 5, 2006[1] (18 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Քաղաքացիություն՝ | Կանադա |
Մասնագիտություն՝ | մանկական դերասան, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 5016878 |
Ջեյկոբ Թրամբլե (անգլ.՝ Jacob Tremblay, հոկտեմբերի 5, 2006[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան, հայտնի է դարձել «Սոմնիա» ֆիլմում Կոդիի և «Սենյակ» ֆիլմում Ջեկի դերով։ «Հրաշք» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսի՝ Օգիի դերը։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյկոբ Թրամբլեն ծնվել է 2006 թվականի հոկտեմբերի 5-ին Վանկուվերում։ Հայրը խուզարկու ոստիկան է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ջեյկոբն ունի երկու քույր՝ Էմման և Էրիկան։
Հեռուստատեսությունում դեբյուտավորել է 2013 թվականին։ Նկարահանվել է «Սմուրֆիկները 2» ֆիլմում։ 2015 թվականին մարմնավորել է «Սենյակ» ֆիլմի[2][3] գլխավոր դերերից մեկը, որի շնորհիվ ստացել է համաշխարհային հայտնիություն և մի շարք մրցանակներ՝ Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի, Միացյալ Նահանգների կինոքննադատների ազգային խորհրդի[4] կողմից, «Спутник», «Austin Film Critics Association», «Indiana Film Journalists Association», «Las Vegas Film Critics Society Awards», «Nevada Film Critics Society», «Phoenix Film Critics Society Awards», «San Diego Film Critics Society Awards», «Santa Barbara International Film Festival», «Washington DC Area Film Critics Association Awards», «Women Film Critics Circle Awards», ինչպես նաև անվանակարգեր՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[5], Սատուրն (մրցանակ), Կայսրություն, Երիտասարդ դերասան[6]։
2016 թվականին մանուկ Ջեյկոբը «Fox» հեռուստաընկերության «Վերջին մարդը Երկրի վրա» հեռուստասերիալում և «Սոմնիա» սարսափ ֆիլմում խաղացել է գլխավոր դերեր։ 2017 թվականին նկարահանվել է «Հենրիի գիրքը»[7] և «Հրաշք» ֆիլմերում[8]։
2018 թվականին Ջեյկոբը հայտնվել է «Կողոպտիչ» ֆանտաստիկ մարտաֆիլմում, իսկ Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ․ Դոնովանի կյանքը և մահը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերերից մեկը[9]։
Դերասանը խաղացել է Սթիվեն Քինգի «Բժիշկ Քուն» վեպի հիման վրա նկարահանված համանուն սարսափ ֆիլմում, որը «Փայլատակում» ֆիլմի շարունակությունն է։
2019 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Ջեյկոբը «Disney»-ի «Ջրահարսերը» մուլտֆիլմի նոր տարբերակում հնչյունավորելու է Ֆլաունդերին[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Ջեյկոբը ապրում է Բրիտանական Կոլումբիայում՝ Լենգլիում[11]։ Դերասանը, լինելով «Աստղային պատերազմներ» ֆիլմի երկրպագուն, իր շանը անվանակոչել է Ռեյ՝ ի պատիվ Դեյզի Ռիդլիի կերպարի[12]։ Նրա հուզմունքը C-3PO-ի, R2-D2-ի և BB8-ի հերոսների հայտնվելու կապակցությամբ «Օսկար» մրցանակի 88-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ ճանաչվել է երեկոյի գլխավոր իրադարձությունը[13][14][15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | ս | Դրդապատճառ | Motive | Ռայլի Ստենվիկ |
2013 | ֆ | Սմուրֆիկները 2 | The Smurfs 2 | Բլյու Ուինսլոու |
2013 | կֆ | Կախարդական կզաքիս | The Magic Ferret | Սեմ |
2013 | ս | Պարոն Յանգ | Mr. Young | |
2014 | ֆ | Հաճախորդներ | Extraterrestrial | Մետտի |
2014 | հֆ | Մայրիկիս ապագա ամուսինը | My Mother's Future Husband | Քոննոր |
2014 | կֆ | Սանտայի փոքրիկ կզաքիսները | Santa's Little Ferrets | Թոդ Քոլինզ |
2015 | ֆ | Սենյակ | Room | Ջեք |
2015 | կֆ | Գորդի եղբայրը | Gord's Brother | Երիտասարդ Գորդ |
2016 | հֆ | Դոնալդ Թրամփի գործարքի արվեստը | Funny or Die Presents: Donald Trump's the Art of the Deal: The Movie | երեխա №4 |
2016 | ֆ | Փակված | Shut In | Թոմ |
2016 | ս | Վերջին մարդը երկրի վրա | The Last Man on Earth | Երիտասարդ Թենդի |
2016 | ֆ | Մինչ ես արթնացա | Before I Wake | Կոդի |
2016 | ֆ | Այրեք ձեր քարտեզները | Burn Your Maps | Ուես |
2016 | մս | Ամերիկական հայրիկ | American Dad! | отдыхающий, озвучка |
2017 | ֆ | Հենրիի գիրքը | The Book of Henry | Փիթեր Կարպենտեր |
2017 | ֆ | Հրաշք (ֆիլմ, 2017) | Wonder | Ավգուստ «Օգի» Փուլման |
2017-2018 | մս | Պիթ կատուն | Pete the Cat | Պիտ |
2018 | ֆ | Ջոն Ֆ. Դոնովանի մահը և կյանքը | The Death and Life of John F. Donovan | Ռուպերտ Թյորներ |
2018 | ֆ | Գիշատիչ | The Predator | Ռորի Մաքեննա |
2019 | ֆ | Լավ տղաներ | Good Boys | Մաքս |
2019 | ս | Մառախլապատ գոտին | The Twilight Zone | Օլիվեր Ֆոուլի |
2019 | ֆ | Բժիշկ Քունը | Doctor Sleep | Բրեդդի Թրեվր |
ֆ | Ջրահարս | The Little Mermaid | Ֆլաունդեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Jacob_Tremblay
- ↑ Brie Larson serenades her Room costar Jacob Tremblay for his 9th birthday
- ↑ Hollywood’s ‘It’ Kid: A Blast of Fresh Air on the Oscar Trail
- ↑ 2015 Award Winners
- ↑ The 22nd Annual Screen Actors Guild Awards
- ↑ Nominations Արխիվացված 2016-02-05 Wayback Machine
- ↑ Jacob Tremblay, Jaeden Lieberher to Co-Star in Colin Trevorrow’s ‘Book of Henry’
- ↑ All About Jacob Tremblay’s Amazing Transformation in Wonder & How He’s Growing Up
- ↑ The Death and Life of John F. Donovan, IMDB
- ↑ Jacob Tremblay, Awkwafina in Talks for Disney’s Live-Action 'Little Mermaid'
- ↑ Holcomb, Kim (2017 թ․ նոյեմբերի 17). «Pacific Northwest actor stars in new movie 'Wonder'». No. November 17, 2017. K5 News. K5 News. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Star Wars: The Force Awakens: Jacob Tremblay names new puppy Rey
- ↑ Chen, Joyce (2016 թ․ փետրվարի 29). «How Jacob Tremblay Won Oscars 2016 Night With His Cuteness». Us Weekly. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Bui, Hoai-Tran (2016 թ․ փետրվարի 29). «A chronological timeline of Jacob Tremblay adorably winning Oscar night». USA Today. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Jacob Tremblay's cutest moments at the Oscars». CBC News. 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյկոբ Թրամբլե» հոդվածին։ |
|