Ջասթին Գրինինգ
Ջասթին Գրինինգ | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սաութհեմփթոնի համալսարան, Oakwood High School?, Լոնդոնի բիզնես դպրոց և Thomas Rotherham College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող |
Ծննդյան օր | ապրիլի 30, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կայք՝ | justinegreening.co.uk |
Ջասթին Գրինինգ (անգլ.՝ Justine Greening, ապրիլի 30, 1969[1], Ռոտերեմ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ Պահպանողական կուսակցությունից, 2012 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար և Դևիդ Քեմերոնի առաջին և երկրորդ աշխատակազմերում, կրթության, կանանց հարցերի և հավասար հնարավորությունների նախարար Թերեզա Մեյի առաջին և երկրորդ աշխատակազմերում (2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կրթությունն ստացել է Ռոտերմի Oakwood High School-ում, այնուհետև սովորել է Սաութեմփթոնի համալսարանում և Լոնդոնի բիզնես դպրոցում։
2005 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գրինինգը Մեծ Լոնդոնի Պուտնի ընտրատարածքում աննախադեպ հաղթանակ է տանում Լեյբորիստական կուսակցության և միլլիոներ Թոնի Կոլմանի հանդեպ՝ ներկայացնելով պահպանողական քաղաքականությանը նոր ձև[2]։ 2010 թվականին նույն ընտրատարածքում հաղթում է 52% ձայներով։
2010 թվականի մայիսի 13-ին նշանակվում է էկոնոմիկայի նախարարության պետական քարտուղար (այս պաշտոնը հնարավորություն չէր տալիս մասնակցել Քեմերոնի աշխատակազմի ժողովներին)[3], բայց արդեն 2011 թվականի հոկտեմբերի 14-ին դառնում է կառավարության լիիրավ անդամ՝ տրանսպորտի նախարար[4]։ Գրինինգի պաշտոնավարման ընթացքում Լոնդոնում կայանում են Օլիմպիական խաղերը, որոնց ընդառաջ նա հրապարակորեն կոչ է անում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին նվազագույնի հասցնել դեպի Լոնդոն այցերը հնարավոր տրանսպորտային խնդիրներից խուսափելու համար։
2012 թվականի սեպտեմբերի 4-ին Ջասթին Գրինինգը դարձել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարար՝ խնդիր ունենալով իրականացնել իրեն նախորդած Էնդրյու Միտչելի տված խոստումը՝ մինչև 2013 թվականը տնտեսագիտական օգնության միջազգային ծրագրերին հատկացվող բյուջեն հասցնել համախառն ազգային արդյունքի 0,7%-ին[5]։
2015 թվականի ընտրությունները Գրինինգին նոր հաղթանակ են բերում Պուտնի ընտրատարածքում։ Գրինինգը ստանում է ձայների 53,8%-ը, իսկ մրցակիցներից ամենաուժեղը՝ Շեյլա Բոսուելը (Sheila Boswell) Լեյբորիստական կուսակցությունից ստանում է ձայների 30%-ը[6]։
Այս ընտրությունների արդյունքում Պահպանողական կուսակցություննը Համայնքների պալատում կարողացավ ապահովել բացարձակ մեծամասնություն և 2015 թվականի մայիսի 11-ին Դևիդ Քեմերոնը ձևավորեց միակուսակցական կաբինետ, որը փոխարինեց նախկինում եղած կոալիցիոն կաբինետին։ Ջասթին Գրինինգը պահպանեց միջազգային զարգացման նախարարի պաշտոնը[7]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը հրաժարվեց վարչապետի պաշտոնից Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքներով պայմանավորված։ Քեմերոնին փոխարինեց Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ վերջինիս ձևավորած կառավարությունում 2016 թվականի հուլիսի 14-ին Գրինիգը նշանակվեց կրթության, կանանց հարցերի և հավասար հնարավորությունների նախարար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Գրինինգը կապեր ուներ պահպանողական կուսակցության անդամ Մարկ Կլարկի հետ, որին 2015 թվականին հեռացրին կուսակցությունից՝ մեղադրելով հարբեցողության, թմրամոլության, սպառնալիքների և շանտաժների համար։ 2016 թվականի հունիսին Գրինինգն իր թվիթերյան էջում հայտարարում է, որ ինքը սիրային հարաբերությունների մեջ է կնոջ հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ Stuart Jeffries (2005 թ․ մայիսի 9). «'I'm too normal to be an MP'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Full list of new cabinet ministers and other government appointments» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Patrick Wintour and Dan Milmo (2011 թ․ հոկտեմբերի 14). «Philip Hammond and Justine Greening named defence and transport ministers» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Sol Oyuela (2012 թ․ սեպտեմբերի 4). «Justine Greening must uphold UK aid spending while devising an exit strategy». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Putney». Election 2015. BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted». BBC News. 2015 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուսակցական պաշտոնական էջ Արխիվացված 2016-01-11 Wayback Machine
- «Justine Greening». Twitter. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- «Rt Hon Justine Greening MP». UK Parliament. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- «Rt Hon Justine Greening MP». UK Government. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Գրինինգ» հոդվածին։ |