Jump to content

Ջանուտրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանուտրի
Տեսակկղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՋիլիո
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Երկարություն3 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես2,6 կմ²
Բնակչություն13 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Ջանուտրի (իտալ.՝ Isola di Giannutri), կղզի Միջերկրական ծովում, պատկանում է Տոսկանյան կղզեխմբին։ Վերջինիս կղզիներից ամենահարավայինն է։ Վարչականորեն Ջանուտրին Ջիլիոյի կոմունան է, Տոսկանա շրջանի Գրոսետո գավառի կազմում։

Կղզին ունի կուսական բնություն։ Այն անվանում են «որորների կղզի», քանի որ այստեղ բնակվում են հազարավոր որորներ։ Կղզին բնական արգելոց է։

Կղզու վրա կան երեք լեռներ՝ Կապել Ռոսսո, Մոնտե Մարիո և Պոջիո դել Կաննոնե։ Ժայռոտ ափերում կան երկու ծովափեր, հյուսիս արևելքում՝ Գալա դելլա Սպալմատոիոն, և հյուսիս արևմուտքում՝ Գալա Մաեստրան։ Կան բազմաթիվ քարայրներ, որոնցից ամենահայտնին Գալա դեի Գրոնտին է։

Կղզին կոչվել է Արտեմիսիա՝ հույների կողմից, և Դանիում՝ հռոմեացիների կողմից։ Մ․ թ․ ա․ II և III դարերում կարևոր դեր է կատարել ծովային տեղափոխումների համար։ Հռոմեացիների ժամանակ կղզին պատկանել է Էնոբարդի ընտանիքին, ովքեր կառուցել են շքեղ վիլլա։ Դրան ավերակները կարելի է տեսնել մեր օրերում, և այն տեղի տեսարժան վայրերից է։ Կարոլինգների ժամանակ Ջանուտրին Ջիլիոյի և Արջենտարիոյի հետ միասին պատկանել է Երեք աղբյուրների աբբայությանը։ 13-րդ դարում պատկանել է Ադլոբրանդեսկի ընտանիքին, ապա անցել Օրսինիներին։ 15-րդ դարից սկսած, Presidi շրջանի մասերից մեկն է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանուտրի» հոդվածին։