Jump to content

Ջադիդականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջադիդականություն (արաբական ուսուլ-ի-ջադիդ-նոր ուղղություն), Ղրիմի, Պովոլժիեի, Ադրբեջանի, Միջին Ասիայի իսլամական մոդեռնիստական շարժում։

Սկզբնավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին, սկզբում որպես նեղ, լուսավորական բարեփոխական շարժում, որը պահանջում էր իսլամական կրթական համակարգի վերափոխում՝ եվրոպական օրինակով։

Ջադիդականները կողմնորոշվել են դեպի Թուրքիայի պանթյուրքիզմը, սերտ կապերի մեջ եղել թաթար և ադրբեջանցի պանթյուրքականների հետ։ Միջին Ասիայում Ջադիդականության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ջադիդականները ստեղծել են ազգայնական կուսակցություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ջադիդականները մասնակցել են հակախորհրդային քաղաքացիական պատերազմին, գործունորեն մասնակցել բասմաչական շարժմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջադիդականություն» հոդվածին։