Ջադիդականություն
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ջադիդականություն (արաբական ուսուլ-ի-ջադիդ-նոր ուղղություն), Ղրիմի, Պովոլժիեի, Ադրբեջանի, Միջին Ասիայի իսլամական մոդեռնիստական շարժում։
Սկզբնավորվել է 19-րդ դարի 80-ական թվականներին, սկզբում որպես նեղ, լուսավորական բարեփոխական շարժում, որը պահանջում էր իսլամական կրթական համակարգի վերափոխում՝ եվրոպական օրինակով։
Ջադիդականները կողմնորոշվել են դեպի Թուրքիայի պանթյուրքիզմը, սերտ կապերի մեջ եղել թաթար և ադրբեջանցի պանթյուրքականների հետ։ Միջին Ասիայում Ջադիդականության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ջադիդականները ստեղծել են ազգայնական կուսակցություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո ջադիդականները մասնակցել են հակախորհրդային քաղաքացիական պատերազմին, գործունորեն մասնակցել բասմաչական շարժմանը։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջադիդականություն» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 468)։ |
- Անավարտ հոդվածներ իսլամի մասին
- Իսլամական իրավունք
- Իսլամը Ռուսաստանում
- Իսլամի պատմություն
- Գրական ուղղություններ
- Իսլամական փիլիսոփայություն
- Տաջիկստանի պատմություն
- Արաբական բառեր և արտահայտություններ
- 1880-ականներ կրոնում
- Իսլամական մշակույթ
- Իսլամական տերմիններ
- Ուզբեկստանի պատմություն
- Ղազախստանի պատմություն
- ԽՍՀՄ քաղաքականություն
- Ռուսաստանի պատմություն