Պրիտիլատա Վադդեդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիտիլատա Վադդեդար
բենգալերեն՝ প্রীতিলতা ওয়াদ্দেদার
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1911(1911-05-05) կամ 1911[1]
ԾննդավայրՉիտագոնգ, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1932(1932-09-23) կամ 1932[1]
Մահվան վայրՉիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
ԿրթությունԲեթունի քոլեջ, Կալկաթայի համալսարան, Dr. Khastagir Government Girls' School? և Eden Girls' College?
Մասնագիտությունուսուցչուհի և հեղափոխական
 Pritilata Waddedar Վիքիպահեստում

Պրիտիլատա Վադդեդար (մայիսի 5, 1911(1911-05-05) կամ 1911[1], Չիտագոնգ, Eastern Bengal and Assam, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 23, 1932(1932-09-23) կամ 1932[1], Չիտագոնգ, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն)[2], բենգալացի հեղափոխական ազգայնական Հնդկական ենթամայրցամաքից, որն ազդեցիկ դեմք էր Հնդկական ազգային-ազատագրական շարժման մեջ[3][4]։ Ուսումը ավարտելով Չիտագոնգում և Դաքքայում, նա հաճախում է Կալկաթայի Բեթունի քոլեջ։ Պրիտիլատան գերազանցությամբ ավարտել է փիլիսոփայության բաժինը։

Կարճ ժամանակ դասավանդելով որպես դպրոցի ուսուցիչ, Պրիտիլատան միացել է այն հեղափոխական խմբին, որը ղեկավարում էր Սուրյա Սենը։ Նա 1932 թվականին առաջնորդել է տասնհինգ հեղափոխականների խումբը[5], որը հարձակվել է Փահարտալիի եվրոպական ակումբի վրա[6][7], որն ուներ ցուցանակ, որի վրա գրված էր. «Չի թույլատրվում շներին և հնդիկներին»[8]։ Հեղափոխականները ջարդել էին ակումբը և ավելի ուշ բռնվել էին բրիտանական ոստիկանության կողմից։ Ձերբակալությունից խուսափելու համար Պրիտիլատան ցիանիդ է ընդունել և մահացել[9]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիտիլատայի ավարտական քննության վկայական

Պրիտիլատան ծնվել է 1911 թվականի մայիսի 5-ին[10] միջին դասի վայդյա (անգլ.՝ Vaidya, Baidya) ընտանիքում Չիտագոնգի (այժմ՝ Բանգլադեշ) մերձշրջան Պաթիայում գտնվող Դալղաթ գյուղում[11]։ Վադդեդարը ընտանիքի նախահոր անունն էր, որն ի սկզբանե ուներ Դասգուպտա (Dasgupta) ազգանունը։ Նրա հայրը՝ Ջագաբանդու Վադդեդարը, ծառայող էր Չիտագոնգ նահանգի քաղաքապետարանում[3]։ Նրա մայրը՝ Պրատիբհամայի Դևին, տնային տնտեսուհի էր[12]։ Զույգն ունեցել է վեց երեխա՝ Մադհուսդուան, Պրիտիլատա, Կանակլատա, Շանտիլատա, Աշալատա և Սանտոշ։ Պրիտիլատայի մականունը Ռանի (Rani) էր[12]։

Ջագաբանդհուն փորձել է իրենց երեխաներին հնարավորինս լավագույն կրթություն տալ[13]։ Նա Պրիլատային ընդունել է Չիտագոնգի Դոկտոր Կհաստագիրի աղջիկների կառավարական դպրոց։ Պրիտիլատան գովասանքի արժանի ուսանող էր[14]։ Դպրոցի ուսուցիչը, որին դիմելիս աշակերտները սիրով օգտագործում էին Ուշա Դի անունը, օգտագործում էր Ռանի Լակշմիբայիի պատմությունները՝ իր աշակերտների մեջ ազգայնականություն ներշնչելու համար։ Պրիտիլատայի դասընկերուհի Կալպանա Դատտան իրChittagong Armoury Raiders ինքնակենսագրության մեջ գրել է. «Մենք դպրոցական օրերին հստակ պատկերացում չունեինք մեր ապագայի մասին։ Հետո Ռանի Լակշմիբային իր օրինակով ոգևորել է մեր երևակայությունը։ Երբեմն մենք մեր մասին մտածում էինք որպես անվախներ...»[15]: Արվեստը և գրականությունը Պրիտիլատայի սիրած առարկաներն էին[16]։ 1928 թվականին նա ավարտել է Աղջիկների դպրոցը և 1929 թվականին ընդունվել Դաքքա քաղաքի Էդեն քոլեջ։ Միջանկյալ քննություններում նա առաջին տեղում էր բոլոր այն ուսանողների շարքում, ովքեր հայտնվել էին այդ տարվա քննությանը Դաքքայի խորհրդից[8][13]։ Որպես Էդեն քոլեջի ուսանող, նա մասնակցել է սոցիալական տարբեր գործողությունների։ Նա միացել է Լիլա Նագի (Leela Nag) ղեկավարած Sree Sangha խմբին Դիպալի Սանգհայի (Dipali Sangha) դրոշի ներքո[8]։

Կալկաթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթությունը շարունակելու համար Պրիտիլատան գնացել է Կալկութա (այժմ՝ Կալկաթա) և ընդունվել Բեթունի քոլեջ։ Երկու տարի անց նա գերազանցությամբ ավարտել է քոլեջի փիլիսոփայության բաժինը[17]։ Այնուամենայնիվ, նրա աստիճանը չի ընդունվել բրիտանական իշխանությունների կողմից Կալկաթայի համալսարանում։ 2012 թվականին նրան (և Բինա Դասին) հետմահու շնորհել են իրենց վաստակած վկայագրերը[4]։

Դպրոցական ուսուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալկաթայում ուսումն ավարտելուց հետո Պրիիտիլատան վերադարձել է Չիտագոնգ։ Չիտագոնգի Nandankanan Aparnacharan School տեղական անգլերենի միջնակարգ դպրոցում նա զբաղեցրել է ուսուցչի պաշտոն[8][13][18]։

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացում Սուրյա Սենի հեղափոխական խմբին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պրիտիլատան երիտասարդ էր և համարձակ։ Նա աշխատել է շատ նախանձախնդրությամբ և վճռական էր վտարելու բրիտանացիներին»։

Բինոդ Բիհարի Չոուդհուրի (Binod Bihari Chowdhury), Պրիտիլատայի ժամանակի հեղափոխական[19]

Պրիտիլատան որոշել է միանալ Հնդկաստանի անկախության շարժմանը։ Սուրյա Սենը լսել էր նրա մասին և ուզում էր, որ նա միանա իրենց հեղափոխական խմբին[19]։ 1932 թվականի հունիսի 13-ին Պրիտիլատան հանդիպել է Սուրյա Սենին և Նիրմալ Սենին իրենց Դհալղաթ (Dhalghat) ճամբարում[12]։ Այդ ժամանակակի հեղափոխական Բինոդ Բիհարի Չոուդհուրին առարկել է, որ նրանք թույլ չեն տալիս կանանց միանալ իրենց խմբին։ Այնուամենայնիվ, Պրիտիլատային թույլ է տրվել միանալ խմբին, քանի որ հեղափոխականները պատճառաբանեցին, որ զենք տեղափոխող կանայք այնքան կասկածի տեղիք չեն տալիս, որքան տղամարդիկ[19]։

Ոգեշնչում Ռամկրիշնա Բիսվասից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրյա Սենը և նրա հեղափոխական խումբը որոշել էին սպանել Չիտագոնգում գլխավոր տեսուչ պարոն Քրեյգին։ Այս առաջադրանքի համար նշանակվել են Ռամակրիշնա Բիսվասը և Կալիպադա Չակրավարտին։ Բայց նրանք Քրեյգի փոխարեն սխալմամբ սպանեցին Չանդպուրի և Տարինի хски9 Մուխերջիին։ Ռամակրիշնա Բիսվասը և Կալիպադա Չակրավարտին ձերբակալվել են 1931 թվականի դեկտեմբերի 2-ին[20]։ Դատավարությունից հետո Բիսվասին մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով, իսկ Չակրավարտին աքսորել են Խցային բանտ (Cellular Jail)[21]:

Ընտանիքի անդամները և ընկերները անհրաժեշտ գումար չունեին Չիտագոնգում Կալկաթայի Ալիպորե բանտ մեկնելու համար։ Քանի որ այդ ժամանակ Պրիտիլատան Կալկաթայում էր, նրան խնդրել են մեկնել Ալիպորե բանտ և հանդիպել Ռամկրիշնա Բիսվասին[21]։

Հարձակում պահարտալի եվրոպական ակումբի վրա (1932)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխականների խմբի կողմից հարձակման ենթարկված «Պահարտալի» եվրոպական ակումբը (այստեղ ցուցադրված 2010 թվականին)

1932 թվականին Սուրյա Սենը ծրագրել է հարձակվել Պահարտալի եվրոպական ակումբի վրա, որի վրա ցուցանակ էր կախված, որում ասվում էր. «Չի թույլատրվում շներին և հնդիկներին»[22] : Սուրյա Սենը որոշել է կանանց առաջնորդ նշանակել այս առաքելության համար։ Կալպանա Դատտան ձերբակալվել էր դեպքից 7 օր առաջ։ Այդ պատճառով Պրիտիլատային է հանձնարարվել հարձակման ղեկավարությունը։ Պրիտիլատան զենքի պատրաստման համար գնացել է Կոտովալի ծովի ափ և այնտեղ պատրաստել նրանց հարձակման պլանը[13]։

Նրանք ակումբի վրա որոշել են հարձակվել 1932 թվականի սեպտեմբերի 23-ին։ Խմբի անդամներին տրվել է կալիումի ցիանիդ և նրանց ասել են, որ եթե նրանք բռնվեն, ապա պետք է կուլ տան[8]։

Հարձակման օրը Պրիտիլատան հագնվել էր որպես փունջաբի տղամարդ։ Նրա գործընկերներ Կալիշանկար Դեյը, Բիրեշվար Ռոյը, Պրաֆուլլա Դասը, Շանթի Չակրաբորտին հագել էին դհոտի և շապիկ։ Մահենդրա Չոուդհուրին, Սուշիլ Դեյը և Պաննա Սենը կրում էին բամբակյա լանգի և վերնաշապիկ[21]։

Նրանք ակումբ են հասել երեկոյան ժամը 10:45-ի սահմաններում և սկսել են հարձակումը։ Այդ ժամանակ ակումբի ներսում շուրջ 40 մարդ կար։ Հարձակման համար հեղափոխականները բաժանվել էին երեք առանձին խմբերի։ Ակումբում մի քանի ոստիկաններ, որոնք ատրճանակ ունեին, սկսեցին կրակել։ Պրիտիլատան կրել է մեկ փամփուշտի վերք։ Ըստ ոստիկանության հաղորդագրության, այս հարձակման արդյունքում Սուլիվան ազգանունով մեկ կին մահացել է, չորս տղամարդ և յոթ կին վիրավորվել են[21]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրում Պրիիտիլատան ինքնասպանություն է գործել: Այժմ նրա հիշատակին կա ցուցատախտակ:

Վիրավոր Պրիտիլատան ընկել էր բրիտանական ոստիկանության ծուղակը[3]։ Ձերբակալությունից խուսափելու համար նա ցիանիդ է կուլ տվել[19]։ Հաջորդ օրը ոստիկանությունը գտել է նրա դին և ճանաչել նրան։ Նրա դիակը խուզարկելիս ոստիկանությունը գտել է մի քանի թռուցիկ, Ռամկրիշնա Բիսվասի լուսանկարը, փամփուշտներ, սուլիչ և նրանց հարձակման պլանի նախագիծը։ Դիահերձման ընթացքում պարզվել է, որ փամփուշտի վնասվածքը այնքան էլ լուրջ չէ, և նրա մահվան պատճառ է հանդիսացել ցիանիդի թունավորումը[21]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադեդարի կիսանդրին Պրիտիլատա Վադեդարի հիմնական դպրոցում, Չիտագոնգ

Բանգլադեշցի գրող Սելինա Հոսեյնը Պրիտիլատային անվանում է իդեալ յուրաքանչյուր կնոջ համար[23]։ Birkannya Pritilata Trust (Քաջ տիկին Պրիտիլատայի հիմնադրամ) անվանված հիմնադրամը հիմնվել է նրա հիշատակին։ Պրիլիտատայի ծննդյան օրը հիմնադրամի կողմից ամեն տարի նշվում է Բանգլադեշի և Հնդկաստանի տարբեր վայրերում։ Հիմնադրամըը նրան համարում է «կանանց լույսի փարոս»[24]։ Սահիդ Աբդուս Սաբուր մայրուղու վերջին մասը դեպի Չիտագոնգի Բոալկհալի մերձակայքի Մուկունդա Ռամ Հաթ նրա անունով կոչվել է Պրիլիտատա Վադեդարի մայրուղի[25]։ 2012 թվականին Պրիտիլատայի բրոնզե արձանը կանգնեցվել է պատմական Եվրոպական ակումբին հարող պահարտալիի երկաթուղային դպրոցի դիմաց[26][27]։

Վադեդարի թոռնուհին բրիտանացի լրագրող և ակտիվիստ Աշ Սարկարն է[28]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրիտիլատա Վադեդար Մահավիդյալայա, քոլեջ Նադիա շրջանում
  • Պրիտիլատա Շահիդ Մինար
  • Պրիտիլատայի սրահ, Չիտագոնգի համալսարան
  • Պրիտիլատա սրահ, Ջահանգիրնագարի համալսարան
  • Պրիտիլատա Վադեդարի հիմնական դպրոց, Չիտագոնգ
  • Կհանտուրա Պրիտիլատա Շիկշա Նիկետան (Տղաների (հիմնական դպրոց), աղջիկների (հիմնական դպրոց) և հիմնական բաժին), երեք դպրոց, Գոբարգանգա, Արևմտյան Բենգալ, Հնդկաստան
  • Տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի կացարանի (աղջիկների հանրակացարան) Պրիտիլատա Վադեդարի սրահ, Դուրգապուր, Արևմտյան Բենգալ, Հնդկաստան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. «Pritilata's 100th birthday today». The Daily Star. 2011 թ․ մայիսի 5. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Pritilata Waddedar (1911–1932)». News Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «After 80 yrs, posthumous degrees for revolutionaries». The Times of India. 2012 թ․ մարտի 22. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Geraldine Forbes (1999 թ․ ապրիլի 28). Women in Modern India. Cambridge University Press. էջեր 140–. ISBN 978-0-521-65377-0.
  6. «Remembering the Legendary Heroes of Chittagong». NIC. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  7. «Indian Independence» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Amin, Sonia (2012). «Waddedar, Pritilata». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.
  9. Craig A. Lockard (2010 թ․ հունվարի 1). Societies, Networks, and Transitions: A Global History: Since 1750. Cengage Learning. էջեր 699–. ISBN 978-1-4390-8534-9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «A fearless female freedom-fighter». Rising Stars. The Daily Star. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  11. «Pritilata's birth anniversary observed at CU». New Age. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  12. 12,0 12,1 12,2 «Agnijuger Agnikanya Pritilata». BDNews (Bengali). 2011 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «The Fire-Brand Woman Of Indian Freedom Struggle». Towards Freedom. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  14. Pritilata (Bengali). Prometheus er pothe. 2008. էջ 15.
  15. Kalpana Dutt (1979). Chittagong Armoury raiders: reminiscences. Peoples' Pub. House. էջ 46.
  16. Manini Chatterjee (1999). Do and die: the Chittagong uprising, 1930–34. Penguin Books. էջ 180. ISBN 978-0-14-029067-7.
  17. S. S. Shashi (1996). Encyclopaedia Indica: India, Pakistan, Bangladesh. Anmol Publications. էջ 135. ISBN 978-81-7041-859-7.
  18. «CCC plans to house 2 girls' schools in commercial complex». The Daily Star. 2009 թ․ հունվարի 31. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «A Long Walk to Freedom». Star Weekend Magazine. The Daily Star. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  20. Reva Chatterjee (2000). Netaji Subhas Bose. Ocean Books. էջեր 2–. ISBN 978-81-87100-27-0.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Pal, Rupamay (1986). Surjo Sener Sonali Swapno. Kolkata: Deepayan. էջ 162.
  22. «80th death anniversary of Pritilata observed». News Age. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  23. «Contribution of Pritilata recalled». The Daily Star. 2011 թ․ հունիսի 1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. «A beacon of light for women». The Daily Star. 2012 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. «Road named after Pritilata in Ctg». The New Nation. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. «Pritilata's bronze sculpture to be installed in port city». The Daily Star. 2012 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Pritilata's memorial sculpture unveiled in Ctg». The Daily Star. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  28. Sarkar, Ash (2018 թ․ փետրվարի 5). «My great-great-aunt was a terrorist: women's politics went beyond the vote». The Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.