Բինա Դաս
Բինա Դաս բենգալերեն՝ বীণা দাস | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1911 |
Ծննդավայր | Krishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1986 (75 տարեկան) |
Մահվան վայր | Rishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | St. John's Diocesan Girls' Higher Secondary School? և Բեթունի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Beni Madhab Das? |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային դրոշի ներկայացման կոմիտե[1] |
Բինա Դաս (բենգալերեն՝ বীণা দাস, օգոստոսի 24, 1911, Krishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1986, Rishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ հեղափոխական և ազգայնական Արևմտյան Բենգալիայից։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրահմոյի հետևորդ, հայտնի ուսուցիչ Բենի Մադհաբ Դասի և սոցիալական աշխատող Սարալա Դևիի դուստրն է։ Նրա ավագ քույրը` Կայնալի Դասը, ևս ազատության համար պայքարող է եղել։
Դպրոց և քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Սուրբ Ջոնի թեմական օրիորդաց ավագ դպրոցի աշակերտ, ինչպես նաև՝ սովորել է Բեթուն քոլեջում։
Մասնակցություն հնդկական ազատագրական պայքարին[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինա Դասը եղել է Կալկաթայում գործող Շաթրի Սանղա կիսահեղափոխական կանանց կազմակերպության անդամ։ 1932 թվականի փետրվարի 6-ին Կալկաթայի համալսարանի Համագումարների դահլիճում մահափորձ է կատարել Բենգալիայի նահանգապետ Սթենլի Ջեքսոնի վրա։ Ռևոլվերը նրան տվել է ազատության մեկ այլ մարտիկ` Քամալա Դաս Գուպտան[2]։ Նա կրակել է հինգ անգամ, սակայն վրիպել է[3] և դատապարտվել է ինը տարվա խիստ ռեժիմի ազատազրկման[4][5]։
1939 թվականին վաղ ազատ արձակումից հետո Դասը միացել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցությանը։ 1942 թվականին մասնակցել է Օգոստոսյան շարժմանը և կրկին բանտարկվել է 1942-45 թվականներին։ 1946-47 թվականներին եղել է Բենգալիայի շրջանի օրենսդրական վեհաժողովի, 1947-51 թվականներին` Արևմտյան Բենգալիայի օրենսդրական վեհաժողովի անդամ։ 1947 թվականին ամուսնացել է Ջատիշ Բհաումիկի հետ, որը ևս ազատության համար պայքարող էր[6]։
Նրա քույրը գրել է «Բենգարելենը խոսում է» (տպագրված 1944 թվականին) գիրքն ու նվիրել է այն Բինային[7]։
Եղել է ազատության մարտիկ Սուհասինի Գանգուլայի ընկերը[8]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1960 թվականին արժանաել է Պադմա Շրի մրցանակի` իր «Սոցիալական աշխատանքի» համար[9]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ամուսնու մահից հետո նա միայնակ է ապրել Ռիշիկեշում և մահացել անհայտության մեջ։ Նրա մեռած մարմինը 1986 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնաբերվել է ճանապարհին, մասամբ նեխած վիճակում։ Նրան գտել են անցորդները։ Ոստիկանությունից մեկ ամիս է պահանջվել նրա ինքնությունը պարզելու համար[6]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բինա Դասը երկու ինքնակենսագրական աշխատանք է գրել բենգալերենով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://164.100.47.194/Loksabha/Debates/cadebatefiles/C14081947.html
- ↑ Kumar Radha (1997)։ The History of Doing: An Illustrated Account of Movements for Women's Rights and Feminism in India 1800-1990 (անգլերեն)։ Zubaan։ ISBN 9788185107769
- ↑ Five shots fired at governor Glasgow Herald, 8 February 1932, p. 11
- ↑ Girl, would-be assassin, gets nine years in India at Reading Eagle, 15 February 1932
- ↑ «Bina Das, Forgotten female freedom fighters»։ dnaindia.com։ April 15, 2017։ Վերցված է June 30, 2017
- ↑ 6,0 6,1 6,2 Sengupta, Subodh Chandra and Anjali Basu (ed.) (1988) Sansad Bangali Charitabhidhan (in Bengali), Kolkata: Sahitya Sansad, p.663
- ↑ Sengupta Subodh, Basu Anjali (2016)։ Sansad Bangali Charitavidhan (Bengali) 1։ Kolkata: Sahitya Sansad։ ISBN 978-81-7955-135-6
- ↑ Chatterjee India։ «The Bengali Bhadramahila —Forms of Organisation in the Early Twentieth Century»։ Manushi: 33–34։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2019-09-10
- ↑ «Padma Awards Directory (1954–2014)» (PDF)։ Ministry of Home Affairs (India)։ մայիսի 21, 2014։ էջեր 11–37։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 15, 2016-ին։ Վերցված է մարտի 22, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography by Bharatiya Vidya Bhavan Archived 2014-02-10 at the Wayback Machine.
- Ahmed Lilyma (2012)։ «Women»։ in Islam Sirajul, Jamal Ahmed A.։ Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.)։ Asiatic Society of Bangladesh
- Bengalee women
- Statement before the Special Tribunal of Calcutta High Court by Bina Das
- St. John's Diocesan Girls' Higher Secondary School Official Website