Jump to content

Պորտուգալական ադամանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալական ադամանդ
ալմաստ Խմբագրել Wikidata
Զանգված127,01 Կարատ Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվՊորտուգալիա Խմբագրել Wikidata
ՍեփականատերՍմիթսոնյան ինստիտուտ, Հարրի Ուինսթոն Խմբագրել Wikidata
ՀավաքածուԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան Խմբագրել Wikidata
Հայտնաբերման վայրԲրազիլիա Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Պորտուգալական ադամանդ, ութանկյուն մեծ ադամանդ, որը հայտնի է իր անթերիությամբ և մաքրությամբ։ Կշռում է 127,01 կարատ (25,402 գ)[1]։

Ուլտրամանուշակագույն լույսի ներքո քարը փայլատակում է, իսկ ցերեկային լույսի կամ արհեստական լուսավորության տակ նուրբ լույս և կապտաթույր մշուշ է արձակում։

«Պորտուգալական ադամանդ» անվանումը ստացել է Հարրի Ուինսթոնի կողմից, որն այն ձեռք է բերել պարուհի Պեգի Հոփկինս Ջոյսից, որը հայտնի էր իր բազմաթիվ ամուսնություններով և հարուստ տղամարդկանց հետ ունեցած սիրավեպերով։ 1963 թվականին Ուինսթոնն ադամանդը վաճառել է Սմիթսոնյան ինստիտուտին[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական թագ

Լեգենդներից մեկի համաձայն՝ XVIII դարում ադամանդն արդյունահանվել է Բրազիլիայում և դարձել պորտուգալական թագի զարդերի մի մասը, սակայն այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Ըստ փաստագրված հաշվետվությունների՝ ադամանդի մասին հայտնի է, որ այն, ամենայն հավանականությամբ, XX դարի սկզբին հայտնաբերվել է Քիմբերլիի հիմնական հանքում (Հարավային Աֆրիկա), որից հետո գնվել է և պատկանել մի շարք անհատների։

Քարն առաջին անգամ փաստաթղթավորվել է որպես ամերիկյան «Black, Starr & Frost» ոսկերչական ընկերությանը պատկանող։ 1928 թվականի փետրվարին պարուհի Պեգի Հոփքինս Ջոյսն իր համար ձեռք է բերել մարգարտյա վզնոց 350 000 դոլար արժողությամբ և 23 000 դոլար կանխիկ գումարով։ Նա այդ ադամանդը դրել է իր պլատինե չոկերի մեջ։ 1951 թվականին Հարրի Ուինսթոնն ադամանդը գնել է Ջոյսից՝ ավելացնելով իր հավաքածուում։ 1963 թվականին նա վաճառել է այն Սմիթսոնյան ինստիտուտին՝ ավելի քան 3800 կարատ (760 գ) փոքր ալմաստների դիմաց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Portuguese Diamond - Smithsonian Institution». geogallery.si.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]