Հարրի Ուինսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Ուինսթոն
անգլ.՝ Harry Winston
Ծնվել էմարտի 1, 1896(1896-03-01)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 28, 1978(1978-12-28) (82 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունոսկերիչ, ձեռնարկատեր և ակնագործ
 Harry Winston Վիքիպահեստում

Հարրի Ուինսթոն (անգլ.՝ Harry Winston, մարտի 1, 1896(1896-03-01), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 28, 1978(1978-12-28), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ոսկերիչ։ 1958 թվականին Սմիթսոնյան ինստիտուտին է նվիրել Հոուփի ադամանդը[1], իսկ ավելի ուշ՝ 1963 թվականին, նույն ինստիտուտին է վաճառել Պորտուգալական ադամանդը (ռուս.՝ Португальский бриллиант, անգլ.՝ Portuguese Diamond)[2]:

1932 թվականին Ուինսթոնը հիմնել է «Հարրի Ուինսթոն» ընկերությունը[en] (Նյու Յորք)[3][4]։ Նա հայտնի է որպես «ադամանդների արքա»[5][6][7][8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ուինսթոնի ոսկերչական խանութը Նյու Յորքի Հինգերորդ փողոցում

Ուինսթոնի հայրը ՝ Ջեյքոբը, փոքր ոսկերչական բիզնես սկսեց անմիջապես այն բանից հետո, երբ նա և նրա մայրը ներգաղթեցին ԱՄՆ Ուկրաինայից։ Երիտասարդ տարիքում Հարրին աշխատում էր իր հոր խանութում։ 12 տարեկանում Հարրին գրավատանը 2 կարատանոց զմրուխտ գնեց ընդամենը 25 ցենտով, իսկ երկու օրից այն վաճառեց արդեն 800 դոլարով[9]։

Իր սեփական ոսկերչական բիզնեսը Ուինսթոնը սկսեց 1920 թվականին, իսկ առաջին ոսկերչական խանութը բացեց 1932 թվականին Նյու Յորքում [10]։

1926 թվականին նա 1,2 մլն դոլարով ձեռք բերեց Արաբելլա Հանթինգթոնի ոսկերչական զարդերի հավաքածուն[11]. Արաբելլան երկաթուղային մագնատ էր. Հանթինգթոնի կինն էր և հավաքել էր աշխարհի ամենամեծ ոսկերչական հավաքածուներից մեկը Cartier-ից։ Ուինսթոնը նրա մահից հետո գնեց հավաքածուն։ Ոսկերչական զարդերի դիզայնը հնացած էր, և Ուինսթոնը դրանցից ստացավ ավելի ժամանակակից ոճով ստեղծված զարդեր[12]։

Ուինսթոնը մահից հետո ընկերությունը կտակեց իր երկու որդիներին՝ Ռոնալդին և Բրյուսին, որոնք ընկերության վերահսկողության տասնամյա պայքարի մեջ մտան[13]։

2000 թվականին Ռոնալդը նոր բիզնես գործընկերոջ՝ «Fenway Partners» ընկերության հետ Բրյուսից գնեց ընկերությունը 54,1 մլն դոլարով[14]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Ուինսթոնի զարդերի խանութի ցուցանակը Փարիզում
«Հարրի Ուինսթոն» ընկերության տարբերանշանը
Հարի Ուինսթոնի զարդերի խանութը Հավայան կղզու Հոնոլուլու նահանգի Ալա Մանա կենտրոնում

Հարրի Ուինսթոնն աշխարհի ամենանշանավոր ոսկերիչներից մեկն էր։

2015-ին «Հարրի Ուինսթոն» ընկերությունը կառավարում էր 39 սրահ և բազմաթիվ մանրածախ դուստր ձեռնարկություններ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Բևեռլի Հիլզը, Լաս Վեգասը, Դալլասը, Հոնոլուլուն, Բալ Հարբորը, Չիկագոն, Կոստա Մեսան[15]։

1953 թվականի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմում «Ադամանդները աղջկա լավագույն ընկերներն են» երգը ներառում է հետևյալ տողը. «Խոսի՛ր ինձ հետ, Հա՛րրի Ուինսթոն, պատմի՛ր ինձ ամեն ինչ նրանց (ադամանդների) մասին»[16]։ 2008 թվականի մայիսին լույս տեսավ Լորեն Վայսբերգերի «Հարի Ուինսթոնին հետապնդելիս» կատակերգական վեպը[17]։

Հարրի Ուինսթոնին պատկանող հայտնի ադամանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Hope Diamond»։ www.si.edu։ Smithsonian Institution։ Վերցված է 2015-12-02 
  2. «Portuguese Diamond»։ www.mnh.si.edu։ Smithsonian Institution։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-24-ին։ Վերցված է 2015-12-02 
  3. «Company Overview of Harry Winston, Inc.»։ www.bloomberg.com։ Վերցված է 2019-03-24 
  4. «Harry Winston - Swatch Group»։ www.swatchgroup.com։ Վերցված է 2019-03-24 
  5. «Three of a Kind: Larger-than-Life Diamonds»։ Sotheby's։ Վերցված է 2019-03-24 
  6. «5 minutes with… A Harry Winston wreath necklace | Christie's»։ www.christies.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-24 
  7. «Heritage, history and Mr Harry Winston»։ The Telegraph (անգլերեն)։ 2016-11-17։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-03-24 
  8. Meers Carolyn (2017-12-08)։ «Harry Winston Unveils Revamped Flagship in Beverly Hills»։ Robb Report (անգլերեն)։ Վերցված է 2019-03-24 
  9. Diaz Dennis Alicia (2008-12-11)։ «Fashion Influential #28: Harry Winston»։ www.zimbio.com։ Zimbio։ Վերցված է 2015-12-02 
  10. «Harry Winston – History»։ www.hautehorlogerie.org։ Fondation de la Haute Horlogerie։ Վերցված է 2015-12-02 
  11. «Harry Winston Unveils New 'Belle' Engagement Ring»։ www.forbes.com։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2015-12-02 
  12. «Harry Winston and the bridal Belle»։ www.thejewelleryeditor.com։ The Jewellery Editor։ 2012-06-26։ Վերցված է 2015-12-02 
  13. Burleigh Nina։ «The Trouble with Harry Winston»։ www.nymag.com։ New York։ Վերցված է 2015-12-02 
  14. Pristin Terry (2000-12-22)։ «New Partners Hope to Expand Harry Winston»։ www.nytimes.com։ The New York Times։ Վերցված է 2015-12-02 
  15. «Locate a Harry Winston Salon or a retail affiliate»։ www.harrywinston.com։ Harry Winston Inc.։ Վերցված է 2015-12-02 
  16. «Diamond deal: Swatch swoops for Harry Winston»։ www.standard.co.uk։ Evening Standard։ 2013-01-14։ Վերցված է 2015-12-02 
  17. Ward Kate, Jordan Tina (2008-12-23)։ «Books: 5 worst of 2008»։ www.ew.com։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-12-02