Պորտուգալական ադամանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտուգալական ադամանդ, ութանկյուն մեծ ադամանդ, որը հայտնի է իր անթերիությամբ և մաքրությամբ։ Կշռում է 127,01 կարատ (25,402 գ)[1]։

Ուլտրամանուշակագույն լույսի ներքո քարը փայլատակում է, իսկ ցերեկային լույսի կամ արհեստական լուսավորության տակ նուրբ լույս և կապտաթույր մշուշ է արձակում։

«Պորտուգալական ադամանդ» անվանումը ստացել է Հարրի Ուինսթոնի կողմից, որն այն ձեռք է բերել պարուհի Պեգի Հոփկինս Ջոյսից, որը հայտնի էր իր բազմաթիվ ամուսնություններով և հարուստ տղամարդկանց հետ ունեցած սիրավեպերով։ 1963 թվականին Ուինսթոնն ադամանդը վաճառել է Սմիթսոնյան ինստիտուտին[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալական թագ

Լեգենդներից մեկի համաձայն՝ XVIII դարում ադամանդն արդյունահանվել է Բրազիլիայում և դարձել պորտուգալական թագի զարդերի մի մասը, սակայն այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Ըստ փաստագրված հաշվետվությունների՝ ադամանդի մասին հայտնի է, որ այն, ամենայն հավանականությամբ, XX դարի սկզբին հայտնաբերվել է Քիմբերլիի հիմնական հանքում (Հարավային Աֆրիկա), որից հետո գնվել է և պատկանել մի շարք անհատների։ Քարն առաջին անգամ փաստաթղթավորվել է որպես ամերիկյան «Black, Starr & Frost» ոսկերչական ընկերությանը պատկանող։ 1928 թվականի փետրվարին պարուհի Պեգի Հոփքինս Ջոյսն իր համար ձեռք բերեց մարգարտյա վզնոց 350 000 դոլար արժողությամբ և 23 000 դոլար կանխիկ գումարով։ Նա այդ ադամանդը դրեց իր պլատինե չոկերի մեջ։ 1951 թվականին Հարրի Ուինսթոնն ադամանդը գնեց Ջոյսից՝ ավելացնելով իր հավաքածուում։ 1963 թվականին նա վաճառեց այն Սմիթսոնյան ինստիտուտին՝ ավելի քան 3800 կարատ (760 գ) փոքր ալմաստների դիմաց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Portuguese Diamond - Smithsonian Institution». geogallery.si.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]