Պոլսի բարբառ
Արտաքին տեսք
Պոլսի բարբառ - հայերեն կը ճյուղի բարբառներից մեկը։
Խոսվել է Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ) քաղաքում։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ, փ, գ, ք)։ Ձայնավորներով աղքատ է. երկբարբառներ չունի։ Ձևաբանությունը մեծ փոփոխության չի ենթարկվել։ Գոյականներն ունեն չորս հոլով (սեռականը նման է տրականին, հայցականը՝ ուղղականին)։ Բացառականի վերջավորությունն է՝ է։ Գոյականների մեծ մասը ենթարկվում է ի հոլովման (տունի, շունի)։ Խոնարման մեջ կան բայերի շարունակական ձևեր գոր մասնիկով։
Պոլսի բարբառն ընկած է արևմտահայ գրական լեզվի հիմքում[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչյա Աճառյան, Պոլսի բարբառ, Երևան, 1941։