Jump to content

Պոլսի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոլսի բարբառ - հայերեն կը ճյուղի բարբառներից մեկը։

Խոսվել է Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ) քաղաքում։ Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան խլազուրկ (բ, փ, գ, ք)։ Ձայնավորներով աղքատ է. երկբարբառներ չունի։ Ձևաբանությունը մեծ փոփոխության չի ենթարկվել։ Գոյականներն ունեն չորս հոլով (սեռականը նման է տրականին, հայցականը՝ ուղղականին)։ Բացառականի վերջավորությունն է՝ է։ Գոյականների մեծ մասը ենթարկվում է ի հոլովման (տունի, շունի)։ Խոնարման մեջ կան բայերի շարունակական ձևեր գոր մասնիկով։

Պոլսի բարբառն ընկած է արևմտահայ գրական լեզվի հիմքում[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 262.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 363)։