Պիտեր Մուտարիկա
Պիտեր Մուտարիկա | |
Կուսակցություն՝ | Democratic Progressive Party? |
---|---|
Կրթություն՝ | Լոնդոնի համալսարան և Եյլի իրավունքի դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
Ծննդյան օր | հուլիսի 18, 1940[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Zomba, Մալավի |
Քաղաքացիություն | Մալավի |
Ամուսին | Gertrude Maseko? |
Արթուր Պիտեր Մուտարիկա (անգլ.՝ Arthur Peter Mutharika, հուլիսի 18, 1940[1], Zomba, Մալավի), Մալավիի նախագահը 2014 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտեր Մուտարիկան ծնվել է 1940 թվականին։ Նրա եղբայր Բինգու վա Մուտարիկան Մալավիի երրորդ նախագահն էր 2004-2012 թվականներին։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիտեր Մութարիկան 2014 թվականի ընտրություններումընտրվել է կուսակցության նախագահի գլխավոր թեկնածու։ Դրանից հետո նա ամենուր ուղեկցում էր նախագահին և անհրաժեշտության դեպքում կատարում նրա պարտականությունները[2]։
2012 թվականի ապրիլի 5-ին գործող նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահից հետո Պիտեր Մուտարիկան ձերբակալվել էր 10 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մեղադրվում էր Ջոյս Բանդայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն խոչընդոտելու փորձի մեջ[3], մասնավորապես, ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Բանդան զբաղեցրել է այդ պաշտոնը, քանի որ ըստ Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում իշխանությունն անցնում է փոխնախագահին[4], որի պաշտոնը նա զբաղեցնում էր այդ պահին[5]։
Մալավիի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 20-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով քվեաթերթիկների 100 %-ի մշակումից հետո[6] Պիտեր Մուտարիկան առաջ է անցել գործող նախագահ Ջոյս Բանդայից՝ ստանալով ձայների 36,4 %-ը[7]։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մալավիի Կոնգրեսի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լազարուս Չաքվերը՝ 27,8 %-ով, իսկ Ջոյս Բանդան ստացել է ձայների 20,2 %-ը[8]։ Բանդան ընդունել է այդ արդյունքը՝ միևնույն ժամանակ շարունակելով քվեարկությունը բնութագրել որպես «խարդախ»[9] և պնդել, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով[10]։
2014 թվականի մայիսի 31-ին Պիտեր Մուտարիկան երդվել է որպես Մալավիի նախագահ[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման շնորհավորել է Մուտարիկային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել ամրապնդել երկկողմ հարաբերությունները երկու պետությունների միջև[12]։
2019 թվականի մայիսի 21-ի նախագահական ընտրությունների արդյունքներով 78-ամյա Մուտարիկան վերընտրվել է՝ պաշտոնական տվյալներով հավաքելով ձայների ավելի քան 38 %-ը։ Լազարուս Չակվերան ստացել է ձայների 36 %-ը։ Ընդդիմադիր ուժերը դիմել են Մալավիի բարձրագույն դատարան, քանի որ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրում բողոքի ցույցեր են սկսվել։ 2020 թվականի փետրվարին Մալավիի Սահմանադրական դատարանը չեղարկել է ընտրությունների արդյունքները. հինգ դատավորներից բաղկացած կոլեգիան արդյունքները անվավեր է համարել խախտումների մեծ քանակի պատճառով և մայիսի 21-ին հայտարարել է նոր քվեարկություն։ Այս որոշումն աննախադեպ էր Աֆրիկայի նոր պատմության մեջ՝ Քենիայում 2017 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ մեկտեղ։
2020 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրություններում Չակվերն ամբողջական հաղթանակ է տարել հավաքելով ձայների 58,6%-ը։ Երդմնակալությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին[13]։
2021 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանը քննում է Պիտեր Մուտարիկայի Առաջադիմական դեմոկրատական կուսակցության ներկայացրած բողոքը։ Նա կոչ է անում չեղյալ հայտարարել 2020 թվականի նախագահական ընտրությունները, քանի որ իր չորս ներկայացուցիչներին արգելվել է նստել Ընտրական հանձնաժողովում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #173082882 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ BBC Russian — В мире — Би-би-си узнала о смерти президента Малави Бингу Мутарики
- ↑ Полиция Малави арестовала десять бывших высокопоставленных официальных представителей_russian.china.org.cn
- ↑ Lenta.ru: Мир: Умер президент Малави
- ↑ В Малави возобновляется суд над бывшими чиновниками — Правда. Ру
- ↑ Мутарика одержал победу на выборах президента Малави — Газета. Ru | Новости
- ↑ Питер Мутарика победил на президентских выборах в Малави — агентство | РИА Новости
- ↑ ИТАР-ТАСС: Международная панорама — Победу на всеобщих выборах в Малави одержал Питер Мутхарика
- ↑ JB accepts to hand over power to APM: Malawi presidency | Malawi Nyasa Times — Malawi breaking news in Malawi Արխիվացված 2014-05-31 Wayback Machine
- ↑ На выборах в Малави победил оппозиционер Мутарика — BBC Russian — Лента новостей
- ↑ В Малави к присяге приведен новый президент Мутарика — BBC Russian — Лента новостей
- ↑ «Президент ЮАР выразил готовность укреплять двусторонние отношение с Малави_Russian.news.cn». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Избранного президента Малави Лазаруса Чаквера привели к присяге
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Մուտարիկա» հոդվածին։ |
|