Պիտեր Մուտարիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիտեր Մուտարիկա
Peter Mutharika 2011 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Democratic Progressive Party?
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան և Եյլի իրավունքի դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան
Ծննդյան օր հուլիսի 18, 1940(1940-07-18)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Zomba, Մալավի
Քաղաքացիություն Flag of Malawi.svg Մալավի
Ամուսին Gertrude Maseko?

Արթուր Պիտեր Մուտարիկա (անգլ.՝ Arthur Peter Mutharika, հուլիսի 18, 1940(1940-07-18)[1], Zomba, Մալավի), Մալավիի նախագահը 2014 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հունիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Մուտարիկան ծնվել է 1940 թվականին։ Նրա եղբայր Բինգու վա Մուտարիկան Մալավիի երրորդ նախագահն էր 2004-2012 թվականներին:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Մութարիկան 2014 թվականի ընտրություններումընտրվել է կուսակցության նախագահի գլխավոր թեկնածու։ Դրանից հետո նա ամենուր ուղեկցում էր նախագահին և անհրաժեշտության դեպքում կատարում նրա պարտականությունները[2]։

2012 թվականի ապրիլի 5-ին գործող նախագահ Բինգու վա Մուտարիկայի մահից հետո Պիտեր Մուտարիկան ձերբակալվել էր 10 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ և մեղադրվում էր Ջոյս Բանդայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն խոչընդոտելու փորձի մեջ[3], մասնավորապես, ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Բանդան զբաղեցրել է այդ պաշտոնը, քանի որ ըստ Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում իշխանությունն անցնում է փոխնախագահին[4], որի պաշտոնը նա զբաղեցնում էր այդ պահին[5]։

Մալավիի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 20-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքներով քվեաթերթիկների 100 %-ի մշակումից հետո[6] Պիտեր Մուտարիկան առաջ է անցել գործող նախագահ Ջոյս Բանդայից՝ ստանալով ձայների 36,4 %-ը[7]։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մալավիի Կոնգրեսի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լազարուս Չաքվերը՝ 27,8 %-ով, իսկ Ջոյս Բանդան ստացել է ձայների 20,2 %-ը[8]։ Բանդան ընդունել է այդ արդյունքը՝ միևնույն ժամանակ շարունակելով քվեարկությունը բնութագրել որպես «խարդախ»[9] և պնդել, որ ընտրություններն ուղեկցվել են զանգվածային կեղծիքներով[10]։

2014 թվականի մայիսի 31-ին Պիտեր Մուտարիկան երդվել է որպես Մալավիի նախագահ[11]։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման շնորհավորել է Մուտարիկային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և խոստացել ամրապնդել երկկողմ հարաբերությունները երկու պետությունների միջև[12]։

2019 թվականի մայիսի 21-ի նախագահական ընտրությունների արդյունքներով 78-ամյա Մուտարիկան վերընտրվել է՝ պաշտոնական տվյալներով հավաքելով ձայների ավելի քան 38 %-ը: Լազարուս Չակվերան ստացել է ձայների 36 %-ը։ Ընդդիմադիր ուժերը դիմել են Մալավիի բարձրագույն դատարան, քանի որ հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրում բողոքի ցույցեր են սկսվել: 2020 թվականի փետրվարին Մալավիի Սահմանադրական դատարանը չեղարկել է ընտրությունների արդյունքները. հինգ դատավորներից բաղկացած կոլեգիան արդյունքները անվավեր է համարել խախտումների մեծ քանակի պատճառով և մայիսի 21-ին հայտարարել է նոր քվեարկություն: Այս որոշումն աննախադեպ էր Աֆրիկայի նոր պատմության մեջ՝ Քենիայում 2017 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ մեկտեղ:

2020 թվականի հունիսի 23-ին կայացած կրկնակի ընտրություններում Չակվերն ամբողջական հաղթանակ է տարել հավաքելով ձայների 58,6%-ը: Երդմնակալությունը տեղի է ունեցել հունիսի 28-ին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #173082882 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. BBC Russian — В мире — Би-би-си узнала о смерти президента Малави Бингу Мутарики
  3. Полиция Малави арестовала десять бывших высокопоставленных официальных представителей_russian.china.org.cn
  4. Lenta.ru: Мир: Умер президент Малави
  5. В Малави возобновляется суд над бывшими чиновниками — Правда. Ру
  6. Мутарика одержал победу на выборах президента Малави — Газета. Ru | Новости
  7. Питер Мутарика победил на президентских выборах в Малави — агентство | РИА Новости
  8. ИТАР-ТАСС: Международная панорама — Победу на всеобщих выборах в Малави одержал Питер Мутхарика
  9. JB accepts to hand over power to APM: Malawi presidency | Malawi Nyasa Times — Malawi breaking news in Malawi Archived 2014-05-31 at the Wayback Machine.
  10. На выборах в Малави победил оппозиционер Мутарика — BBC Russian — Лента новостей
  11. В Малави к присяге приведен новый президент Мутарика — BBC Russian — Лента новостей
  12. «Президент ЮАР выразил готовность укреплять двусторонние отношение с Малави_Russian.news.cn»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է 2014-06-05 
  13. Избранного президента Малави Лазаруса Чаквера привели к присяге