Պիեռո Գերարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիեռո Գերարդի
իտալ.՝ Piero Gherardi
Ծնվել էնոյեմբերի 20, 1909(1909-11-20)[1]
ԾննդավայրՊոպի, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել էհունիսի 8, 1971(1971-06-08)[1] (61 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունճարտարապետ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
Պարգևներ
 Piero Gherardi Վիքիպահեստում

Պիեռո Գերարդի (իտալ.՝ Piero Gherardi, նոյեմբերի 20, 1909(1909-11-20)[1], Պոպի, Տոսկանա, Իտալիա - հունիսի 8, 1971(1971-06-08)[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի բեմադրող նկարիչ և հագուստի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեռո Գերարդին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 20-ին, Իտալիայի Տոսկանա մարզի Պոպի քաղաքում։ Ստացել է ճարտարապետի կրթություն։ 1947 թվականից սկսել է աշխատել կինոյում[3]։ 1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին նա եղել է Ֆեդերիկո Ֆելինիի ստեղծագործական թիմի մշտական համագործակցողներից մեկը։ Նա համաձայնել է մասնակցել Ֆելլինիի այնպիսի ժապավենների հագուստների դիզայնին և ձևավորմանը, ինչպիսիք են` «Կաբիրիայի գիշերները» (1957), «Բժիշկ Անտոնիոյի գայթակղությունը» նովելները «Բոկկաչչո-70» (1962) և «Ջուլետտան և ոգիները» (1965) ալմանախներում[4]։ Ֆելլինիի «Քաղցր կյանք» и «Ութ ու կես» (1963) ֆիլմերի զգեստների ձևավորման համար Գերարդիին Կինոարվեստի և գիտության ակադեմիան շնորհել է «Օսկար» մրցանակ։

Ֆելլինիից բացի, Պիեռո Գերարդին համագործակցել է նաև իտալացի և արտասահմանյան հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մարիո Սոլդատին, Լուրի Կոմենչինին, Մարիո Մոնիչելլին, Սիդնի Լյումետը և ուրիշներ։ Նա եղել է Քինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի (Լև Տոլստոյի 1956 թվականի նույնանուն վեպի իտալո-ամերիկյան լայնածավալ էկրանավորում) բեմանկարիչը, որի գլխավոր հերոսներն են եղել Օդրի Հեփբըրնը և Հենրի Ֆոնդան։ Իր հայրենիքում Գերարդին չորս անգամ արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակին` նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքի և հագուստների լավագույն ձևավորման համար։

Կինեմատոգրաֆիկ կարիերայի ընթացքում, որպես հագուստի դիզայներ, նկարիչ-բեմադրող, գեղարվեստական ղեկավար և դեկորատոր, մասնակցել է ավելի քան 100 ֆիլմերի ստեղծմանը։ Կինեմատոգրաֆից բացի, Գերարդին աշխատել է նաև թատրոնի նկարիչ։ Մահացել է 1971 թվականի հունիսի 8-ին (61 տարեկանում) Հռոմում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962` Օսկար մրցանակ հագուստի լավագույն ձևավորման համար («Քաղցր կյանք»),
  • 1962` Արծաթե ժապավեն մրցանակ` բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար («Քաղցր կյանք»),
  • 1964` Օսկար մրցանակ` հագուստի լավագույն ձևավորման համար («Ութ ու կես»),
  • 1966` Արծաթե ժապավեն` բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար («Ջուլետտան և ոգիները»),
  • 1966` Արծաթե ժապավեն` հագուստի լավագույն ձևավորման համար («Ջուլետտան և ոգիները»),
  • 1967` Արծաթե ժապավեն` հագուստի լավագույն ձևավորման համար («Բրանկալեոնեի բանակը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140231358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Piero Gherardi, 61, Winner Of Oscars for Fellini Films - The New York Times
  4. Tullio Kezich, Federico Fellini: His Life and Work, New York: Faber and Faber, 2006, p. 177.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո Գերարդի» հոդվածին։