Պերսևս և Անդրոմեդա (նկար, Լեյթոն)
Պերսևս և Անդրոմեդա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Լեյթոն |
տարի | 1891 |
բարձրություն | 235 սանտիմետր[1][2] |
լայնություն | 129,2 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ուոլքեր պատկերասրահ[1] |
հավաքածու | Ուոլքեր պատկերասրահ |
հիմնական թեմա | Պերսևս և Անդրոմեդա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Perseus and Andromeda (Frederic Leighton - Walker Art Gallery) Վիքիպահեստում |
«Պերսևս և Անդրոմեդա» (անգլ.՝ Perseus and Andromeda), բրիտանացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված 1891 թվականին կտավի վրա յուղաներկով[3]։ Նույն թվականին այն ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4]։ Կտավում պատկերված է Անդրոմեդայի մասին հին հունական դիցաբանության առասպելը[5][6]։ Լեյթոնի աշխատանքի գոթական ոճը հակադրվում է դասական սյուժեի հետ[7]։ Նկարն այժմ պահվում է Ուոքերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[8]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրոմեդայի մասին առասպելը պատկերված է դրամատիկ ոճով։ Ստեղծագործության կենտրոնում պատկերված է ժայռին գամված Անդրոմեդան։ Պերսևսը պատկերված է Անդրոմեդայի գլխավերևում իր թևավոր Պեգաս ձիով։ Նա բարձրից նետ է արձակում, որը դիպչում է դեպի հերոսը գլուխը վերև թեքող ծովային հրեշին։ Անդրոմեդայի գրեթե մերկ, կորացած մարմինը գտնվում է ծովային հրեշի թևի ստվերում, որը տեսողականորեն ստեղծում է անխուսափելի վտանգի տպավորություն։ Անդրոմեդայի կեռացած մարմինը հակադրվում է հրեշի անհամաչափ ու քառթավոր մարմնի հետ[6]։ Անդրոմեդայի սպիտակաթույր մարմինն ընդգծում է նրա անմեղությունը՝ ցույց տալով այդ զոհաբերության անիրավացիությունը որպես աստվածային պատիժ, որն ուղղված էր ոչ թե նրան, այլ նրա մորը։ Պեգասը և Պերսևսը լուսապսակի մեջ են, որը տեսողականորեն կապում է նրանց թագավորի՝ ժայռին գամված դստեր մարմնի հետ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Art UK — Art UK.
- ↑ https://artsandculture.google.com/asset/kgGQB4KvGibQ7g
- ↑ «Perseus and Andromeda». www.liverpoolmuseums.org.uk. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Lord Leighton». Royal Academy of Arts. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Perseus and Andromeda». www.google.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «andromeda». www.loggia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Munich, Adrienne (1993), Andromeda's Chains: Gender and Interpretation in Victorian Literature and Art, Columbia University Press, էջ 169, ISBN 978-0-231-06873-4
- ↑ «Perseus and Andromeda». Art UK. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.