Պերսևս և Անդրոմեդա (նկար, Լեյթոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերսևս և Անդրոմեդա
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Լեյթոն
տարի1891
բարձրություն235 սանտիմետր[1][2]
լայնություն129,2 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՈւոլքեր պատկերասրահ[1]
հավաքածուՈւոլքեր պատկերասրահ
հիմնական թեմաՊերսևս և Անդրոմեդա
Ծանոթագրություններ
 Perseus and Andromeda (Frederic Leighton - Walker Art Gallery) Վիքիպահեստում

«Պերսևս և Անդրոմեդա» (անգլ.՝ Perseus and Andromeda), բրիտանացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված 1891 թվականին կտավի վրա յուղաներկով[3]։ Նույն թվականին այն ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4]։ Կտավում պատկերված է Անդրոմեդայի մասին հին հունական դիցաբանության առասպելը[5][6]։ Լեյթոնի աշխատանքի գոթական ոճը հակադրվում է դասական սյուժեի հետ[7]։ Նկարն այժմ պահվում է Ուոքերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[8]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոմեդայի մասին առասպելը պատկերված է դրամատիկ ոճով։ Ստեղծագործության կենտրոնում պատկերված է ժայռին գամված Անդրոմեդան։ Պերսևսը պատկերված է Անդրոմեդայի գլխավերևում իր թևավոր Պեգաս ձիով։ Նա բարձրից նետ է արձակում, որը դիպչում է դեպի հերոսը գլուխը վերև թեքող ծովային հրեշին։ Անդրոմեդայի գրեթե մերկ, կորացած մարմինը գտնվում է ծովային հրեշի թևի ստվերում, որը տեսողականորեն ստեղծում է անխուսափելի վտանգի տպավորություն։ Անդրոմեդայի կեռացած մարմինը հակադրվում է հրեշի անհամաչափ ու քառթավոր մարմնի հետ[6]։ Անդրոմեդայի սպիտակաթույր մարմինն ընդգծում է նրա անմեղությունը՝ ցույց տալով այդ զոհաբերության անիրավացիությունը որպես աստվածային պատիժ, որն ուղղված էր ոչ թե նրան, այլ նրա մորը։ Պեգասը և Պերսևսը լուսապսակի մեջ են, որը տեսողականորեն կապում է նրանց թագավորի՝ ժայռին գամված դստեր մարմնի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/perseus-and-andromeda-97022
  2. https://artsandculture.google.com/asset/kgGQB4KvGibQ7g
  3. «Perseus and Andromeda». www.liverpoolmuseums.org.uk. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  4. «Lord Leighton». Royal Academy of Arts. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  5. «Perseus and Andromeda». www.google.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 «andromeda». www.loggia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  7. Munich, Adrienne (1993), Andromeda's Chains: Gender and Interpretation in Victorian Literature and Art, Columbia University Press, էջ 169, ISBN 978-0-231-06873-4
  8. «Perseus and Andromeda». Art UK. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.