Պերո Բուդակ
Պերո Բուդակ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1917[1][2] |
Ծննդավայր | Տրեբինյե, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 4, 2008 (91 տարեկան) |
Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ |
Կրթություն | Զագրեբի համալսարան |
Պերո Բուդակ (խորվ.՝ Pero Budak, հունիսի 21, 1917[1][2], Տրեբինյե, Բոսնիա և Հերցեգովինա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 4, 2008, Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ և հարավսլավացի գրող, դրամատուրգ, դերասան և ռեժիսոր։ Պերո Բուդակը հանդիսանում է նաև թատերական գործիչ։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերո Բուդակը ծնվել է 1917 թվականի հունիսի 21-ին այսօրվա Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող Տրեբինյե քաղաքում։ Ապագա բանաստեղծը շատ բնակության վայրեր է փոխել։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Այս քաղաքում Բուդակն ուսումնասիրել է նաև բժշկություն։
Ավելի ուշ ավարտում է թատերական դպրոցը։ 1940 թվականին Պերո Բուդակը Խորվաթիայի ազգային թատրոնում սկսում է բեմական գործունեությունը։ Ելույթներով հանդես է եկել Զագրեբի կոմեդիայի թատրոնում։ Հիմնականում խաղացել է երիտասարդ սիրեկանների և կոմիկական դերեր, ինչպես նաև Ուիլյամ Շեքսպիրի, Մոլիերի և հայտնի այլ դասականների ստեղծագործություններում է խաղացել։
Նկարահանվել է ֆիլմերում՝ «Լիսինսկի» (1944) և «Պաշարում» (1956):
1953 թվականից 1970 թվականներն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Զագրեբի դրամատիկական թատրոնը։
1971 թվականից Զագրեբի «Gavella» թատրոնի տնօրենն է եղել։
1982 թվականից 1985 թվականներն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Խորվաթիայի գրողների միությունը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերո Բուդակի անդրանիկ գիրքը բանաստեղծությունների ժողովածու է՝ «Լորենիները ծաղկեցին» վերնագրով, որը լույս է տեսել 1953 թվականին։
1960 թվականից 1970-ական թվականներին հիմնականում գրել է դրամաներ, կատակերգություններ, որոնցից առավել հայտնի են՝ «Լռությո՛ւն։ Նկարահանո՛ւմ ենք», «Վերադարձողները», «Կտակ»։
1990-ականներին Պերո Բուդակի ստեղծագործություններում հայտնվեցին հիմնականում ֆանտաստիկ ժանրերը («Karanova sofa», «Sonata u d-molu», «Atelje» և «Nailaze vode» վեպերը)։
«Ձյունամրրիկ» (1952) ստեղծագործությունով մեծ ճանաչում է ձեռք բերում։ Այդ պիեսում Պերո Բուդակը պատմում է Լիկից արտագաղթողների մասին։
Պերո Բուդակն իր մահկանացուն կնքում է 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Ընտիր ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրամաներ և կատակերգություններ
- Կծիկ (կատակերգություն, 1955)
- Փարոս (1958)
- Տատասկների և քարերի վրա (կատակերգություն, 1959)
- Լռությո՛ւն։ Նկարահանո՛ւմ ենք (կատակերգություն, 1961)
- Ձեռքը ձեռքի մասին (1965)
- Կտակ
- Վրձնահարված
- Վեպեր
- Հյուրանոց
- Ջրի դեմքը (1996)
- Բռնկված կիրք
- Ճակատագրական ատելություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 21 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Բոսնիա և Հերցեգովինայում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2008 մահեր
- Զագրեբ քաղաքում մահացածներ
- Զագրեբի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թատերական գործիչներ
- Խորվաթ բանաստեղծներ
- Խորվաթ գրողներ
- Խորվաթ դերասաններ
- Խորվաթ դրամատուրգներ
- Խորվաթ ռեժիսորներ