Պերո Բուդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պերո Բուդակ
Ծնվել էհունիսի 21, 1917(1917-06-21)[1][2]
ԾննդավայրՏրեբինյե, Բոսնիա և Հերցեգովինա
Վախճանվել էդեկտեմբերի 4, 2008(2008-12-04) (91 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր
Քաղաքացիություն ՀՍՖՀ
ԿրթությունԶագրեբի համալսարան

Պերո Բուդակ (խորվ.՝ Pero Budak, հունիսի 21, 1917(1917-06-21)[1][2], Տրեբինյե, Բոսնիա և Հերցեգովինա - դեկտեմբերի 4, 2008(2008-12-04), Զագրեբ, Խորվաթիա), խորվաթ և հարավսլավացի գրող, դրամատուրգ, դերասան և ռեժիսոր։ Պերո Բուդակը հանդիսանում է նաև թատերական գործիչ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերո Բուդակը ծնվել է 1917 թվականի հունիսի 21-ին այսօրվա Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում գտնվող Տրեբինյե քաղաքում։ Ապագա բանաստեղծը շատ բնակության վայրեր է փոխել։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Այս քաղաքում Բուդակն ուսումնասիրել է նաև բժշկություն։

Ավելի ուշ ավարտում է թատերական դպրոցը։ 1940 թվականին Պերո Բուդակը Խորվաթիայի ազգային թատրոնում սկսում է բեմական գործունեությունը։ Ելույթներով հանդես է եկել Զագրեբի կոմեդիայի թատրոնում։ Հիմնականում խաղացել է երիտասարդ սիրեկանների և կոմիկական դերեր, ինչպես նաև Ուիլյամ Շեքսպիրի, Մոլիերի և հայտնի այլ դասականների ստեղծագործություններում է խաղացել։

Նկարահանվել է ֆիլմերում՝ «Լիսինսկի» (1944) և «Պաշարում» (1956):

1953 թվականից 1970 թվականներն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Զագրեբի դրամատիկական թատրոնը։

1971 թվականից Զագրեբի «Gavella» թատրոնի տնօրենն է եղել։

1982 թվականից 1985 թվականներն ընկած ժամանակահատվածում ղեկավարել է Խորվաթիայի գրողների միությունը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերո Բուդակի անդրանիկ գիրքը բանաստեղծությունների ժողովածու է՝ «Լորենիները ծաղկեցին» վերնագրով, որը լույս է տեսել 1953 թվականին։

1960 թվականից 1970-ական թվականներին հիմնականում գրել է դրամաներ, կատակերգություններ, որոնցից առավել հայտնի են՝ «Լռությո՛ւն։ Նկարահանո՛ւմ ենք», «Վերադարձողները», «Կտակ»։

1990-ականներին Պերո Բուդակի ստեղծագործություններում հայտնվեցին հիմնականում ֆանտաստիկ ժանրերը («Karanova sofa», «Sonata u d-molu», «Atelje» և «Nailaze vode» վեպերը)։

«Ձյունամրրիկ» (1952) ստեղծագործությունով մեծ ճանաչում է ձեռք բերում։ Այդ պիեսում Պերո Բուդակը պատմում է Լիկից արտագաղթողների մասին։

Պերո Բուդակն իր մահկանացուն կնքում է 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամաներ և կատակերգություններ
  • Կծիկ (կատակերգություն, 1955)
  • Փարոս (1958)
  • Տատասկների և քարերի վրա (կատակերգություն, 1959)
  • Լռությո՛ւն։ Նկարահանո՛ւմ ենք (կատակերգություն, 1961)
  • Ձեռքը ձեռքի մասին (1965)
  • Կտակ
  • Վրձնահարված
Վեպեր
  • Հյուրանոց
  • Ջրի դեմքը (1996)
  • Բռնկված կիրք
  • Ճակատագրական ատելություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]