Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեսկարա (այլ կիրառումներ)
Պեսկարա (իտալ. ՝ Pescara ), քաղաք Իտալիայում , Աբրուցո մարզում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Պեսկարայի պրովինցիայի վարչական կենտրոնն է։
Տարածաշրջանի հովանավորն է սուրբ Ցետեուս Ամիտերնացին ։ Տոնը նշվում է հոկտեմբերի 10 -ին։
Քաղաքն ունի հին ծագում։ Քաղաքի առաջին բնակիչները հիմնադրել են Պեսկարա գյուղը Հռոմեական կայսրության օրոք՝ այն անվանելով Վիկուս Ատերնո։
1800 -ական թվականների ասկզբին քաղաքը եղել է Ֆրանսիայի կազմում և կարևոր հենակետ է եղել Ժոզեֆ Բոնապարտի համար։
1927 թվականի հունվարի 2 -ին ձևովորվեց Պեսկարան։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը մեծ վնաս է կրել։ Քաղաքում զոհվել է 3000 մարդ։ Այդ պատճառով 2001 թվականի փետրվարի 8 -ին Հանրապետության նախագահ Կառլո Ազեգիլո Չամպին քաղաքին շնորհել է «Հանուն քաղաքացիական արժանիքների» ոսկե մեդալով։
Քաղաքն ունի շատ փոքր քիմիական, տեղնիկական և սննդի արդյունաբերություն։ Քաղաքում կատարվում է կերամիկական արտադրություն։ Ինչպես նաև քաղաքն ունի ձկնորսության նավահանգիստ։
Քաղաքը գտնվում է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի ICRANet ցանցի և Պեսկարա ֆուտբոլային ակումբի տնօրինության տակ։
Օդանավակայան
Պեսկարայի նավահանգիստը
Մարինայի մուտքը
Ծովի կամուրջը
Պառոզզո
Պեսկարան