Պեզարո (իտալ.՝ Pesaro իտալերեն արտասանություն [ˈpeːzaro] կամ [ˈpeːsaro]), քաղաք Իտալիայում, Մարկեի շրջան համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թ. մարդահամարի տվյալների բնակչությունը 95.011 մարդ է, այն դարձնելով երկրորդ ամենաբազմամարդ քաղաքը Մարկեի շրջանում Անկոնայից հետո։ Քաղաքի տոնը սեպտեմբերի 24-ին է։
Տնտեսության հիմնական ճյուղերն են ձկնորսությունը, կահույքի արտադրությունը և զբոսաշրջությունը։
Հնում քաղաքը կոչվել է Պիզավր (Լատ.՝ Pisaurum)։ Քաղաքն հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա 184 թվականին։ Եվ որպես գաղութ է հանդիսցել Պիկենում (Լատ.՝ Picenum) մարդիկ, ովքեր ապրում են հյուսիսարևելյան ափին դեռևս վաղ երկաթի դարաշրջանում։