Պեդրո Ֆրանսիսկո Դուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Ֆրանսիսկո Դուկե
իսպ.՝ Pedro Francisco Duque
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1963(1963-03-14)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՄադրիդի պոլիտեխնիկական համալսարան (1986)[2]
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց և քաղաքական գործիչ
ԱշխատավայրDeimos Imaging?[3] և Եվրոպական տիեզերական գործակալություն[4]
ԱմուսինConsuelo Femenía?
Զբաղեցրած պաշտոններMinister of Science, Innovation and Universities?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունԻսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունRoyal Academy of Engineering of Spain?[12] և Տիեզերագնացության միջազգային ակադեմիա[13]
Կայքpedroduque.es
 Pedro Duque Վիքիպահեստում

Պեդրո Ֆրանսիսկո Դուկե (իսպ.՝ Pedro Francisco Duque, մարտի 14, 1963(1963-03-14)[1], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի առաջին տիեզերագնացը, քաղաքական գործիչ։ 2018 թվականի հունիսի 6-ից գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարար Պեդրո Սանչեսի սոցիալիստական կառավարությունում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (մարտ, 1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի մարտի 14-ին Մադրիդում։ Եղել է ինժեներ հողագործի զավակ։ Հայրը օդային շարժման կարգավար է եղել, մայրը` տնային տնտեսուհի Բադախոսից։ 1986 թվականին ավարտել է Մադրիդի պոլիտեխիկական համալսարանին կից Ավիաինժեներիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը (իսպ.՝ Escuela Técnica Superior de Ingenieros Aeronáuticos — ETSIA): 1986 թվականի վերջից աշխատել է «Տիեզերական օբյեկտների կառավարման եվրոպական կենտրոնում»` բալիստիկ հաշվարկերի բաժանմունքում։ 1986-1992 թվականներին զբաղվել է մոդելների մշակմամբ, տիեզերանավերի ուղեծրի որոշման ալգորիթմների ու ծրագրային ապահովության աշխատանքներով, ընդգրկվել է նաև եվրոպական արհեստական ERS-1 և EURECA արբանյակների թռիչքների կառավարման խմբում։

Նշանակվել է «Օգտատերերի սպասարկման ու կառավարման իսպանական կենտրոնի» (Spanish User Support and Operations Centre) ղեկավար, որը հիմնադրել էին Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանը (Instituto da Riva/Universidad Politécnica de Madrid — IDR/UPM) և Դա Ռիվա ինստիտուտը։ Տիեզերագնացների խմբից պաշտոնաթող լինելուց հետո գլխավորել է Deimos Imaging SL ընկերությունը, որը զբաղվում էր արբանյակների մշակմամբ։

Թռիչքներ տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ESA-2 ազգային ընտրության արդունքում Պեդրո Ֆրանսիսկո Դուկեն ընտրվել է Իսպանիայի հինգ թեկնածուների մեջ Եվրոպական տիեզերական գործակալության ջոկատի համար տիեզերագնացների ընտրության համար։ 1992 թվականի մայիսի 25-ին գործակալությունում հաշվառվել է որպես տիեզերագնաց-հետազոտող։

1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին ճանաչողական նախապատրասություն է անցկացրել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում (European Astronauts Centre — EAC) (Քյոլն)։ 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկամսյա նախապատրաստություն է անցկացել Տիեզերագնացների պատրաստման` Յու. Գագարինի անվան կենտրոնում։ 1993 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ընդհանուր տիեզերական պատրաստություն է անցել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում, ստացել է տիեզերագնաց-հետազոտողի որակավորում «Սոյուզ ՏՄ» տիեզերանավերով և «Միր» ուղեծրային կայանի թռիչքի համար։ 1995 թվականի հունվարին լրացուցիչ պատրաստություն է անցկացել Միր կայանով թռիչքների համար։ 1996 թվականի հունվարից Հյուսթոնում վերապատրաստվել է թռիչքի մասնագետի որակավորում ստանալու նպատակով։

1998 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը Discovery STS-95 շաթլում հանդես է եկել որպես թռիչքի մասնագետ։ Թռիչքի տևողությունը կազմել է 21 ժամ 43 րոպե 57 վայրկյան։

2003 թվականի հոկտեմբերի 18-ից 28-ը եղել է Միջազգային տիեզերակայանի «Սոյուզ ՏՄԱ-3» տիեզերանավում։ Մեկնարկել է որպես 2-րդ բորտինժեներ Ալեքսանդր Կալերիի և Մայքլ Ֆոուլի հետ։

Համալսարան և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին նա սկսել է աշխատել Տիեզերագնացության ինժեներիայի դպրոցում որպես իսպանական USOC-ի ղեկավար, միաժամանակ դասախոսություններ է կարդացել ուսանողների համար տիեզերագիտության ու թռիչքների թեմայով[14]։

2006 թվականին նշանակվել է մասնավոր Deimos Imaging ընկերության գործադիր տնօրեն։ Այդ նույն ընկերությունը 2009 թվականին ուղեծիր է դուրս բերել իսպանական առաջին արբանյակը Երկիրը դիտարկելու նպատակով։ 2011 թվականին նշանակվել է նույն ըկերության գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագնացությունից հեռանալուց հետո զբաղվել է քաղաքականությամբ։ 2018 թվականի հունիսի սկզբին իսպանական նոր կառավարությունում` Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, զբաղեցրել է գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարարի պաշտոն[15]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմա-օդային ծառայությունների մեծ խաչ (իսպ.՝ Gran Cruz al Merito Aeronautico, փետրվար 1999)
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 1994)[16]
  • «Տիեզերքի նվաճման ծառայությունների համար» (12 ապրիլի, 2011) — տիեզերագնացության ոլորտում միջազգային զարգացման մեծ ներդրումների համար[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=205&idLegislatura=13
  2. https://www.upm.es/e-politecnica/?p=9535
  3. http://www.boe.es/borme/dias/2010/02/15/pdfs/BORME-A-2010-30-47.pdf
  4. https://www.esa.int/esl/ESA_in_your_country/Spain/Pedro_Duque3
  5. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/1999-pedro-duque-john-glenn-chiaki-mukai-y-valery-polyakov.html?texto=acta&especifica=0
  6. http://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-1999-572
  7. http://www.raing.es/sites/default/files/UNED%20_%20COMUNICACI%C3%93N%20Pedro%20Duque%20Honoris%20Causa.pdf
  8. https://news.ual.es/rectorado/la-ual-ha-investido-doctor-honoris-causa-al-primer-astronauta-espanol-pedro-duque/
  9. http://cms.ual.es/UAL/universidad/organosgobierno/rectorado/pagina/HONORISCAUSA
  10. https://www.upv.es/organizacion/la-institucion/honoris-causa/pedro-duque-duque/laudatio-es.html
  11. https://universidadeuropea.es/conoce-ue/quienes-somos/honoris-causa/doctor-honoris-causa-a-pedro-duque
  12. https://www.raing.es/academicos/correspondientes/
  13. http://iaaspace.org/wp-content/uploads/2020/04/ne2019cmwashington-1024x683.jpg
  14. «El Astronauta e Ingeniero Aeronáutico Pedro Duque "ficha" por su Escuela». Escuela Técnica Superior de Ingenieros Aeronaúticos (իսպաներեն). Universidad Politécnica de Madrid. 2004 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 28-ին.
  15. «Astronaut Pedro Duque appointed to Spain's new Cabinet» (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6.
  16. Указ Президента Российской Федерации от 24.11.1994 г. № 2107
  17. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ֆրանսիսկո Դուկե» հոդվածին։