Պեդրո Ֆրանսիսկո Դուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեդրո Ֆրանսիսկո Դուկե
Pedro Duque.jpg
Ծնվել էմարտի 14, 1963(1963-03-14)[1] (56 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց, science minister և քաղաքական գործիչ
ԱշխատավայրDeimos Imaging?[2] և Եվրոպական տիեզերական գործակալություն[3]
ԱմուսինConsuelo Femenía?[4]
Զբաղեցրած պաշտոններQ54906436?[5] և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր[1]
Քաղաքական կուսակցությունԻսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աստուրիական արքայադուստրի մրցանակ միջազգային համագործակցության համար[6] Մեդալ տիեզերքի հետազոտության բնագավառում ունեցած վաստակի համար Բարեկամության շքանշան Q33655012?[7] պատվավոր դոկտոր[8] պատվավոր դոկտոր[9][10] պատվավոր դոկտոր[11] և պատվավոր դոկտոր[12]
ԱնդամությունRoyal Academy of Engineering of Spain?
Կայքpedroduque.es
Pedro Duque Վիքիպահեստում

Պեդրո Ֆրանսիսկո Դուկե (իսպ.՝ Pedro Francisco Duque, մարտի 14, 1963(1963-03-14)[1], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի առաջին տիեզերագնացը, քաղաքական գործիչ: 2018 թվականի հունիսի 6-ից գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարար Պեդրո Սանչեսի սոցիալիստական կառավարությունում: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (մարտ, 1995):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի մարտի 14-ին Մադրիդում: Եղել է ինժեներ հողագործի զավակ: Հայրը օդային շարժման կարգավար է եղել, մայրը` տնային տնտեսուհի Բադախոսից: 1986 թվականին ավարտել է Մադրիդի պոլիտեխիկական համալսարանին կից Ավիաինժեներիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը (իսպ.՝ Escuela Técnica Superior de Ingenieros Aeronáuticos — ETSIA): 1986 թվականի վերջից աշխատել է «Տիեզերական օբյեկտների կառավարման եվրոպական կենտրոնում»` բալիստիկ հաշվարկերի բաժանմունքում: 1986-1992 թվականներին զբաղվել է մոդելների մշակմամբ, տիեզերանավերի ուղեծրի որոշման ալգորիթմների ու ծրագրային ապահովության աշխատանքներով, ընդգրկվել է նաև եվրոպական արհեստական ERS-1 և EURECA արբանյակների թռիչքների կառավարման խմբում:

Նշանակվել է «Օգտատերերի սպասարկման ու կառավարման իսպանական կենտրոնի» (Spanish User Support and Operations Centre) ղեկավար, որը հիմնադրել էին Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանը (Instituto da Riva/Universidad Politécnica de Madrid — IDR/UPM) և Դա Ռիվա ինստիտուտը: Տիեզերագնացների խմբից պաշտոնաթող լինելուց հետո գլխավորել է Deimos Imaging SL ընկերությունը, որը զբաղվում էր արբանյակների մշակմամբ:

Թռիչքներ տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ESA-2 ազգային ընտրության արդունքում Պեդրո Ֆրանսիսկո Դուկեն ընտրվել է Իսպանիայի հինգ թեկնածուների մեջ Եվրոպական տիեզերական գործակալության ջոկատի համար տիեզերագնացների ընտրության համար: 1992 թվականի մայիսի 25-ին գործակալությունում հաշվառվել է որպես տիեզերագնաց-հետազոտող:

1992 թվականի հունիս-հուլիս ամիսներին ճանաչողական նախապատրասություն է անցկացրել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում (European Astronauts Centre — EAC) (Քյոլն): 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեկամսյա նախապատրաստություն է անցկացել Տիեզերագնացների պատրաստման` Յու. Գագարինի անվան կենտրոնում: 1993 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ընդհանուր տիեզերական պատրաստություն է անցել Եվրոպական տիեզերագնացների կենտրոնում, ստացել է տիեզերագնաց-հետազոտողի որակավորում «Սոյուզ ՏՄ» տիեզերանավերով և «Միր» ուղեծրային կայանի թռիչքի համար: 1995 թվականի հունվարին լրացուցիչ պատրաստություն է անցկացել Միր կայանով թռիչքների համար: 1996 թվականի հունվարից Հյուսթոնում վերապատրաստվել է թռիչքի մասնագետի որակավորում ստանալու նպատակով:

1998 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 7-ը Discovery STS-95 շաթլում հանդես է եկել որպես թռիչքի մասնագետ: Թռիչքի տևողությունը կազմել է 21 ժամ 43 րոպե 57 վայրկյան:

2003 թվականի հոկտեմբերի 18-ից 28-ը եղել է Միջազգային տիեզերակայանի «Սոյուզ ՏՄԱ-3» տիեզերանավում: Մեկնարկել է որպես 2-րդ բորտինժեներ Ալեքսանդր Կալերիի և Մայքլ Ֆոուլի հետ:

Համալսարան և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին նա սկսել է աշխատել Տիեզերագնացության ինժեներիայի դպրոցում որպես իսպանական USOC-ի ղեկավար, միաժամանակ դասախոսություններ է կարդացել ուսանողների համար տիեզերագիտության ու թռիչքների թեմայով[13]:

2006 թվականին նշանակվել է մասնավոր Deimos Imaging ընկերության գործադիր տնօրեն: Այդ նույն ընկերությունը 2009 թվականին ուղեծիր է դուրս բերել իսպանական առաջին արբանյակը Երկիրը դիտարկելու նպատակով: 2011 թվականին նշանակվել է նույն ըկերության գլխավոր տնօրեն:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերագնացությունից հեռանալուց հետո զբաղվել է քաղաքականությամբ: 2018 թվականի հունիսի սկզբին իսպանական նոր կառավարությունում` Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, զբաղեցրել է գիտության, նորարարության ու բարձրագույն կրթության նախարարի պաշտոն[14]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմա-օդային ծառայությունների մեծ խաչ (իսպ.՝ Gran Cruz al Merito Aeronautico, փետրվար 1999)
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 1994)[15]
  • «Տիեզերքի նվաճման ծառայությունների համար» (12 ապրիլի, 2011) — տիեզերագնացության ոլորտում միջազգային զարգացման մեծ ներդրումների համար[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Diputados/BusqForm?_piref73_1333155_73_1333154_1333154.next_page=/wc/fichaDiputado?idDiputado=205&idLegislatura=13
  2. http://www.boe.es/borme/dias/2010/02/15/pdfs/BORME-A-2010-30-47.pdf
  3. https://www.esa.int/esl/ESA_in_your_country/Spain/Pedro_Duque3
  4. https://www.elplural.com/politica/2018/06/06/la-embajadora-de-espana-en-malta-mujer-de-pedro-duque-y-su-espectacular-carrera
  5. AraBarcelona: Edició de Premsa Periòdica Ara, 2010. — ISSN 2014-010X
  6. http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/1999-pedro-duque-john-glenn-chiaki-mukai-y-valery-polyakov.html?texto=acta&especifica=0
  7. http://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-1999-572
  8. http://www.raing.es/sites/default/files/UNED%20_%20COMUNICACI%C3%93N%20Pedro%20Duque%20Honoris%20Causa.pdf
  9. https://news.ual.es/rectorado/la-ual-ha-investido-doctor-honoris-causa-al-primer-astronauta-espanol-pedro-duque/
  10. http://cms.ual.es/UAL/universidad/organosgobierno/rectorado/pagina/HONORISCAUSA
  11. https://www.upv.es/organizacion/la-institucion/honoris-causa/pedro-duque-duque/laudatio-es.html
  12. https://universidadeuropea.es/conoce-ue/quienes-somos/honoris-causa/doctor-honoris-causa-a-pedro-duque
  13. «El Astronauta e Ingeniero Aeronáutico Pedro Duque "ficha" por su Escuela»։ Escuela Técnica Superior de Ingenieros Aeronaúticos (իսպաներեն)։ Universidad Politécnica de Madrid։ 21 October 2004։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2004-ին։ Վերցված է 28 April 2005 
  14. «Astronaut Pedro Duque appointed to Spain's new Cabinet» (անգլերեն)։ 6 June 2018 
  15. Указ Президента Российской Федерации от 24.11.1994 г. № 2107
  16. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]