Jump to content

Պատրիկ Լին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիկ Լին
Ծննդավայր՝Բրիտանական Հոնկոնգ[1]
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
IMDb։ID 0510936

Պատրիկ Լին (չին․՝ 林敬雄)[2], , Բրիտանական Հոնկոնգ[1]), Հոնկոնգի կինեմատոգրաֆիստն է և նախագծային նկարիչը, ով աշխատում է Փիքսար ստուդիայի համար։ Նա «Սուպեր ընտանիք»-ի (2004), «Վեր»-ի (2009), «Գլուխկոտրուկ»-ի (2015) և «Խաղալիքների պատմություն 4»-ի (2019) օպերատոր-բեմադրիչն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինը ծնվել և մեծացել է Բրիտանական Հոնկոնգում, որտեղ նա հաճախել է Սուրբ Պողոսի համակրթական քոլեջ[3]։ Նա 15 տարեկան հասակում տեղափոխվել է Կանադա, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո սովորելու Կալիֆոռնիայի Արվեստի քոլեջում, որտեղ նա ստանում է Գեղարվեստի բակալավրի կոչում[4]։

«Ջեյմսը և հսկա դեղձը» ֆիլմում Լինը առաջին աշխատանքային փորձն արել է որպես օգնական տեսախցիկի և լուսարձակման ոլորտում։ Հետագայում «Խաբեբայություն», «Թրումանի շոուն», «Իքս մարդիկ» ֆիլմերում նա աշխատել է որպես շարժման վերահսկող լուսանկարիչ[5]։ Նա նաև աշխատել է որպես տեղամասային մենեջեր Հոնկոնգի Ռադիո Հեռուստատեսության համար նպաստելով ընկերության նկարահանմանը Միացյալ Նահանգներում[3]։ Լինը «Ֆլիկայի արկածները»(1998) մուլտֆիլմում առաջին անգամ որպես նախագծային նկարիչ աշխատել է Փիքսար ընկերությունում սկսած 1997թվականի սեպտեմբերից[5]։ Նա եղել է «Սուպեր ընտանիքը» (2004), «Վեր» (2009) մուլտֆիլմերի կինեմատոգրաֆիստը,իսկ «Հրեշների կորպորացիա» (2001) և «Ռատատույ»(2007) ֆիլմերի նախագծային նկարիչը։ Նա որպես նախագծային նկարիչ ներդրում է ունեցել «Խիզախ արքայադուստրը»(2012) և «Հրեշների համալսարանը»(2013) անիմացիոն ֆիլմերում[4]։ 2015-ին Լինը եղել է Փիքսար ստուդիայի «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի կինեմատոգրաֆիստը[6]։ Ամելի ուշ «Բարի դինոզավր»(2015) համակարգչա-անիմացիոն ֆիլմում եղել է նախագծային նկարիչ[7] իսկ «Խաղալիքների պատմությունը 4»(2019) 3D կատակերգական մուլտֆիլմում որպես օպերատոր-բեմադրիչ։ Այսպիսով,նա աշխատել է Փիքսար ստուդիայի ավելի քան քսան նախագծերի վրա ներառյալ գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.ejinsight.com/20150718-patrick-lin-and-his-18-year-journey-at-pixar/
  2. «林敬雄自爆似「阿驚」». Oriental Daily News. 2015 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 Poon, Alessio (2015 թ․ հուլիսի 18). «Patrick Lin and his 18-year journey at Pixar». EJ Insight. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Public Lecture by Patrick Lin - Director of Photography, Pixar Animation Studios». Hong Kong Polytechnic University. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 «How this CCA film major landed his Pixar dream job». California College of the Arts. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. Barraclough, Leo (2015 թ․ նոյեմբերի 21). «Camerimage: Pixar's Patrick Lin on the Cinematography of 'Inside Out'». Variety. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. Nemiroff, Perri (2015 թ․ հունիսի 28). «INSIDE OUT: Patrick Lin Explains What it Means to DOP an Animated Movie». Collider. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.