Jump to content

Պաոլո Ջենտիլոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաոլո Ջենտիլոնի
իտալ.՝ Paolo Gentiloni
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Գիտական աստիճան՝ laurea magistrale?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[1][2][3] (69 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Paolo Gentiloni Silveri
 
Կայք՝ paologentiloni.it
 
Ինքնագիր Изображение автографа

Պաոլո Ջենտիլոնի Սիլվերի (իտալ.՝ Paolo Gentiloni Silveri, նոյեմբերի 22, 1954(1954-11-22)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է Իտալիայի վարչապետ։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 10-ը եղել է Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ Մատտեո Ռենզիի կառավարությունում։ Մինչ այդ եղել է Իտալիայի կապի նախարար։

2014 թվականի հոկտեմբերի 31-ին Պաոլո Ջենտիլոնին նշանակվել է Իտալիայի արտաքին գործերի նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիին[4]։ 2014 թվականի նոյեմբերի 15-ին իտալական «Corriere della Sera» հանդես տված հարցազրույցի ժամանակ, Ջենտիլոնին հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտություն մտցնել Իտալիայի արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտներում։ Պաոլո Ջենտիլոնին նշել է, որ Եվրոպայում առկա ճգնաժամը կարելի է լուծել՝ թույլ չտալով Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին[5]։

Պաոլո Ջենտիլոնին մշտապես հանդես է եկել՝ ԻԼԻՊ-ի դեմ մարտերի ակտիվացման կոչերով։ Ջենտիլոնին բազմիցս հայտարարել է, որ Իտալիայի համար կարևոր է Եգիպտոսի հետ հարաբերությունների ակտիվացմամբ[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Esteri, Gentiloni nuovo ministro. «Scelta fatta nelle ultimissime ore»» (իտալերեն). Corriere della Sera. 2014 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Paolo Valentino (2014 թ․ նոյեմբերի 15). «Gentiloni: garantire alla Russia il suo ruolo di grande Paese» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Caso Regeni, Gentiloni: "Il trascorrere del tempo non diminuirà la nostra attenzione"» (իտալերեն). la Repubblica. 2016 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Egitto, scomparso al Cairo il 28enne italiano Giulio Regeni. Disperso dalla sera del 25 gennaio» (իտալերեն). il Fatto Quotidiano. 2016 թ․ հունվարի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաոլո Ջենտիլոնի» հոդվածին։