Պանաս Սակսագանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պանաս Սակսագանսկի
ուկրաիներեն՝ Панас Карпович Саксаганський
Ծնվել էմայիսի 3 (15), 1859
ԾննդավայրԿամենո-Կոստովատոե, Novomaryivka Hromada, Բրատսկոեի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 17, 1940(1940-09-17)[1] (81 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
ԿրթությունՕդեսայի ռազմական ուսումնարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն և  ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Կարպո Տոբիլևիչ, մայր՝ Եվդոկիա Սադովսկա
Պարգևներ և մրցանակներ

Պանաս (Աֆանասի) Կարպովիչ Սակսագանսկի (ուկրաիներեն՝ Панас Карпович Саксаганський, իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ, ուկրաիներեն՝ Тобілевич, մայիսի 3 (15), 1859, Կամենո-Կոստովատոե, Novomaryivka Hromada, Բրատսկոեի շրջան, Նիկոլաևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - սեպտեմբերի 17, 1940(1940-09-17)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային դերասան, ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936

Ի․ Կ․ Կարպենկո-Կարիի և Ն․ Կ․ Սադովսկու եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրական գործունեությունն սկսել է 1875 թվականին սիրողական, 1883 թվականին՝ պրոֆեսիոնալ թատրոններում։ Աշխատել է Մ․ Պ․ Ստարիցկու, Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում։ 1890-1909 թվականներին Սակսագանսկիի գլխավորած թատերախմբում են եղել ուկրաինական թատրոնի նշանավոր դերասաններ (Մ․ Կ․ Զանկովեցկայան և ուրիշներ)։ 1915-1916 թվականներին եղել է Ի․ Ա․ Մարյանենկոյի թատերախմբի դերասան։ 1918 թվականին Կիևում ստեղծել է ժողովրդական թատրոն, որի հիման վրա 1922 թվականին կազմակերպվել է Մ․ Զանկովեցկայայի անվան ուկրաինական դրամատիկական թատրոնը (այժմ՝ Լվովում)։ Աշխատել է նաև Ֆրանկոյի անվան ուկրաինական, Խարկովի ժողովրդական (1927-1931) թատրոններում։ Սակսագանսկին 19-րդ դ․ 2-րդ կեսի և 20-րդ դ․ սկզբի ուկրաինական թատերարվեստի քննադատական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակսագանսկիի կատարողական արվեստին բնորոշ էր հարուստ երանգներով բեմական խոսքը, ժողովրդական հումորը։ Լավագույն դերերից են՝ Բոնավենտուրա, Դնատ (Կարպենկո-Կարիի «Հարյուր հազար», «Մարտին Բորուլյա»)։ 1899 թվականից՝ ռեժիսոր։ Բեմադրել է Կարպենկո-Կարիի, Ստարիցկու, Շեչենկոյի, Շիլլերի և այլոց պիեսերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Саксаганский Панас Карпович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանաս Սակսագանսկի» հոդվածին։