Չորս Սուրբ Ծնունդ
«Չորս Սուրբ Ծնունդ» (անգլ.՝ Four Christmases), 2008 թվականի ամերիկյան կատակերգություն Սուրբ Ծնունդի և ընտանեկան արժեքների մասին։ Գլխավոր դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն և Վինս Վոն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդը և Քեյթը հանդիպում են արդեն երեք տարի, ապրում են միասին, հաճախում են պարի դասերի, զվարճանում են և անցկացնում են սուրբ ծննդյան արձակուրդները։ Նրանք կատարյալ զույգ են և դրա հետ միասին՝ նրանք դեմ են ամուսնությանը և ընտանեկան հարաբերություններին։ Իրենց ծնողների օրինակով նրանք տեսել են ամուսնության բոլոր թերությունները․ թե՛ Քեյթը, թե՛ Բրեդը ամուսնալուծված ընտանիքներից են։
Հերթական Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ բոլոր ընտանիքները, որպես կանոն, հավաքվում են միասին, Քեյթը և Բրեդը պատրաստվում են մեկնել Ֆիջի՝ արևահարվելու և դայվինգով զբաղվելու։ Սակայն բոլոր չվերթները հետաձգվել են մառախուղի պատճառով, իսկ մեր հերոսները հեռուստալուրերի մեջ են հայտնվում։ Այժմ նրանք չեն կարող բարեկամներից հեռու մնալ և ստիպված պիտի այցելեն չորս Սուրբ Ծնունդ։ Հարաբերությունների քննությունը, «պահարանի կմախքները», հարազատների չարաճճիությունները… Հանդիպելով իրենց վախերին՝ Քեյթը և Բրեդը սկսում են այլ կերպ վերաբերել ընտանեկան արժեքներին։
Դերասանական կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ռիզ Ուիզերսփուն | Քեյթ |
Վինս Վոն | Բրեդ |
Ռոբերտ Դյուվալ | Հովարդ |
Սիսի Սպեյսեկ | Պաուլա |
Ջոն Վոյթ | Քրեյթոն |
Մերի Սթինբյորգեն | Մերիլին |
Ջոն Ֆավրո | Դենվեր |
Թիմ Մակգրո | Դալաս |
Քրիստին Չենովետ | Քորթնի |
Քեթի Միքսոն | Սյուզան |
Դուայթ Յոկհամ | Ֆիլ |
Պատրիկ Վան Հորն | Դերիլ |
Քոլին Քեմպ | Դոննա |
Ջանեթ Միլլեր | Քեյթի տատիկը |
Ջեկ Դոներ | Քեյթի պապիկը |
Զակ Բոգան | Կոդի |
Սքայլեր Ջիզոնդո | Քոնոր |
Լորա Ջոնսոն | Շերիլ |
Քոլեթ Վուլֆ | Սինդի |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սան Ֆրանցիսկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2008 ֆիլմեր
- Spyglass Entertainment ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Գերմանական կինոկատակերգություններ
- Գերմանական ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆրանցիսկոյում
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին