Չերքեզիա
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սոչի | |||
Լեզու | չերքեզերեն և այլ | |||
Կրոն | իսլամ, քրիստոնեություն, ավանդական հավատալիքներ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն | ||||
- Հիմնադրում | մոտ 1500 | |||
- Ռուս-չերքեզական պատերազմ | 1763-1864 | |||
- Կազմալուծված | 1864 |
Չերքեզիա (ադըղե.՝ Адыгэ Хэку[1], ռուս.՝ Черке́сия, վրաց.՝ ჩერქეზეთი, արաբ․՝ شيركاسيا[2], թուրքերեն՝ Çerkesya), պատմաաշխարհագրական տարածք Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում[3]։ Հանդիսանում է չերքեզ ժողովրդի պատմական հայրենիքը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չերքեզիան գտնվում էր Արևելյան Եվրոապյում, Սև ծովի արևելյան ափին։ Մինչև Ռուսաստանի կողմից Կովկասի գրավումը (1763–1864) Չերքեզիան ընդգրկում էր Կովկասի հյուսիս-արևմուտքի ողջ բերքաբեր հարթավայրերը և տափաստանները՝ 3-4 միլիոն մարդ բնակչությամբ։
Չերքեզիայի պատմական տարածքը ընկած էր Թամանի թերակղզուց արևմուտքից մինչև Մոզդոկ քաղաքը ժամանակակից Հյուսիսային Օսիայում։ Պատմականորեն Չերքեզիան ընդգրկում էր այսօրվա Կրասնոդարի երկրամասի հարավային մասը, Ադիգեիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Կաբարդինա-Բալկարիայի Հանրապետությունները, Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության և Ստավրոպոլի երկրամսի հատվածները մինչև Կուբան գետը հյուսիսում, որը սահման էր հանդիսանում Ռուսական կայսրության հետ։
Չերքեզիայի մայրաքաղաքն է ավանդականորեն համարվում Սոչին[4]։ Որոշ չերքեզ հետազոտողների պնդմամբ, 2014 ձմեռային օլիմպիական գյուղը կառուցված է չերքեզների զանգվածային գերեզմանի տեղում, որն առաջացել է 1864 թվականին պատերազմում ռուսներին պարտվելուց հետո[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bullough, Oliver. Let Our Fame Be Great: Journeys Among the Defiant People of the Caucasus. Allen Lane, 2010. 978-1846141416
- Jaimoukha, Amjad. The Circassians: A Handbook, London: Routledge, New York: Routledge & Palgrave, 2001. 978-0700706440
- Jaimoukha, Amjad. Circassian Culture and Folklore: Hospitality, Traditions, Cuisine, Festivals and Music. Bennett & Bloom, 2010. 978-1898948407
- Richmond, Walter. The Circassian Genocide, Rutgers University Press, 2013. 9780813560694
- Caucasian highlanders (Повседневная жизнь горцев Cеверного Кавказа в XIX в.). Everyday life of the Caucasian highlanders. The 19th century (In the co-authorship with I. Karpeev). Moscow: Molodaya Gvardiy, 2003. 5-235-02585-7
- Journal of a residence in Circassia during the years 1837, 1838, and 1839 - Bell, James Stanislaus (English)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://aheku.org/ Արխիվացված 2012-01-12 Wayback Machine (ռուս.)
- ↑ http://www.circassianews.com/ (Արաբերեն)
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջեր 380–381.
- ↑ Home thoughts from abroad: Circassians mourn the past—and organise for the future. The Economist. 2012-05-26.
- ↑ Spelen zijn op massagraven. Արխիվացված 2014-05-01 Wayback Machine Nederlandse Omroep Stichting 2014-02-03