Չարլզ Ատլաս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլաս
Չարլզ Ատլաս Charles Atlas | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1892 |
Ծննդավայր | Ակրի, Իտալիա |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1972 (80 տարեկանում) |
Մահվան վայր | Լոնգ-Բիչ |
Գերեզման | Սուրբ Հովհաննեսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ազդվել է | Բեռնար Մակֆադեն |
Մասնագիտություն | կրկեսի դերասան և մոդել |
Կայք | charlesatlas.com |
Charles Atlas Վիքիպահեստում |
Չարլզ Ատլաս (հոկտեմբերի 30, 1892, Ակրի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - դեկտեմբերի 24, 1972[1], Long Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[2]), բոդիբիլդինգի և դրա հետ կապված ֆիզիկական վարժությունների ծրագիր ստեղծողը, որոնք առավել հայտնի դարձավ գովազդային արշավի ժամանակ Ատլասի անվան և կետպարի օգտագործման շնորհիվ, այն համարվում է բոլոր ժամանակների ամենաերկար և ամենահիշվող գովազդային արշավներից մեկը[3]։
1904 թվականին մոր հետ Իտալիայից գաղթել է ԱՄՆ՝ բնակություն հաստատելով Բրուքլինում։ Ատլասի խոսքով ՝ ինքը մարզվել և զարգացրել է սեփական մարմինը ՝ մտացածին վարժությունների միջոցով, որոք օգնել են «նիհար թուլամորթ» վիճակից դառնալ իր ժամանակի ամենաճանաչված բոդիբիլդերը։ Նա վերցրեց «Չարլզ Ատլաս» անունը այն բանից հետո, երբ նրա ընկերը ասաց, որ նա նման է Քոնի-Այլենդ հյուրանոցի վերևում գտնվող տիտան Ատլասի արձանին[4]։ Իրավաբանորեն փոխել է իր անունը 1922 թվականին։ Նրա ընկերությունը՝ Charles Atlas Ltd, հիմնադրվել է 1929 թվականին և շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիթնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Ատլասը մշակել է վարժությունների սեփական համակարգը։ Իբր գաղափարը եկել է նրա մոտ, երբ նա կենդանաբանական այգում տեսել է ձգվող առյուծին ։ Նա այդ մեթոդը անվանել է"դինամիկ ձգում"։ Այսօր այն կոչվում է իզոտոնիկ [5]։
Ատլասի բիզնեսի սկզբնական շրջանում հաջող չէր, բայց 1928 թվականին գովազդտու Չարլզ Ռոմանի հետ ծանոթանալուց հետո այն նար շունչ առավ։ Ատլասը Ռոմանին առաջարկել է դառնալ համասեփականատեր և շարունակել կառավարել բիզնեսը։
Մոդելային բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործ, բարերար Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնիի հետ ծանոթության շնորհիվ, Չարլզ Ատլասը հայտնի քանտակաների մոդել դարձավ, որոնք զարդարում են ամերիկայի քաղաքները։ Դրանցից են Վաշինգտոն-սքվերի և Նյու Յորքում Բրուքլինի համայնքապետարանի շենքի արձանները։
Ատլասի լուսանկարները հաղթել են մրցույթներում։ Նրանց շնորհվել են «Աշխարհի ամենագեղեցիկ մարդը» և «Աշխարհի ամենակատարյալ մարդը» տիտղոսները[6].
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Ատլասը վարել է համեստ կենսակերպ։ Գրեթե ողջ կյանքում նա կնոջ և երկու երեխաների հետ ապրում էր Բրուքլինում՝ չորս սենյականոց բնակարանում։ Նա զբաղվում էր բարեգործությամբ, մասնավորապես, աջակցում էր բոյսքաութների շարժմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 https://fr.findagrave.com/memorial/2300/charles-atlas
- ↑ Kannenberg, Gene. "The Ad That Made an Icon Out of Mac," Hogan's Alley. Արխիվացված 2012-08-26 Wayback Machine. Retrieved August 6, 2008.
- ↑ New York Times obituary (December 24, 1972).
- ↑ Баррер, Стивен, 2015, էջ 37
- ↑ Баррер, Стивен, 2015, էջ 38
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթիվեն Բարրեր. Զգուշացե´ք, սպորտ Վազքի, ֆիթնեսի և այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության վնասների մասին. Մոսկվա. ISBN 978-5-9614-5127-6. OCLC 940806887.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ատլաս» հոդվածին։ |
|