Չարլզ Ատլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլաս
Չարլզ Ատլաս
Charles Atlas
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1892(1892-10-30)
ԾննդավայրԱկրի, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 23, 1972(1972-12-23) (80 տարեկանում)
Մահվան վայրԼոնգ-Բիչ
ԳերեզմանՍուրբ Հովհաննեսի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ազդվել էԲեռնար Մակֆադեն
Մասնագիտությունկրկեսի դերասան և մոդել
Կայքcharlesatlas.com
 Charles Atlas Վիքիպահեստում

Չարլզ Ատլաս (հոկտեմբերի 30, 1892(1892-10-30), Ակրի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - դեկտեմբերի 23, 1972(1972-12-23) կամ դեկտեմբերի 24, 1972(1972-12-24)[1], Long Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), բոդիբիլդինգի և դրա հետ կապված ֆիզիկական վարժությունների ծրագիր ստեղծողը, որոնք առավել հայտնի դարձավ գովազդային արշավի ժամանակ Ատլասի անվան և կետպարի օգտագործման շնորհիվ, այն համարվում է բոլոր ժամանակների ամենաերկար և ամենահիշվող գովազդային արշավներից մեկը[2]։

1904 թվականին մոր հետ Իտալիայից գաղթել է ԱՄՆ՝ բնակություն հաստատելով Բրուքլինում։ Ատլասի խոսքով ՝ ինքը մարզվել և զարգացրել է սեփական մարմինը ՝ մտացածին վարժությունների միջոցով, որոք օգնել են «նիհար թուլամորթ» վիճակից դառնալ իր ժամանակի ամենաճանաչված բոդիբիլդերը։ Նա վերցրեց «Չարլզ Ատլաս» անունը այն բանից հետո, երբ նրա ընկերը ասաց, որ նա նման է Քոնի-Այլենդ հյուրանոցի վերևում գտնվող տիտան Ատլասի արձանին[3]։ Իրավաբանորեն փոխել է իր անունը 1922 թվականին։ Նրա ընկերությունը՝ Charles Atlas Ltd, հիմնադրվել է 1929 թվականին և շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիթնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ատլասը մշակել է վարժությունների սեփական համակարգը։ Իբր գաղափարը եկել է նրա մոտ, երբ նա կենդանաբանական այգում տեսել է ձգվող առյուծին ։ Նա այդ մեթոդը անվանել է"դինամիկ ձգում"։ Այսօր այն կոչվում է իզոտոնիկ [4]։

Ատլասի բիզնեսի սկզբնական շրջանում հաջող չէր, բայց 1928 թվականին գովազդտու Չարլզ Ռոմանի հետ ծանոթանալուց հետո այն նար շունչ առավ։ Ատլասը Ռոմանին առաջարկել է դառնալ համասեփականատեր և շարունակել կառավարել բիզնեսը։

Մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ, բարերար Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնիի հետ ծանոթության շնորհիվ, Չարլզ Ատլասը հայտնի քանտակաների մոդել դարձավ, որոնք զարդարում են ամերիկայի քաղաքները։ Դրանցից են Վաշինգտոն-սքվերի և Նյու Յորքում Բրուքլինի համայնքապետարանի շենքի արձանները։

Ատլասի լուսանկարները հաղթել են մրցույթներում։ Նրանց շնորհվել են «Աշխարհի ամենագեղեցիկ մարդը» և «Աշխարհի ամենակատարյալ մարդը» տիտղոսները[5].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ատլասը վարել է համեստ կենսակերպ։ Գրեթե ողջ կյանքում նա կնոջ և երկու երեխաների հետ ապրում էր Բրուքլինում՝ չորս սենյականոց բնակարանում։ Նա զբաղվում էր բարեգործությամբ, մասնավորապես, աջակցում էր բոյսքաութների շարժմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սթիվեն Բարրեր. Զգուշացե´ք, սպորտ Վազքի, ֆիթնեսի և այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության վնասների մասին. Մոսկվա. ISBN 978-5-9614-5127-6. OCLC 940806887.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ատլաս» հոդվածին։