Չանդրա Շեկհար Սինգհ
Չանդրա Շեկհար Սինգհ | |
Կուսակցություն՝ | Janata Party?, Հնդկական ազգային կոնգրես, Samajwadi Janata Party ( Rashtriya)?, Congress Socialist Party?, անկախ քաղաքական գործիչ և Ջանատա Դալ |
---|---|
Կրթություն՝ | Ալահաբադի համալսարան (1951) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | ապրիլի 17, 1927 |
Ծննդավայր | Ibrahimpatti, Ballia district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 8, 2007[1][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Չանդրա Շեկհար Սինգհ (հինդի՝ चन्द्रशेखर सिंह, ապրիլի 17, 1927, Ibrahimpatti, Ballia district, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 8, 2007[1][2], Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1990 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1991 թվականի հունիսի 21-ը եղել է Հնդկաստանի վարչապետ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չանդրա Շեկհար Սինգհը ծնվել է 1927 թվականի հուլիսի 1-ին Իբրահիմպատի գյուղում, Բրիտանական Հնդկաստան՝ աղքատ գյուղական ընտանիքում[4]։ Դպրոցն ավարտել է գերազանց, իսկ 1951 թվականին ավարտել է Ալահաբադի համալսարանը՝ դառնալով քաղաքագիտության մագիստրոս[5]։ Եղել է ուսանողական շարժման ակտիվիստ, իսկ ինստիտուտի ավարտից հետո դարձել է սոցիալիստական կողմնորոշման քաղաքական գործիչ, Ռամանոհար Լոհիայի կողմնակիցը։
Սկսել է մասնակցել սոցիալիստական շարժմանը և ընտրվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության շրջանային բաժանմունքի քարտուղար։ Հետագայում ընտրվել է Ժողովրդա-սոցիալիստական կուսակցության Ուտար Պրադեշ նահանգի պետքարտուղար։ 1955 թվականից մինչև 1956 թվականը եղել է կուսկացության գլխավոր քարտուղարը։ 1962 թվականին Ուտար Պրադեշ նահանգից ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի պատգամավոր՝ սկսելով պատգամավորի կարիերան։
Չանդրա Շեկհարը եղել է ականավոր սոցիալիստ առաջնորդ։ 1964 թվականին ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, սակայն 1975 թվականին հեռացել է կուսակցությունից[6][7]։ 1977 թվականից մինչև 1988 թվականը եղել է Ջանատա կուսակցության անդամ, իսկ 1988 թվականից մինչև 1990 թվականը՝ Ջանատա դալ կուսակցության անդամ[8]։ 1962-1967 թվականներին եղել է Նահանգների խորհրդի՝ Ռաջյա սաբհայի անդամ։ 1967 թվականին ընտրվել է Լոկ սաբհա։ Որպես Հնդկական ազգային կոնգրեսի անդամ, կատաղաբար քննադատել է Ինդիրա Գանդիի վարած գործունեությունը։ 1975 թվականին դա բերել է կուսակցության պառակտմանը։ Արտակարգ իրավիճակի ժամանակ ձերբակալվել է և ուղարկվել բանտ[9]։
Այն բանից հետո, երբ դադարեցվել է արտակարգ իրավիճակը, դարձել է Ժողովրդական կուսակցության նախագահ։ Խորհրդարանակն ընտրությունների Ժողովրդական կուսակցությունը լավ արդյունք է ցույց տվել և կազմավորվել է կոալիցիոն կառավարություն, որը գլխավորել է Մորարջի Դեսային[10]։ 1988 թվականին նրա կուսակցությունը, որը կազմավորել էր Ջանատա դալում, միավորվել է այդ կուսկացությունների հետ և Վիշվանատ Պրատապ Սինգհի գլխավորությամբ կազմավորել կառավարություն։ Կոլացիայի հետ հարաբերությունները վատանումէին և նա ստեղծել է սոցիալիստների կուսակցական խմբակ։ Կոնգրեսի աջակցությամբ՝ Ռաջիվ Գանդիի գլխավորությամբ, թոշակի է ուղարկել իշվանատ Պրատապ Սինգհին[11]։
1990 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունների արդյունքում դարձել է Հնդկաստանի վարչապետ[12]՝ խորհրդարանում քվերակության ժամանակ հավաքելով 269 կողմ և 204 դեմ ձայն և միաժամանակ զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները[13][14]։ Հնդկական ազգային կոնգրեսը որոշել էր մեծացնել ներքին աջակցությունը նրա կառավարությանը, որպեսզի չլինեին վաղաժամկետ ընտրություններ։ Հարաբերությունները շուտ են վատացել, քանի որ Կոնգրեսը նրան մեղադրեց Ռաջիվ Գանդիի հանդեպ լրտեսության մեջ։ Կոնգրեսը բոյկոտել է խորհրդարանը և 1991 թվականի մարտի 6-ին Չանդրա Շեկհարը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Շեկհարը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը մինչև ընտրությունները[15][16][17][18]։
Չանդրա Շեկհար Սինգհը մահացել է 2007 թվականի հուլիսի 8-ին Նյու Դելիում՝ 80 տարեկան հասակում[19]։ Չանդրա Շեկհարի մահից հետո երկրում 7-օրյա սուգ է հայտարարվել[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Rival of Singh Becomes India Premier». Sanjoy Hazarika. The New York Times. 1990 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Chand, Attar (1991). The Long March: Profile of Prime Minister Chandra Shekhar. Mittal. էջ 59. ISBN 978-8-17099-272-1.
- ↑ Dubey, Scharada (2009). Movers and Shakers Prime Minister of India. Westland. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Kapoor, Coomi (2015). The Emergency: A Personal History, Chapter 4. Penguin/Viking. ISBN 9789352141197.
- ↑ «General Elections, 1984 - Constituency Wise Detailed Results» (PDF). Election Commission of India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Movers and Shakers Prime Minister of India by Scharada Dubey – 2009 During the emergency, Chandra Shekhar was among the very few individuals from the ruling Congress party to be sent to jail.
- ↑ Dissidents Split Indian Prime Minister's Party. New York Times. (6 November 1990). Retrieved 14 September 2011.
- ↑ Rival of Singh Becomes India Premier. New York Times. (10 November 1990). Retrieved 14 September 2011.
- ↑ «Socialist Is Installed as India's Eleventh Prime Minister». Sanjoy Hazarika. The New York Times. 1990 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Chandra Shekhar | prime minister of India». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Chandra Shekhar critical». The Hindu. 2007 թ․ հուլիսի 8. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ The Working Class. Centre of Indian Trade Unions. 1990. էջ 86. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Puppet on a String. Far Eastern Economic Review. October 1990. էջ 6.
- ↑ «Chandra Shekhar exploits fears, weaknesses of Congress(I) and Janata Dal(S)». Inderjit Badhwar,.Prabhu Chawla. India Today. 1990 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ The Interim Man. The Economist. 1990. էջ 42.
- ↑ «Chandra Shekhar dead». The Hindu. 2007 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Leaders mourn Chandra Shekhar's death». The Hindu. 2007 թ․ հուլիսի 9. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Khare, Harish (2007 թ․ հուլիսի 9). «The quintessential Congressman». The Hindu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
- Chand, Attar (1991). The Long March: Profile of Prime Minister Chandra Shekhar. Mittal Publications. ISBN 978-8-17099-272-1.
- "The State As Charade: V.P. Singh, Chandr Shekhar and the Rest" by Arun Shourie, Publisher: South Asia Books
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չանդրա Շեկհար Սինգհ» հոդվածին։ |
|